Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 13 Մարտի 2017 15:50

ՀՀ եւ ՌԴ նախագահները կը քննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացը

Նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր կը փոխանակեն նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կը քննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացը:

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 14-ին երկօրեայ պաշտօնական այցով կը մեկնի Ռուսաստանի Դաշնութիւն:

Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից։

ՀՀ նախագահը հանդիպումներ կունենայ ՌԴ-ի բարձրագոյն ղեկավարութեան հետ: Բարձր մակարդակի բանակցութիւնների ընթացքում կը քննարկւեն ռազմավարական գործընկեր երկու պետութիւնների միջեւ մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցութեան օրակարգի առանցքային հարցեր, ինչպէս նաեւ եւրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:

Նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր կը փոխանակեն նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կը քննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացը:

ՌԴ պաշտօնական այցի շրջանակներում Սերժ Սարգսեանը կը հիւրընկալւի Մոսկւայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենայ համալսարանի ուսանողութեան եւ պրոֆեսորադասախօսական կազմի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։