Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Մարտի 2017 09:40

Էդւարդ Նալբանդեան. «ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորման հարցով այսօր բանակցութիւններ չեն ընթանում»

Մարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը Յունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոսձիասի հետ համատեղ մամուլի ասուլիս է տւել:

«alikonline.ir» - Մարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը Յունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոսձիասի հետ համատեղ մամուլի ասուլիս է տւել: Տեղեկացնում է «yerkir.am»-ը: 

Հարցին, թէ ինչ փուլում են ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնները, Էդւարդ Նալբանդեանը պատասխանել է, որ այսօր բանակցութիւններ չեն ընթանում այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից ապրիլեան ագրեսիայով շատ լուրջ հարւած հասցւեց դրանց:

Ըստ Նալբանդեանի` բանակցային գործընթացը յետ մղւեց Ադրբեջանի մեղքով: Եւ, չնայած դրան, Մինսկի խմբի եռանախագահները շարունակում են ջանքեր գործադրել Ադրբեջանին կառուցողական դաշտ տեղափոխելու համար:

«Եռանախագահներն այցելել են Բաքու այս ամսւայ վերջին, մարտի 27-ին եռանախագահները կը գան Հայաստան, կը լինեն Արցախում, եւ պէտք է փորձենք այս գործընթացը շարժել առաջ, բայց նախեւառաջ պէտք է բացառել այնպիսի գործողութիւնները, որոնք եղան անցեալ տարւայ ապրիլին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։