Հա

Քաղաքական

Կիրակի, 19 Մարտի 2017 10:59

11 երկրների բլոգերներ կը հաւաքւեն Արցախում

ֆորումի գլխաւոր թեման լինելու է հակամարտութիւնների ներկայացումը սոցիալական մեդիայում եւ բլոգերների ու լրագրողների ազատութիւնների ապահովումը

«alikonline.am»- «Արցախակերտում» հասարակական կազմակերպութիւնը եւ Արցախի ժուռնալիստների միութիւնը մարտի 19-20-ը Ստեփանակերտում կազմակերպում են բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցելու է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Կազմակերպիչների հաղորդմամբ` ֆորումի գլխաւոր թեման լինելու է հակամարտութիւնների ներկայացումը սոցիալական մեդիայում եւ բլոգերների ու լրագրողների ազատութիւնների ապահովումը:

Արցախ մեկնելու մասին իր բլոգում տեղեկացրել է մոսկւաբնակ Անտոն Նոսիկը ու մէջբերել Օսիպ Մանդելշտամի բանաստեղծութիւնից մի հատւած:

Նա անդրադարձել է նաեւ Արցախ այցելելու հետեւանքով Ադրբեջանի սեւ ցուցակում ընդգրկւելու վտանգին, նշել, որ իրեն այնքան էլ չի մտահոգում:

«Որպէս ինքնիշխան պետութիւն Ադրբեջանի առկայութիւնը պատմական սխալ է ու թիւրիմացութիւն»,- գրել է նա:

 

Յարակից Հրապարակումներ

  • Արցախի երկնքում թռիչքներ իրականացնող օդաչու. «Հակառակորդը չի կրակի զբօսաշրջիկ տեղափոխող ինքնաթիռին»
    Արցախի երկնքում թռիչքներ իրականացնող օդաչու. «Հակառակորդը չի կրակի զբօսաշրջիկ տեղափոխող ինքնաթիռին»

    «Չեմ կարծում, որ կը թիրախաւորեն, կրակեն ինքնաթիռի ուղղութեամբ, յատկապէս, որ խօսքը գնում է զբօսաշրջիկ տեղափոխող ինքնաթիռի մասին։ Բայց զգօնութիւնը չենք կորցնում, սահմանին 15 կմ-ից մօտ չենք գնում, բարձրութիւնն էլ՝ 600 մետր»,- շեշտել է Սամուէլ Թաւադեանը: 

  • Դաւիթ Իշխանեան. «Պէտք է յստակ պատժամիջոցներ կիրառւեն»
    Դաւիթ Իշխանեան. «Պէտք է յստակ պատժամիջոցներ կիրառւեն»

    Այսօր մեր ակնկալիքը միջազգային հանրութիւնից հետեւեալն է՝ ճիշտ գնահատական տալ ստեղծւած կացութեանն ու ճիշտ արձագանգել կողմերի քայլերին: Ցաւօք, միջազգային հանրութիւնը կա՛մ հաւասարութեան նշան է դնում կողմերի գործողութիւնների միջեւ, կա՛մ եթէ անգամ անում է հասցէական յայտարարութիւն, դրան չեն յաջորդում գործնական քայլեր:

  • Էդւարդ Շարմազանով. «Ադրբեջանը պէտք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ամբողջական իրացումը»
    Էդւարդ Շարմազանով. «Ադրբեջանը պէտք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ամբողջական իրացումը»

    ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդւարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի քաղաքական հարցերով աւագ խորհրդատու Օլեքսանդր Պաւլիւկին:

  • «Աւրորա 2016» մրցանակաբաշխութեան յաղթողը Արցախում է
    «Աւրորա 2016» մրցանակաբաշխութեան յաղթողը Արցախում է

    «Երեխաները մեր մեծագոյն հարստութիւնն են, մեր ապագան կերտողները: Մենք շատ շնորհակալ ենք ձեր բարեկամական ջերմ ընդունելութեան համար: Ես լաւ գիտեմ հայ ժողովրդի պատմութիւնը. շատ անգամներ են փորձել ձեզ ոչնչացնել, կոտրել ձեր կամքը, բայց դա ոչ ոքի չի յաջողւել. դուք շարունակում էք ապրել, պաշտպանել ձեր հողը ու շէնացնել ձեր հայրենիքը»,- մասնաւորապէս ասել է Բարանկիցէն:

  • «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս
    «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս

    ԼՂ-ի կարգաւորման հարցում իշխանութիւնը չի առաջնորդւում շուտափոյթ, խուճապային լուծումների տրամաբանութեամբ: Իսկ դա «հողեր յանձնելու» հետ ոչ մի առնչութիւն չունի:

    Ըստ ամենայնի, հէնց սա է հիմք ընդունել ՀՅԴ-ն, թէ՛ բանացկային գործըթնացը եւ թէ՛ «կազանեան փաստաթուղթը» գնահատելով, որպէս ԼՂ-ի փաստացի կարգավիճակը պահպանելու մարտավարական-դիւանագիտական գործիքներ: Ահա թէ ինչու է ՀՀԿ-ՀՅԴ կոալցիոն յուշագրում ամրագրւել կարճ, սակայն ամէն ինչ ասող հետեւեալ ռազմավարական նպատակը. «Երաշխաւորել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ընդհանուր անվտանգութիւնը»: Այլ իրականութիւն, քան Արցախի Հանրապետութեան գոյութիւնն է, ՀՅԴ-ի համար չկայ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։