Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 15 Մարտի 2017 09:40

Սերժ Սարգսեան. «Մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի»

Պաշտօնական այցով Ռուսաստանի Դաշնութիւնում գտնւող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը երէկ՝ մարտի 14-ին Մոսկւայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտում իր ելոյթի խօսքում ընդգծել է, որ անվտանգութեան հարցերը Հայաստանի համար շարունակում են մնալ խիստ արդիական:

«alikonline.ir» - Պաշտօնական այցով Ռուսաստանի Դաշնութիւնում գտնւող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը երէկ՝ մարտի 14-ին Մոսկւայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտում իր ելոյթի խօսքում ընդգծել է, որ անվտանգութեան հարցերը Հայաստանի համար շարունակում են մնալ խիստ արդիական: Այդ մասին, ըստ՝ «alikonline.ir»-ի տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնը։

«Մինչեւ 2016 թւականը մեր գործընկերները մեզ համոզում էին, որ, պատերազմական քարոզչութիւն եւ հակահայկական հիստերիա տարածելով, Բաքուն լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները:

2016 թւականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծւած քառօրեայ ռազմական արկածախնդրութիւնը Լեռնային Ղարաբաղի դէմ դարձաւ Բաքւի հէնց այդ երկարամեայ ռազմատենչ հռետորաբանութեան եւ քաղաքականութեան մարմնաւորումը՝ ի հակադրութիւն իր հողում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու Արցախի ժողովրդի ցանկութեան:

Ապրիլեան պատերազմին յաջորդած՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին յստակ ամրագրւել է 1994-1995 թւականների հրադադարի եռակողմ անժամկէտ համաձայնագրերի անվերապահ իրականացման անհրաժեշտութիւնը: Բացի այդ, ձեռք է բերւել պայմանաւորւածութիւն հակամարտութեան գօտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննութեան մեխանիզմների ստեղծման եւ ԵԱՀԿ դիտորդների թւի աւելացման վերաբերեալ: Այդուհանդերձ, Ադրբեջանը, ինչպէս եւ անցեալում, խուսափում է այդ պայմանաւորւածութիւնների կատարումից:

Հայաստանը՝ որպէս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան երաշխաւոր, ստիպւած է ջանքեր գործադրել տարածաշրջանում հաւասարակշռութեան պահպանման եւ նոր լարւածութիւն թոյլ չտալու նպատակով: Դրա հետ մեկտեղ, մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի:

Պատերազմը խնդրի լուծման միջոց չէ՛: Բանակցութիւններին այլընտրանք չկայ:

Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացեալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ միասին կը շարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բացառապէս խաղաղ կարգաւորման ուղղութեամբ»,- ասել է ՀՀ նախագահը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։