Հա

Քաղաքական

11/03/2017 - 09:20

«Forbes»-ը նշել է ռուսաստանաբնակ հայ միլիարդատէրներին, ովքեր կարող են ազդել ՀՀ-ում ընտրութիւնների վրայ

Հեղինակաւոր «Forbes» հանդէսը հրապարակել է Ռուսաստանի միլիարդատէր հայ գործարարների անունները, որոնք կարող են առանցքային դեր խաղալ Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ:

«alikonline.ir» - Հեղինակաւոր «Forbes» հանդէսը հրապարակել է Ռուսաստանի միլիարդատէր հայ գործարարների անունները, որոնք կարող են առանցքային դեր խաղալ Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը: 

«Սամուէլ Կարապետեանը, Ռուբէն Վարդանեանը, Սերգէյ Համբարձումեանը եւ Սարկիսով եղբայրներն ազդեցիկ գործարարներ են՝ հայկական ծագմամբ: Նրանք ակտիւօրէն ներդրումներ են կատարում Հայաստանում՝ երկրի հասարակական-քաղաքական կեանքում լուրջ գործօն դառնալով»,- գրում է հանդէսը:

Նշւում է, որ նրանց ներդրումները ներգրաււած են Հայաստանի գրեթէ իւրաքանչիւր յաջողւած նախագծում:

«Forbes»-ը գրում է, որ այս ազդեցիք գործարարները Հայաստանում ներդրումներ են կատարում առանց ինչ-որ նշանակալի եկամուտ ակնկալելու. նրանք փոխարէնն ակնկալում են «իմիջա-վարկանիշային եւ քաղաքական դիւիդենտներ շահել»:

Նշւում է, որ քաղաքական տեսանկիւնից, Ռուսաստանում հայկական սփիւռքի կառոյցների ղեկավարները սերտ կապեր են պահպանում պաշտօնական Երեւանի իշխանութիւնների հետ:

«Forbes»-ի վարկածի համաձայն, երկրի քաղաքական կուրսից բնակչութեան դժգոհութեան, ինչպէս նաեւ՝ արեւմտահայկական սփիւռքի (մասնաւորապէս, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի) ընդդիմադիր քաղաքական կառոյցների հանդէպ համակրանքի աճը Ռուսաստանի հայ գործարարներին դարձնում են պաշտօնական Երեւանի միակ՝ «առանց այլընտրանքի հնարաւորութեան» համակիրները:

Այսպիսով, ինչպէս նշում է հանդէսը, ապրիլեան ընտրութիւններում հայկական սփիւռքի ֆինանսական էլիտայի գործօնը կարող է առանցքայիններից մէկը դառնալ:

Յարակից լուրեր

  • Սամուէլ Կարապետեան. «Սփիւռքի նախարարութեան կենսական պահանջը կայ»
    Սամուէլ Կարապետեան. «Սփիւռքի նախարարութեան կենսական պահանջը կայ»

    «Սփիւռքի նախարարութեան կրճատումը կանխատեսելի չէր։ Ոչ միայն կանխատեսելի չէր, այլ անակնկալ էր»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանը։ 

  • Նամակ՝ ծանօթ-անծանօթ բարեկամիս
    Նամակ՝ ծանօթ-անծանօթ բարեկամիս

    Տարիներ է կը խորհիմ՝ ինչպէ՞ս հաղորդակցութեան մէջ մտնեմ քեզ հետ. խաբուսիկ էիր, կʼերեւնայիր ու կʼանհետանայիր՝ ինչպէս երեւցած էիր, անսպասելի: Այնուամենայնիւ քեզ հետ պէտք է խօսէի, որովհետեւ կը հաւատամ, որ կարեւոր է հետդ բաժնեկցիլ այն ինչը կը մտատանջէ զիս, հաւատացած, որ դուն կարող ես անկեղծօրէն գործակցիլ, բառնալու մտահոգութիւնս: Հաւատացած եմ՝ կարողութիւններուդ սահմաններուն մէջ է: Եւ՝ դուն ալ շահագրգռուած պիտի ըլլաս իմանալով զիս մտահոգողը, մանաւանդ որ քեզ հարազատ միջավայրի եւ հասողութեանդ մէջ գտնուող շրջապատի մէջ պէտք է կատարուի առաքելութիւնը:

  • Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ
    Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ

    Անցած շաբաթւայ իրադարձութիւնների շարքում առանձնանում է երկու երկրների` Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների սկզբունքային երկխօսութիւնը։ Թեման` հայկական ազգանուն եւ արմատներ ունեցող Ռուսաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելն արգելելն էր։ Գերատեսչութիւնները կարծիքներ եւ յայտարարութիւններ փոխանակեցին, մի շարք դիւանագէտներ արտայայտեցին իրենց դիրքորոշումները. դրանք երբեմն բաւական հետաքրքիր էին։ 

  • Աղասի Ենոքեան. «Փորձագէտների շրջանում կասկած չկայ՝ Փաշինեանը չի կարողանում դիմագրաւել ԼՂ հարցով ճնշումներին.
    Աղասի Ենոքեան. «Փորձագէտների շրջանում կասկած չկայ՝ Փաշինեանը չի կարողանում դիմագրաւել ԼՂ հարցով ճնշումներին.

    2019 թւականը Հայաստանում դառնալու է մամուլի նկատմամբ ճնշումների տարի: Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» ծրագրի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքեանը: 

  • Ռուսաստանը չի մասնակցի Վարշաւայի խորհրդաժողովին
    Ռուսաստանը չի մասնակցի Վարշաւայի խորհրդաժողովին

    Ռուսատանը հրաժարւել է մասնակցել Մերձաւոր Արեւելքի հարցերով Լեհաստանի մայարքաղաք Վարշաւայում անցկացւող խորհրդաժողովին: Այդ մասին յայտնել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Եացէկ Չապուտովիչը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։