Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Մարտի 2017 11:20

Ադրբեջանական կողմը կիրառել է հաստոցաւոր հակատանկային նռնականետ եւ 82 միլիմետրանոց ականանետ

Մարտի 10-ին եւ լոյս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղութեամբ արձակելով 100 կրակոց:

«alikonline.ir» - Մարտի 10-ին եւ լոյս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղութեամբ արձակելով 100 կրակոց: Յայտնում է «tert.am»-ը:

Ինչպէս տեղեկացնում է Արցախի Հանրապետութեան ՊՆ մամուլի ծառայութիւնը՝ արեւելեան ուղղութեամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցաւոր հակատանկային նռնականետ (3 արկ), իսկ հիւսիսային ուղղութեամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ԼՂՀ ՊԲ-ի առաջապահ զօրամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողութիւններից եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի յուսալի պահպանութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։