Հա

Քաղաքական

Կիրակի, 19 Մարտի 2017 11:06

Կիրօ Մանոյեան. «Այդ կաշառքը յետոյ ձեզնից են վերցնելու»

Կարեւոր է, որ դուք գիտակցէք, թէ ում էք ընտրելու: Այդ կաշառքը յետոյ ձեզնից են վերցնելու, թող բոլոր վերցնողները վստահ լինեն, որ կաշառք վերցնելով ապագայ հինգ տարում հարիւրապատիկ յետ են տալու: Ափսոս է, որ մենք այդպէս ժողովրդին սովորեցնենք, որ մարդիկ փողով գան ընտրւեն

«alikonline.am»- Փետրւարի 18-ին Գեղարքունիքի մարզի Լճաշէն համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ իրենց նախընտրական ծրագիրն են ներկայացրել Դաշնակցական գործիչները: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնական կայքը:

 Լճաշէնցիներին ուղղւած խօսքում ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանն ասաց, որ իրենք երբ որ ասում են «Նոր սկիզբ» դա պատահական չէ, քանի որ նոր Սահմանադրութեամբ համակարգ է փոխւել, որով այլեւս մենք թագաւոր չենք ընտրելու, իսկ յաջորդ տարի ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրւած նախագահը չի ունենահ այն լիազօրութիւններն ինչ այս 25 տարիների ընթացքում ունեցել են, բոլոր նախագահները:

«ՀՅԴ-ն ցոյց է տւել, որ այն միակ կուսկցութիւնն է, որ ինչքան վստահութեան քւէ ստացել է ժողովրդից փորձել է իր ծրագրերը իրականացնել. ՀՅԴ-ն իր ուղեգիծը չի փոխել թէ՛ իշխանութիւն եղած ժամանակ, թէ՛ ընդդիմութիւն եղած ժամանակ: Դաշնակցութիւնը երբեք ինքնանպատակ չի եղել իշխանութիւն, ոչ էլ ինքնանպատակ ընդդիմութիւն է եղել»,- ասաց Մանոյեանը: Մանոյեանի խօսքով` եթէ համեմատելու լինեն ՀՅԴ-ն եւ միւս կուսակցութիւնները, ապա չեն տեսնի մի կուսակցութիւն, որն ունենայ հինգ աթոռ եւ իրենց չափ բան փոխած լինի:

«ՀՅԴ-ն է որ միշտ ասել է, որ պէտք է խորհրդարանական համակարգի անցնել եւ երբ առիթը հանդսիացաւ ՀՅԴ-ն գնաց այդ քայլին՝ ընդառաջ գնալով նախագահի դիմումին ստորագրեց համաձայանգիր»,- նկատեց նա: Մանոյեանն իր խօսքում նշեց, որ այդուհանդերձ ՀՀԿ-ի հետ ունեն տեսակէտների տարբերութիւն կապւած Արցախի հարցի հետ:

«Չենք ընդունում «Մադրիդեան սկզբունքները», չենք ընդունել հայ-թուրքական արձանագրութիւնները»,- ասաց Մանոյեանը, ապա նշեց, որ իրենք կարողացել են ցեղասպանութեան 100 ամեակի առիթով համահայկական հռչակագրին, որտեղ խօսք է գնում հատուցման մասին, Սեւրի պայմանագրի մասին: Ըստ Մանոյեանի՝ չկայ մէկ կուսակցութիւն որ ընդդիմութեան մէջ գտնւի եւ կարողանայ համախմբել ընդդիմութեանը, իսկ ՀՅԴ-ն 2009 թւականին կարողացել է համախմբել կենսաթոշակային կուտակում օրէնքի ընդունման ժամանակ:

Խօսելով խորհրդարանական համակարգի առաւեութիւնների մասին ՀՅԴ Բիւրոյի անդամը նշեց, որ անյպէս չէ, որ մի կողմը յաղթելու է, իսկ միւս կողմը կորցնի բոլոր շանսերը: Մանոյեանը դիմելով հաւաքւածներին նշեց, որ ՀՅԴ-ի համար երկրի ներսում չկան թշնամիներ, կան մրցակցիներ եւ ընդդիմախօսներ են եւ իրենք պատրաստ են համագործակցել այն բոլոր ուժերի հետ, ում հետ կունենան ընդհանուր հայեացքներ:

