Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Մարտի 2017 10:20

Կիրօ Մանոյեան. «Մենք չենք փոխւել ե՛ւ ընդդիմութիւն, ե՛ւ իշխանութիւն եղած ժամանակ»

«yerkir.am»-ը տեղեկացնում է, որ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն իր ֆէյսբուքեան էջում տեղադրել է «Արւած գործի նոր սկիզբը» տեսանիւթն ու գրել.

«alikonline.ir» - «yerkir.am»-ը տեղեկացնում է, որ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն իր ֆէյսբուքեան էջում տեղադրել է «Արւած գործի նոր սկիզբը» տեսանիւթն ու գրել.

«Սիրելի հայրենակից,

Առաջիկա ընտրութիւններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը քո աչքի առաջ են:

Համեմատի՛ր եւ կը տեսնես` Դաշնակցութիւնը տարբերւում է միւսներից. մենք մի անձի կուսակցութիւն չենք, ունենք մեծ փորձառութիւն, ունենք գաղափարական եւ ծրագրային սկզբունքներ, որոնց երբեք չենք դաւաճանել, հետեւողական ենք, չենք եղել ու չենք կարող ամբոխավար լինել՝ այսօր ասել մի բան, վաղը՝ հակառակը: Մենք չենք փոխւել. ե´ւ ընդդիմութիւն, ե՛ւ իշխանութիւն եղած ժամանակ Դաշնակցութիւնը առաջադրել է միեւնոյն խնդիրները եւ լուծումներ գտել:

Որքան ուժեղ լինի Դաշնակցութիւնը, այնքան մեր երկիրը կայուն, արդար, խաղաղ կը լինի: Այնքան բարեփոխումներն արագ, արդիւնաւետ ու անշրջելի կը դառնան՝ հասնելով իւրաքանչիւր ընտանիքի ու քաղաքացու: Այնքան մեր ազգային-պետական հիմնահարցերի դրական լուծումը երաշխաւորւած կը լինի: Այնքան Հայաստանի ինքնիշխանութիւնն ամուր կը լինի:

Վստահէ՛ք Դաշնակցութեանը, ապրիլի 2-ին քւէարկէ՛ք Դաշնակցութեան օգտին, եւ մենք արդար, զարգացող, ուժեղ Հայաստան կունենանք:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հաւատացած է, որ ազատ, անվտանգ, զարգացող եւ համերաշխ հասարակութիւն ունենալու մեր բոլորի ցանկութիւնը միանգամայն իրագործելի է»։

Յարակից Հրապարակումներ

  • Մեր վտանգուած գանձը՝ Արամի տու՛նը
    Մեր վտանգուած գանձը՝ Արամի տու՛նը

    Ժամանակէ մը ի վեր, խոր մտահոգութեամբ կը հետեւինք «Հին Երեւան» անունը կրող շուկայական համալիրի ծրագրային կազմաւորման փուլերուն։ Մեծածախս այս ծրագրին տէրերը հետեւողականօրէն կը պնդեն, որ հակառակ յաջորդական ձգձգումներուն՝ ծրագիրը կենդանի է եւ շուտով պիտի մտնէ շինարարական փուլ։ Կիմանանք սակայն, որ դեռ հարցեր կան լուծուելիք, որոնց բնոյթը յայտնի չէ հանրութեան։ 

  • Կիրօ Մանոյեան. «Վճարողը մենք ենք եղել, դրա համար անհրաժեշտ է, որ զգօն լինենք»
    Կիրօ Մանոյեան. «Վճարողը մենք ենք եղել, դրա համար անհրաժեշտ է, որ զգօն լինենք»

    «Թրամփի կեցւածքի մէջ կայ հակասականութիւն, ինչը՝ զարմանալի չէ։ Հակասականութիւնն այն է, որ այս ձեւով են փորձում նպաստել խաղաղութեան հաստատմանը։ Երկու-երեք կէտ կայ, որ պէտք է ոչ ուղղակիօրէն վերցնենք իր ասածից, այլ ընդհանուր մօտեցումը նկատի ունենանք»,- «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը։

  • Բաքու-Թբիլիսի-Կարս թւաբանութիւնը. ինչպէս Ադրբեջանը ճանապարհ գործարկեց ուրւական-գնացքների համար
    Բաքու-Թբիլիսի-Կարս թւաբանութիւնը. ինչպէս Ադրբեջանը ճանապարհ գործարկեց ուրւական-գնացքների համար

    Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարելի է համարել 826 կմ. երկարութեամբ ձգւող քաղաքական ատրակցիոն։

    Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի առաջնորդները հանդիսաւորութեամբ բացեցին Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը, որի վրայ աւելի քան մէկ միլիարդ դոլար է ծախսւել։

  • Թեհրանական հորիզոններ. Երեւանը գազ կը գնի՞ Իրանից
    Թեհրանական հորիզոններ. Երեւանը գազ կը գնի՞ Իրանից

    Որոշակի պայմանաւորւածութիւններ են ձեռք են բերւել Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպման հարցերի շուրջ:

    Հայաստանն ու Իրանն արդեն որոշակի պայմանաւորւածութիւններ ունեն` իրանական գազի գնման հարցի շուրջ։ Պայմանաւորւածութիւնները ձեռք են բերւել ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութեան Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: 

  • Վահէ Դաւթեան. «Իրանական գազի գնման շուրջ Հայաստանի հետ տարւող բանակցութիւնները, ենթադրում եմ, որ արդիւնք տւել են, գինը նւազել է»
    Վահէ Դաւթեան. «Իրանական գազի գնման շուրջ Հայաստանի հետ տարւող բանակցութիւնները, ենթադրում եմ, որ արդիւնք տւել են, գինը նւազել է»

    Չնայած նրան, որ ներկայումս Հայաստանի համար իրանական գազը մօտ 30 դոլարով աւելի թանկ է, քան ռուսականը, այն իր որակով չի գերազանցում ՌԴ-ից գնւող գազին, ամէն դէպքում դրական է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ակտիւացել է երկխօսութիւնը ներկրւող գազի ծաւալների աւելացման շուրջ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։