Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 13 Մարտի 2017 09:10

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի կողմից հայկական դիրքերին հասցւած հրետանային հարւածի մասին լուրը

«Ադրբեջանի կողմից տարածած տեսանիւթը ապատեղեկատւութիւն է։ Անգամ հրետանային կրակ չի եղել»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը «Facebook»-ի իր էջում:

«alikonline.ir» - ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը հերքել է Ադրբեջանի պաշտպանութեան գերատեսչութեան տարածած տեղեկատւութիւնն այն մասին, թէ մարտի 12-ին ադրբեջանական բանակը հրետանային կրակով Լեռնային Ղարաբաղում տեղակայւած մարտական յենակէտ է ոչնչացրել: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Ադրբեջանի կողմից տարածած տեսանիւթը ապատեղեկատւութիւն է։ Անգամ հրետանային կրակ չի եղել»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը «Facebook»-ի իր էջում:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը երէկ՝ մարտի 12-ին տեսանիւթ էր հրապարակել, ըստ որի՝ ադրբեջանական հրետանին Լեռնային Ղարաբաղում տեղակայւած հայկական մարտական յենակէտ է ոչնչացրել՝ հայկական կողմին պատճառելով 5 մարդկային կորուստ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։