Հա

Քաղաքական

07/03/2017 - 09:10

5 ուժ ունի խորհրդարան անցնելու պոտենցիալ

Փետրւարի 6-ին «Gallup International Association»-ի հայաստանեան ներկայացուցչութեան տնօրէն Արամ Նաւասարդեանը լրագրողներին ներկայացրեց վերջին հետազօտութիւնը` «Քաղաքական կուսակցութիւններ եւ դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով:

«alikonline.ir» - Փետրւարի 6-ին «Gallup International Association»-ի հայաստանեան ներկայացուցչութեան տնօրէն Արամ Նաւասարդեանը լրագրողներին ներկայացրեց վերջին հետազօտութիւնը` «Քաղաքական կուսակցութիւններ եւ դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Թէ ո՞ր ուժին կընտրեն համամասնական ցուցակով, եթէ առաջիկայ կիրակի տեղի ունենային ընտրութիւնները, հարցման մասնակիցները պատասխանել են` «Ծառուկեան» դաշինք` 26.4 տոկոս, ՀՀԿ` 22.8 տոկոս, «Ելք» դաշինք` 4.3 տոկոս, ՀՅԴ` 3.9 տոկոս, «Ազատ դեմոկրատներ»` 3.4 տոկոս, «Հայկական վերածնունդ»` 2.7 տոկոս, «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք` 2.6 տոկոս, «Օհանեան-Րաֆֆի-Օսկանեան» դաշինք` 1.8 տոկոս, Կոմկուս` 1 տոկոս: Հրաժարւել է պատասխանել 14 տոկոսը, դժւարացել է պատասխանել 17 տոկոսը:

Արամ Նաւասարդեանը շեշտեց, որ այս ցուցանիշները վերաբերում են համամասնական ցուցակին, եւ ամէն ինչ կարող է փոխւել թէ՛ քարոզարշաւի, թէ՛ ռէյտինգային թեկնածուների լաւ աշխատանքի արդիւնքում:

Նա նաեւ նշեց, որ առաջին հինգ ուժերը խորհրդարան անցնելու  պոտենցիալ ունեն, մնացածների դէպքում դժւար է կանխորոշել, մանաւանդ, որ դաշինքների դէպքում տոկոսային շեմը 7-ն է: Ըստ Նաւասարդեանի` նոյեմբերին կատարւած հետազօտութիւնների ժամանակ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ցուցանիշները գրեթէ հաւասար էին, ընդ որում` մարզերում ԲՀԿ-ն ունէր բարձր ցուցանիշ, իսկ Երեւանում` ՀՀԿ-ն:

«Սա անսպասելի ցուցանիշ չէ, որ ԲՀԿ-ն առջեւում է, թէեւ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ տարբերութիւնը 3 տոկոս է, եւ քարոզարշաւն ու ռէյտինգային թեկնածուները կարող են շատ բան փոխել այս ցուցանիշներում»,- ասաց Արամ Նաւասարդեանը:

Յարակից լուրեր

  • «Ժամանակ».  «ՀՀԿ-ն քաշում է բոլորին»
    «Ժամանակ». «ՀՀԿ-ն քաշում է բոլորին»

    «Ժամանակ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրութեան գործընթացն անցնում է ընդդիմութեան անբնական փնտրտուքի ներքոյ: Բանն այն է, որ քաղաքական պայքարը ինքնին իշխանութեան փնտրտուք ենթադրող գործընթաց է, այսինքն ընտրութիւնը իշխանութիւն ձեւաւորելու հանրային միջոցառում է: Սակայն ներկայումս ստեղծւած է մթնոլորտ, որտեղ կայ տպաւորութիւն, թէ ձեւաւորւում է նաեւ ընդդիմութիւն: Աւելին, կայ համոզում՝ եւ իրաւացիօրէն, որ իշխանութիւնն արդէն ձեւաւորւած է եւ ընտրական գործընթացում դա ֆորմալութիւն է, եւ բուն խնդիրը ընդդիմութեան ձեւաւորումն է:

  • «Փաստ». «Վիգէն Սարգսեանը յեղաշրջում է արել ՀՀԿ-ում»
    «Փաստ». «Վիգէն Սարգսեանը յեղաշրջում է արել ՀՀԿ-ում»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիւ չեմ տւել, համոզւած եմ՝ Արմէն Աշոտեանը եւս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լաւ տեղ ունենալու համար չէ, մենք ամէն մէկս ունենք մեր տեղը»,- ՀՀԿ ԳՄ նախօրէի նիստից առաջ լրագրողներին ասել է ՀՀԿ խօսնակ Էդւարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը իր, Արմէն Աշոտեանի ու Վիգէն Սարգսեանի կողմից գլխաւորելու հաւանականութեան մասին հարցին:

  • ՀՀԿ-ն մասնակցելու է ՀՀ ԱԺ ընտրութիւններին, ցուցակը կը գլխաւորի Վիգէն Սարգսեանը
    ՀՀԿ-ն մասնակցելու է ՀՀ ԱԺ ընտրութիւններին, ցուցակը կը գլխաւորի Վիգէն Սարգսեանը

    ՀՀԿ-ն յայտարարել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններին մասնակցելու մտադրութեան մասին: Կուսակցութեան ցուցակը գլխաւորելու ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Վիգէն Սարգսեանը: 

  • Արամ Սարգսեան. «ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել, որովհետեւ գաղափարական նոյն հարթութեան վրայ են»
    Արամ Սարգսեան. «ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել, որովհետեւ գաղափարական նոյն հարթութեան վրայ են»

    «Հանրապետական» կուսակցութիւնն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող են դաշինք կնքել, որովհետեւ այսօրւայ դրութեամբ գաղափարախօսական առումով նոյն հարթութեան վրայ են: Այս մասին երէկ՝ նոյեմբերի 10-ին յայտարարեց «Հանրապետութիւն» կուսակցութեան նախագահ Արամ Սարգսեանը` «Մենք» դաշինքի ստեղծման յուշագրի ստորագրումից յետոյ:

  • Գործարարն ապրում է իր բիզնեսով
    Գործարարն ապրում է իր բիզնեսով

    Միանգամայն սպասելի էր, որ ԲՀԿ-ն, ինչպէս նաեւ ՀՀԿ-ի մէկուկէս տասնեակից աւելի պատգամաւորներ (հիմնականում՝ գործարարներ) հաւատարմութեան երդում տւեցին նոր իշխանութեանը` Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ: Այն, ինչ առաջներում մենք՝ լրագրողներս, կոչում էինք «առնետավազք», հիմա կրում են աւելի մեղմ, կասէի անգամ՝ աւելի վսեմ անուններ՝ ապաշխարել են, դարձի են եկել, Աստծոյ լոյսն է նրանց վրայ սփռւել, հասկացել են, որ իշխանութեան կրողը ժողովուրդն է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։