Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Մարտի 2017 12:30

Մուրադ Փափազեանը՝ ՀՀ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպման մասին. «Արցախի ինքնորոշմանն ուղղւած հանրաքւէն Օլանդի առաջարկութիւնն է»

Փարիզում Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը նորացրեց երկու երկրների միջեւ եղած տնտեսական, մշակութային կապերը․ «tert.am»-ի հետ զրոյցում ամփոփելով Սերժ Սարգսեանի եւ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը՝ ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանը:

«alikonline.ir» - Փարիզում Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը նորացրեց երկու երկրների միջեւ եղած տնտեսական, մշակութային կապերը․ «tert.am»-ի հետ զրոյցում ամփոփելով Սերժ Սարգսեանի եւ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը՝ ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանը:

«Ֆրանսիայի հայ համայնքը, մենք, շատ լաւ կապեր ունենք Հայաստանի կառավարութեան հետ, եւ մեր ներդրումով Հայաստանի հետ Ֆրանսիայի կապերը կը լաւանան»,- ասաց նա:

Խօսելով Հայաստանի նախագահի՝ ֆրանսիական ընկերութիւններին արւած՝ Հայաստանում ներդրումներ անելու կոչի մասին՝ Մուրադ Փափազեանը նշեց, որ եթէ Հայաստանում ներդրումային դաշտը բարելաւեն, այս ոլորտում իրաւական դաշտը կարգաւորեն, շատ ֆրանսահայեր եւս կը ցանկանան ներդրումներ անել Հայաստանում:

«Պէտք է իրաւական հիմքի վրայ դրւի, որպէսզի նաեւ ֆրանսահայ գործարարները ցանկանան Հայաստանում ներդրումներ անել,- ասաց նա՝ նկատելով, որ հիմա հայաստանեան իշխանութիւնները այս առումով «լաւ ճանապարհի» վրայ են, զարգացումներ կան,- բայց պէտք է շարունակեն շահել ընկերութիւնների վստահութիւնը»:

Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը քննարկւեց նաեւ արցախեան հակամարտութեանը վերաբերող հարցեր: Այս մասին խօսելիս Մուրադ Փափազեանը նշեց, որ յստակ է Ֆրանսուա Օլանդի դիրքորոշումը՝ Մադրիդեան սկզբունքները պէտք է յարգւեն:

«Ինքը ցանկութիւն է յայտնել, որ հասնենք Արցախի ինքնորոշման հանրաքւէին: Այնուհետեւ Արցախի շուրջ եղած հինգ տարածքներն Ադրբեջանին յանձնելուն, ոչ թէ եօթ, այլ հինգ: Սա Օլանդի ծրագիրն է, նա դա է առաջարկում բանակցող կողմերին, բայց թէ դա ընդունելի՞ է, միայն Արցախի ժողովուրդը կարող է որոշել, սա մենք չենք կարող որոշել: Դրա համար ենք մենք պնդում, որ Արցախի իշխանութիւնները պէտք է բանակցութիւնների մաս կազմեն»,- ասաց նա:

Նա մատնանշեց, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշւել է, սակայն միջազգային հանրութիւնը հանրաքւէն չի վերահսկել եւ չի ճանաչել: «Հիմա երբ կայ առաջարկ հանրաքւէն անցկացնելու, արդէն լաւ է»,- ասաց նա՝ շեշտելով, որ ամէն դէպքում, եթէ Ֆրանսուա Օլանդը կամ ուրիշ մէկն ինչ-որ բան առաջարկի, պէտք է նախ եւ առաջ Արցախի ժողովուրդն ընդունի: 

Մուրադ Փափազեանն անդրադարձաւ Մարտի 14-ին Ադրբեջանի նախագահի՝ Ֆրանսիա այցին: Համաձայնեց, որ պատահական չէ, որ Հայաստանի նախագահի այցից յետոյ Ադրբեջանի նախագահն է այցելում Փարիզ: «Ադրբեջանի նախագահը նաեւ Արցախեան հակամարտութեանը վերաբերող օրակարգով է գալու Ֆրանսիա: Ֆրանսիան ցանկանում է իր դերը խաղալ, իսկ դրա համար պէտք է երկու երկրների ղեկավարների հետ էլ բանակցութիւններ ունենայ, եւ, նաեւ, նոյնիսկ եթէ անգամ մենք մի քիչ նեղւած ենք այդ իրականութեամբ, պէտք է յարգենք Ֆրանսիայի որոշումը»,- ասաց նա:

