Հա

Քաղաքական

04/03/2017

Խոցւել է ադրբեջանական անօդաչու թռչող սարք

ԼՂՀ-ի պաշտպանութեան բանակի հակաօդային պաշտպանութեան ուժերի կողմից խոցւել է ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք:

«alikonline.ir» - Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 12:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի արեւելեան հատւածում ԼՂՀ-ի պաշտպանութեան բանակի հակաօդային պաշտպանութեան ուժերի կողմից խոցւել է ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Արցախի ՊՆ-ի մամուլի ծառայութիւնից յայտնում են, որ ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումները շարունակում են աչալրջօրէն վերահսկել Արցախի ցամաքային ու օդային սահմանները եւ անհրաժեշտութեան դէպքում ձեռնարկում կանխարգելիչ գործողութիւններ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։