Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Մարտի 2017 10:40

Արմէն Ռուստամեան. «Տեսէք, թէ ուր ենք մենք հասել, որ ընտրողների համար ընտրութիւնը դարձել է փող աշխատելու միջոց»

Բոլոր համապետական ընտրութիւններում Դաշնակցութիւնը արձանագրում է միշտ իր ունեցած ընտրազանգւածի մի այնպիսի ծաւալ, որը չի պակասել երբեք․ «tert.am»-ի հետ զրոյցում՝ խօսելով խորհրդարանական ընտրութիւններում իրենց մասնակցութեան եւ ունեցած «կայուն» ընտրազանգւածի մասին՝ ասաց  ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար, խորհրդարանական ընտրութիւններում պատգամաւորութեան թեկնածու Արմէն Ռուստամեանը:

«alikonline.ir» - Բոլոր համապետական ընտրութիւններում Դաշնակցութիւնը արձանագրում է միշտ իր ունեցած ընտրազանգւածի մի այնպիսի ծաւալ, որը չի պակասել երբեք․ «tert.am»-ի հետ զրոյցում՝ խօսելով խորհրդարանական ընտրութիւններում իրենց մասնակցութեան եւ ունեցած «կայուն» ընտրազանգւածի մասին՝ ասաց  ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար, խորհրդարանական ընտրութիւններում պատգամաւորութեան թեկնածու Արմէն Ռուստամեանը:

«Այդ ընտրազանգւածը գոյանում է ոչ պատահականօրէն: Քանի որ Դաշնակցութիւնը գաղափարական կուսակցութիւն է, մեր ընտրազանգւածը համոզումով է քւէարկել մեր օգտին: Դա պայմանաւորւած է նրանով, որ մենք ցանկացել ենք եւ արել ենք քայլեր, որ այդ համոզւածութիւնը Դաշնակցութեան հանդէպ չկորի»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք նպատակ ունեն իրենց համակիրների շրջանակն ընդլայնել, միայն խորհրդարանում անցողիկ շեմը յաղթահարելով չսահմանափակւել:

Խօսելով իշխանութիւնների հետ կոալիցիա կազմելու եւ դրա հետեւանքով նրանց նկատմամբ վստահութեան չափի փոփոխութեան մասին՝ նա նկատեց, որ երկրում կար կուտակւած օբիեկտիւ դժգոհութիւն: Նշեց, որ իրենց քննարկումների արդիւնքում էլ եկել են այն եզրակացութեան, որ եթէ այդ դժգոhութեան «պատճառներից պատճառը» չվերացնեն, այն միշտ էլ կը մնայ: «Դա հնարաւոր էր կատարել երկու ճանապարհով՝ մէկը` յեղափոխական, չնայելով, թէ ինչպիսի արդիւնքներ կը լինեն այդ յեղափոխութեան ժամանակ, միւսն էլ՝ ներսից մտնել»,- ասաց նա՝ յաւելելով, որ իրենք վերջին տարբերակն ընտրեցին: Հասկացան, որ պէտք է «որոշակի գին» վճարեն․ որոշակի դժգոհութիւն իրենց նկատմամբ կառաջանար, թէկուզ եւ պայմանաւորւած նրանով, որ իրենք էլ արդէն իշխանութեան մի մասն են: «Մենք հասկացանք, որ պէտք է այդ գինը վճարենք, յետոյ այդ խնդիրները լուծենք»,- ասաց նա:

Արմէն Ռուստամեանը նաեւ իր զարմանքն արտայայտեց ընտրակաշառքի տեխնոլոգիան օգտագործողների եւ դրանից օգտւողների մասին: «Ցինիզմի է հասել ամէն ինչ, արդէն առանց ամաչելու ընտրողն ուղղակի կոչ է անում, որ իրեն շատ փող տան, փող տւողն էլ չի ամաչում ասել, որ՝ այո՛, փող է տալու, որ իրեն ընտրեն: Տեսէք ու՞ր ենք մենք հասել, որ ընտրողների համար ընտրութիւնը դարձել է փող աշխատելու միջոց: Իրենք չեն դիտում ընտրութիւնը, որպէս իրենց ճակատագիրը որոշելու հարց, որ իրենց ընտրական իրաւունքը, քւէն իսկապէս ուժ ունի եւ կարող է օգտագործել դա աւելի որակեալ իշխանութիւն ունենալու համար»,- ասաց նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Տնտեսական առումով ինչպիսի՞ն կը լինի իրանական 1396 տարին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։