Փափազեանն ասաց, որ համայնքը մտադիր է Ադրբեջանի նախագահի այցը դատապարտող բողոքի ակցիա անցկացնել ֆրանսիական մի շարք քաղաքներում:

«Օլանդն իր նախագահութեան ժամկէտը մայիսին կաւարտի: Իր խնդիրն է, որ նաեւ Արցախեան հակամարտութեան լուծումը գտնւի»,- նշեց Մուրադ Փափազեանը:

Նա նաեւ կարեւորեց Ֆրանսուա Օլանդի խօսքը, որ պէտք է պատժւի յարձակւող կողմը: «Ինքը կողմ է, որ սահմանին վերահսկողական մեխանիզմները լինեն, որ իմանան, թէ ով խախտեց հրադադարի ռեժիմը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թէ Ֆրանսուա Օլանդը հեռացող նախագահ է, եթէ նա աւարտին չհասցնի իր սկսածը, ո՞վ է աւարտելու, Մուրադ Փափազեանը պատասխանեց․ «Սա մեծ գործ է, պէտք է մենք շարունակենք գործի շարունակականութիւնը: Մենք պէտք է աշխատանք տանենք, որ առաջիկայ նախագահը շարունակի Ֆրանսուա Օլանդի պրո-հայկական քաղաքականութիւնը»:

Յարակից Հրապարակումներ

  • Կարէն Շահնազարով. «Երազում եմ մեկնել Արցախ»
    Կարէն Շահնազարով. «Երազում եմ մեկնել Արցախ»

    Ռուսական «Մոսֆիլմ» կոնցեռնի ղեկավար եւ ռեժիսոր Կարէն Շահնազարովը պատմել է հայկական արմատների եւ Երեւանում սիրելի վայրի մասին։

    Ասում են, որ Կարէն Գեորգիեւիչը չի սիրում հանդիպել լրագրողների հետ իր աշխատասենեակում, դրա համար «Մոսֆիլմ» կինոստուդիայում կան շատ ուրիշ տարածքներ։ Սակայն նա բացառութիւն է արել «Sputnik» Արմենիայի թղթակցի համար։

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Զգօնութիւնը` հրամայական
    «Ապառաժ»-ի խմբագրական. Զգօնութիւնը` հրամայական

    Անցեալ երկու շաբաթւայ ընթացքում մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձութիւնները բուռն էին, եւ որին մասնակից ենք` ուզենք, թէ ոչ:

    Բացի Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւններից, քաղաքական դիտանկիւնից յագեցած շաբաթ ունեցանք: Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրութիւններ, իսկ Հայաստանն անցաւ նոր կառավարման համակարգի, տեղի ունեցաւ ՀՀ նախագահի երդմնակալութիւնը եւ սկսւել է նոր վարչապետի ընտրութեան գործընթացը:

  • ԱՄՆ-ի պետքարտուղարութեան արձագանգը Հայաստանի վերջին զարգացումներին
    ԱՄՆ-ի պետքարտուղարութեան արձագանգը Հայաստանի վերջին զարգացումներին

    ԱՄՆ-ի պետքարտուղարութիւնը պաշտօնապէս արձագանգել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերեալ: 

  • Սերժ Սարգսեան. Հայաստանն ունի նոր վարչապետ
    Սերժ Սարգսեան. Հայաստանն ունի նոր վարչապետ

    ՀՀ ԱԺ-ն իր ապրիլի 17-ին կայացած յատուկ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտօնում ընտրեց կոալիցիոն գործընկերների՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից առաջադրւած Սերժ Սարգսեանին:

  • Ֆրանսիան ցանկանում է զրկել Ասադին Պատւաւոր լեգէոնի շքանշանից
    Ֆրանսիան ցանկանում է զրկել Ասադին Պատւաւոր լեգէոնի շքանշանից

    Ֆրանսիայի իշխանութիւնները ցանկանում են զրկել Սիրիայի նախագահ Բաշշար Ասադին Պատւաւոր լեգէոնի շքանշանից: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։