Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 16 Մարտի 2017 18:50

Հաց բերողը՝ Արթուր Սարգսեանը, մահացաւ

Այսօր Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «Սասնայ ծռեր» խմբին հաց հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսեանը:

«alikonline.ir» - Այսօր Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «Սասնայ ծռեր» խմբին հաց հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսեանը: Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ըստ աղբիւրի`«Արմենիա» բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրէն Արսեն Գրիգորեանը տեղեկացրել է, որ Պետրոսեանը պորտային ճողւածք ունէր եւ վիրահատութեան էր ենթարկւել:

Դիտարկմանը, թէ հնարաւո՞ր է հացադուլը եւս իր ազդեցութիւնն ունեցած լինի, բժիշկը պատասխանեց. «Չենք կարող բացառել, որ տանը միանգամից հաց կերած լինի, սակայն որեւէ ստոյգ բան չենք կարող ասել»:

Յիշեցնենք, որ մարտի 6-ին ՀՀ գլխաւոր դատախազութիւնը բաւարարել էր ՀՀ ԱԺ-ի մի քանի տասնեակ պատգամաւորների երաշխաւորութեան միջնորդութիւնն ու Արթուր Սարգսեանին ազատ արձակել: Նրան «Դատապարտեալների հիւանդանոց» ՔԿՀ-ից անմիջապէս տեղափոխել էին «Արմենիա» ԲԿ, որտեղ նրան երէկ վիրահատել էին:

«Սասնայ ծռեր» զինւած խմբին օժանդակելու մէջ մեղադրւող Արթուր Սարգսեանն ազատ էր արձակւել 2016 թւականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիւանդութիւն ունէր: Սակայն փետրւարի 9-ին նա կրկին կալանաւորւել էր: Արթուր Սարգսեանը հացադուլ էր յայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոցը` կալանքը:

«tert.am»-ն էլ տեղեակցնում է, որ այսօր Երեւանի Ազատութեան հրապարակում տեղի է ունեցել Արթուր Սարգսեանին սատարողների հաւաքը։

Հաւաքի մասնակիցները «Արթուր, Արթուր» վանկարկումներով երթով շարժւել են դէպի ՀՀ արդարադատութեան նախարարութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։