Հա

Քաղաքական

04/03/2017 - 15:00

Վաղը մեկնարկելու է ՀՀ ԱԺ-ի 2017 թւականի ընտրութիւնների քարոզարշաւը

Մարտի 5-ին Հայաստանում մեկնրակելու է խորհրդարանական առաջիկայ ընտրութիւնների քարոզարշաւը:

«tert.am»-ի հետ զրոյցում ընտրութիւններին մասնակից թւով 9 կուսակցութիւններն ու կուսակցութիւնների դաշինքներից ասացին, որ քարոզարշաւն իրականացնելու են առաջին իսկ օրւանից, Հայաստանի ողջ տարածքով:

«alikonline.ir» - Մարտի 5-ին Հայաստանում մեկնրակելու է խորհրդարանական առաջիկայ ընտրութիւնների քարոզարշաւը:

«tert.am»-ի հետ զրոյցում ընտրութիւններին մասնակից թւով 9 կուսակցութիւններն ու կուսակցութիւնների դաշինքներից ասացին, որ քարոզարշաւն իրականացնելու են առաջին իսկ օրւանից, Հայաստանի ողջ տարածքով:

«Օսկանեան-Րաֆֆի-Օհանեան» դաշինքից Արեգնազ Մանուկեանն ասաց, որ մարտի 5-ին՝ քարոզարշաւի առաջին օրը, որը նաեւ սպարապետ Վազգէն Սարգսեանի ծննդեան օրն է, իրենք այցելելու են Եռաբլուր, ապա Յաղթանակի զբօսայգի՝ յարգելու նրա յիշատակը, իսկ օրւայ երկրորդ կէսին դահլիճային հանդիպում են անցկացնելու ընտրողների հետ, որի ժամանակ ներկայացնելու են դաշինքի ծրագիրը: Մարտի 6-ից մարզային այցելութիւններն են մեկնարկելու: Առաջին մարզը, որտեղ այցելելու է դաշինքային եռեակը, ըստ Մանուկեանի՝ Տաւուշն է: Արեգնազ Մանուկեանը նաեւ ասաց, որ երեք ուժերի առաջին դէմքերը մասնակցելու են թէ՛ երեւանեան, թէ՛ մարզային հանդիպումներին, որոնք տեղի կունենան բակային, դահլիճային ձեւաչափերով:

«ԵԼՔ» դաշինքի համամասնական ընտրացուցակը գլխաւորող Էդմոն Մարուքեանն էլ ասաց, որ իրենք քարոզարշաւը կիրականացնեն ամբողջ Հանրապետութիւնով մէկ: Նա նշեց, որ իրենց քարոզարշաւը կը մեկնարկի աւտոերթերով՝ Վանաձորից Սպիտակ եւ Արարատից Եռաբլուր: Վազգէն Սարգսեանի ծննդեան օրը Եռաբլուր կայցելեն նաեւ դաշինքի Երեւանի կառոյցի ներկայացուցիչները:

Իշխող ՀՀԿ-ի  քարոզարշաւը կը սկսի «Դինամօ» մարզադաշտից: ՀՀԿ-ի կազմակերպչական յանձնաժողովի նախագահ Ռուբէն Թադէոսեանն ասաց, որ քարոզարշաւն անցկացւելու է ողջ Հայաստանով մէկ՝ Երեւանի վարչական շրջաններում, մարզերում. դրանք լինելու են դահլիճներում, բակային հանդիպումների տեսքով, հանդիպումներ՝ փողոցներում:

«Ծառուկեան» դաշինքը եւս քարոզարշաւը կը սկսի Տաւուշի մարզից: Ինչպէս ասաց, դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ համար, ԲՀԿ խմբակցութեան ղեկավար Նաիրա Զոհրաբեանը, քարոզարշաւի առանցքը լինելու է կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանը, բայց նրան զուգահեռ եւս 10 քարոզչական խմբեր կը լինեն կոնկրետ մարզի մէջ եւ փոքր համայնքներում, որից յետոյ տւեալ մարզի մեծ քաղաքներում կը լինի հանդիպում Գագիկ Ծառուկեանի հետ:

«Կոմունիստական» կուսակցութեան նախագահ Տաճատ Սարգսեանն էլ նշել էր, որ մարտի 5-ին նախատեսում են հանդիպում, 6-ին էլ՝ կուսակցութեան ծրագիրն են ներկայացնելու, քննարկում են անցկացնելու:

ՀՅԴ-ն եւս մարտի 5-ին ներկայացնելու է նախընտրական ծրագիրը, դրա դրոյթները, դահլիճային ու բակային հանդիպումներ է անցկացնելու յաջորդ օրերին:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն էլ դեռ որեւէ յստակ պլան չունի՝ ինչպէս է անցկացնելու քարոզչութիւնը: ՀԱԿ-ի փոխնախագահ Արամ Մանուկեանն ասաց, որ այս պահին ձեւաւորում են նախընտրական շտաբներ ողջ Հանրապետութիւնով մէկ, ինչի արդիւնքում շուրջ 60 շտաբ են ձեւաւորել: Արամ Մանուկեանն ասաց, որ իրենք առաջինն են, ովքեր այսօր նախընտրական ծրագիրն են հրապարակել, որը միակն է «լուծումների ու շարունակականութեան» ապահովման տեսանկիւնից:

«Հայկական վերածնունդ»-ը քարոզարշաւը կը սկսի մարտի 6-ից, կը ներկայացւի նախընտրական ծրագիրը: Էդգար Առաքելեանի խօսքով՝ հանդիպումներ են նախատեսւում Երեւանում, Հանրապետութեան մարզերում, բնակչութեան հետ հանդիպումներին մասնակցելու է նաեւ ՀՎԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարեանը:

«Ազատ դեմոկրատներ»-ն էլ քարոզարշաւը կը սկսի դահլիճային հանդիպմամբ՝ նախընտրական ծրագիրը կներկայացնեն երեւանեան հիւրանոցներից մէկում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։