Հա

Քաղաքական

14/03/2017 - 12:00

ՀՅԴ-ն միակ կուսակցութիւնն է, որի նախընտրական ծրագրում կայ ջաւախահայութեանը աջակցելու խնդիր

ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին Ջաւախքի խնդիրները բարձրաձայնելու եւ հետագայ համագործակցութեան եզրեր փնտրելու նպատակով Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի անդամները հանդիպելու են ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւնների ու դաշինքների հետ:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին Ջաւախքի խնդիրները բարձրաձայնելու եւ հետագայ համագործակցութեան եզրեր փնտրելու նպատակով Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի անդամները հանդիպելու են ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւնների ու դաշինքների հետ: Տեղեկացնում է «yerkirmedia.am»-ը:

Մարտի 13-ին խորհրդի անդամները հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը բարձրաձայնւել են ջաւախահայութեանը յուզող կրթական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, հոգեւոր, մշակութային, ինչպէս նաեւ քաղաքական խնդիրներ: Յատկապէս կարեւորւել է Ջաւախքում թուրք-ադրբեջանական ակտիւութեան թեման:

Խորհրդի անդամների կարծիքով՝ այսօր, հաշւի առնելով մի շարք հանգամանքներ, լուրջ ուշադրութիւն պէտք է դարձւի վիրահայութեանը եւ ջաւախահայութեանը յուզող խնդիրներին:

«Ջաւախահայերի խնդիրները բազմազան եւ բազմաոլորտ են, յատկապէս Սամցխէ-Ջաւախքում եւ Քւեմօ Քարթլիում կան կրթական, սոցիալտնտեսական, առողջապահական, հոգեւոր, մշակութային, ինչու չէ նաեւ քաղաքական խնդիրներ, սակայն ամենակարեւոր հանագամանքը թուրք-ադրբեջանական ակտիւութիւնն է Վրաստանում եւ մասնաւորապէս վերջին շրջանում Ջաւախքում: Խորհուրդը դա դիտարկում է ՀՀ անվտանգութեան տեսանկիւնից, ինչու չէ նաեւ Հայաստան-Վրաստան յարաբերութիւնների համատեքստում: Ես կարծում եմ, Դաշնակցութիւնը մեծ պոտենցիալ ունի, որ կարողանայ իր աշխարհասփիւռ կառոյցներով կանգնել է եւ պէտք է կանգնի ջաւախահայութեանը յուզող բոլոր խնդիրները ժամանակին եւ պատշաճ ձեւով լուծելու համար»,- նշեց Սամցխէ-Ջաւախքի եւ Քւեմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիէլեանը:

«ՀՅԴ-ն միակ կուսակցութիւնն է, որի նախընտրական ծրագրում կայ ջաւախահայութեանը աջակցելու խնդիր, մենք դա դիտում ենք որպէս հայ-վրացական յարաբերութիւնների սերտացման բոհի մէջ: Այդ յարաբերութիւնների սերտացման պարագայում, կը հեշտանայ Ջաւախքի հայութեան եւ ընդհանրապէս վիրահայութեան խնդիրների մեծ մասի լուծումը: Այս հանդիպմանը մենք ներկայացրեցինք մեր պատկերացումները, իրենք հարցեր ունէին, մենք իրնեց հարցեր ունէինք իրավիճակի մասին եւ կարծում եմ իրենք էլ գոհ են, որ հանդիպումը տեղի ունեցաւ: Հիմնականում կրթութեան խնդիրներն էին, բայց անշուշտ կան նաեւ սոցիալ-տնտեսական հարցեր, որոնք եթէ ոչ անպայման կուսակցութիւնները կարող են լուծել, բայց վաղը խորհրդարանը կարող է այդ ուղղութեամբ որոշ քայլեր ձեռնարկել, այսինքն Հայաստանի յարաբեութիւնների սերտացումը Վրաստանի հետ կը նպաստի նաեւ այդ խնդիրների կարգաւորմանը: Պարզ էր , որ մեր մօտեցումները իրենց համար հոգեհարազատ էր, քանի որ առաջին օրը չէ, որ մենք զբաղւում ենք Ջաւախքի հարցերով»,- ընդգծեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

Յարակից լուրեր

  • Ղեկավարում ալ կայ, ղեկավարում ալ…
    Ղեկավարում ալ կայ, ղեկավարում ալ…

    Դաշնակցական մտաւորական, հրապակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Ի վերջոյ ունինք ղեկավարում, պէ՚տք է ունենանք, որպէսզի առաջ ընթանայ ազգային կեանքը։ Հարցը, սակայն, ղեկավարումի որակին եւ կարողութեան մասին է։ Ղեկավարումի մակարդակին աթոռի վրայ նստած պատահական մարդ կրնայ գնահատուիլ ո՚չ թէ իր անձին սեփական քարոզչութեամբ, այլ իր նախաձեռնած աշխատանքով՝ յօգուտ հաւաքականին։

  • Բեկորի մահւան 27-րդ տարելիցն է
    Բեկորի մահւան 27-րդ տարելիցն է

    «Ամէն հայ պէտք է զգայ, որ առանց իրեն հայրենիքը կը փլւի»: Այս խօսքերի պատկանում են ԱՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ անդամ Բեկոր Աշոտին (Աշոտ Ղուեան, Ասկոլկա): 

  • Նրանք գրիչը փոխարինեցին զէնքով ու կռւեցին խաղաղութեան համար
    Նրանք գրիչը փոխարինեցին զէնքով ու կռւեցին խաղաղութեան համար

    1993 թւականի օգօստոսի 23-ին Մարտունու դիրքերում պաշտպանական հատւածը ամրապնդելիս զոհւեցին Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի անդամ Մերուժան Մոսիեանը եւ Լիբանանի ՀՅԴ անդամ, ԼՂՀ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հետախուզական եւ զինական մասի խորհրդական Մհեր Ջուլհաճեանը մարտական ընկերների՝ Արտակ Մնացականեանի, Լեւոն Համբարձումեանի եւ Ռուդիկ Աւագեանի հետ:

  • «Ստեղծւած լարւածութեան պատճառը իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են». Իշխան Սաղաթելեան
    «Ստեղծւած լարւածութեան պատճառը իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են». Իշխան Սաղաթելեան

    ՀՅԴ-ն գտնում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցի շուրջ ստեղծւած լարւածութեան պատճառը ՀՀ իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են, որի արդիւնքում՝ հասարակութեան մօտ մեծ սպասումներ էին ձեւաւորւել եւ որն իրենք չկարողացան սպասարկել. Tert.am-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը: 

  • Ընկեր Վահանին յիշելիս
    Ընկեր Վահանին յիշելիս

    Ծնունդդ շնորհաւոր ընկեր Վահան, քեզ անսահման շատ ենք կարօտում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։