Հա

Քաղաքական

09/03/2017 - 09:40

ՀՀ նախագահի այցի առթիւ Փարիզի փողոցներից մէկը կը վերանւանւի Զաբէլ Եսայեանի անունով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի Ֆրանսիա կատարած պաշտօնական այցի առթիւ Փարիզի փողոցներից մէկը կը վերանւանւի յայտնի հայ գրող, ֆեմինիստ Զաբէլ Եսայեանի անունով: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ի թղթակիցը, այս մասին Փարիզի քաղաքապետարանում, հիւրընկալելով ՀՀ նախագահին, յայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգօն:

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի Ֆրանսիա կատարած պաշտօնական այցի առթիւ Փարիզի փողոցներից մէկը կը վերանւանւի յայտնի հայ գրող, ֆեմինիստ Զաբէլ Եսայեանի անունով: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ի թղթակիցը, այս մասին Փարիզի քաղաքապետարանում, հիւրընկալելով ՀՀ նախագահին, յայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգօն: 

«Զաբէլ Եսայեանը եղել է հայ ժողովրդի բոլոր տառապանքների կիզակէտում: Փարիզում մենք պահպանում ենք հայ ժողովրդի կրած բոլոր երկիւղների, ինչպէս նաեւ ըմբօստութիւնների, պայքարների յիշողութիւնը, բայց միեւնոյն ժամանակ բացում ենք հնարաւորի ճանապարհները, որոնք, ինչպէս դա արւում է Երեւանում, արտայայտում են յոյսը, յայտնագործութիւններն ու նախաձեռնութիւնները»,- նշել է Փարիզի քաղաքապետը: 

Անն Իդալգոյի խօսքով` Փարիզը եւ Երեւանը, Ֆրանսիան եւ Հայաստանը չափազանց շատ բան ունեն իրար տալու եւ ստանալու փոխադարձաբար, ինչն էլ բնորոշում է մեծ բարեկամութիւնը: Իդալգօն շեշտել է նաեւ, որ Փարիզը համերաշխ է Արեւելքի քրիստոնեաների հետ, նրանց տառապանքների ուղեկիցն է՝ մասնաւորապէս, Սիրիայից եւ Իրաքից փախստականների: «Այդ համերաշխութիւնը շատ կոնկրետ է: Փարիզում եւս ընդունելով փախստականներին` մենք ստեղծում ենք կամուրջներ, որոնք յաճախ փոքր են, փխրուն, բայց միեւնոյն ժամանակ միանցնում են մեզ: Ժամանակին Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած հայերը նոյնպէս անցել են այդ փոքրիկ կամուրջներով: Փարիզը նրանց շնորհակալ է այն մեծ մշակութային, մտաւոր, հոգեւոր մեծ հարստութեան համար, որ հայերը բերեցին Ֆրանսիա, ինչպէս եւ հայերը երախտապարտ են Ֆրանսիային՝ իրենց ապագան վերակերտելու հնարաւորութեան համար»,- ընդգծել է Փարիզի քաղաքապետը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։