Ըստ Մանոյեանի՝ այսօրւայ գործող քաղաքական ուժերից ՀՅԴ-ն միակն է, որ իսկապէս սոցիալիստական կուսակցութիւնն է եւ որ իրենց նպատկներից մէկն է երկրի հարստութեան արդար բաշխումը ժողովրդի մէջ:

Կարեւոր է, որ դուք գիտակցէք, թէ ում էք ընտրելու: Այդ կաշառքը յետոյ ձեզնից են վերցնելու, թող բոլոր վերցնողները վստահ լինեն, որ կաշառք վերցնելով ապագայ հինգ տարում հարիւրապատիկ յետ են տալու: Ափսոս է, որ մենք այդպէս ժողովրդին սովորեցնենք, որ մարդիկ փողով գան ընտրւեն»,- ասաց նա:

 

 

Յարակից Հրապարակումներ

  • Իմ անունն է պայքար եւ վախճանս` յաղթանակ. Տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միութիւնների ջահերով երթը
    Իմ անունն է պայքար եւ վախճանս` յաղթանակ. Տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միութիւնների ջահերով երթը

    Երէկ, Երեւանում տեղի ունեցաւ «Իմ անունն է պայքար եւ վախճանս՝ յաղթանակ» ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միութիւնների նախաձեռնած թւով 18-րդ ջահերով երթը:

  • ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ջանքերով 10 օրւայ ընթացքում` 38 հանդիպում
    ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ջանքերով 10 օրւայ ընթացքում` 38 հանդիպում

    «Արտասահմանեան 3 այցելութիւն եմ ունեցել, որոնցից 2-ը կազմակերպւել է Հայ Դատի կառոյցների կողմից՝ 2016 թւականին Եւրոպա եւ 2017 թւականին ԱՄՆ»,- ասաց Ռուբէն Մելիքեանը՝ ներկայացնելով ԱՄՆ այցելութեան ընթացքն ու արդիւնքները: ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների ջանքերով 10 օրւայ ընթացքում 38 հանդիպում էր կազմակերպւել բուհերի ուսանողների, իրաւապաշտպանների, Սփիւռքի կառոյցների եւ լրագրողական շրջանակների հետ:

  • ՀՅԴ-ն ջահերով երթ կանի ապրիլի 23-ին
    ՀՅԴ-ն ջահերով երթ կանի ապրիլի 23-ին

    Ամէն տարի Ազատութեան հրապարակում դաշնակցական երիտասարդները այրում են Թուրքիայի դրօշը, ապա ջահերով երթ անում դէպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանութեան տարելիցի կապակցութեամբ:

  • ՀՅԴ շարքերը համալրւեց 20 երիտասարդով
    ՀՅԴ շարքերը համալրւեց 20 երիտասարդով

    Երիտասարդները երդւեցին իրենց պատւով եւ հայրենիքով` միշտ հաւատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին, կանոնագրին եւ որոշումներին, իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դէպքում` անգամ կեանքի գնով պայքարել յանուն Հայաստանի եւ հայութեան ազատագրութեան դատի:

  • Արթուր Մկրտչեանի յիշատակի օրը
    Արթուր Մկրտչեանի յիշատակի օրը

    «Իմ կարծիքով` Արթուր Մկրտչեանը փորձեց բարոյականութիւնը բերել քաղաքականութիւն եւ դա շատ բնական ձեւով արեց, քանի որ Արցախեան շարժումը բարոյական շարժում էր իր էութեամբ»,- Արթուր Մկրտչեանի մասին ասաց Արմէն Սարգսեանը

    «alikonline.ir»- Այսօր`ապրիլի 14-ին լրանում է Արցախի Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի մահւան 25-րդ տարելիցը: Տեղեկացնում է «aparaj.am»-ը:

    Այդ առիթով ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամները, Արթուր Մկրտչեանի կուսակցական ընկերներն ու հարազատները ինչպէս նաեւ Արցախի քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին նրա յուշաքարին:

    Ի՞նչ քաղաքական մշակույթ իր հետ բերեց Արթուր Մկրտչեանը: Այս հարցով դիմեցինք Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանին: «Իմ կարծիքով` Արթուր Մկրտչեանը փորձեց բարոյականութիւնը բերել քաղաքականութիւն եւ դա շատ բնական ձեւով արեց, քանի որ Արցախեան շարժումը բարոյական շարժում էր իր էութեամբ»,- ասաց նա:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։