Հա

Քաղաքական

20/03/2017 - 09:19

Արմէն Ռուստամեան. «Դաշնակցութեան նպատակը երկիրն առողջացնելն է»

Ճիշտը դժգոհութիւնը ծնող պատճառները վերացնելն է, քան տեղ-տեղ ցաւազարկելը, որովհետեւ մինչեւ հիւանդութիւնը չբուժես՝ օրգանիզմը չի կարող առողջանալ

«alikonline.ir» - Ամէն մարդ իր արժանապատիւ վարձատրութիւնը ստանալու է, եթէ երկիրը ճիշտ ճանապարհի վրայ լինի, սակայն դրա համար պէտք են մեխանիզմներ, պէտք է միջավայր փոխւի: Այս մասին, ըստ ՀՅԴ Բիւրոյի պաշտօնական կայքի` երէկ`մարտի 19-ին Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

Նրա խօսքով՝ չի կարելի խաբել մարդկանց, սուտ խոստումներ տալ միայն նրա համար, որ այդ օրը գան եւ իրենց օգտին քւէարկեն: Ըստ նրա՝ երկրի բոլոր սոցիալական խնդիրների հիմքում ընկած է քաղաքական համակարգը եւ եթէ քաղաքական համակարգը չփոխւեց, այդ բոլոր խնդիրները մնալու են:

Դաշնակցական թեկնածուն բնակիչներին ներկայացրեց խորհրդարանական կառավարման համակարգի առաւելութիւններն ու հաւաստիացրեց, որ նոր համակարգում չի լինելու որեւէ մէկն, ով միանձնեայ որոշում կը կայացնի, վերեւից մինչեւ ներքեւ բոլոր կադրային նշանակումները կանի:

«Դաշնակցութիւնն ի սկզբանէ ասել է, որ այս համակրգը չարիք ծնող համակարգ է: Մենք 1990-1991 թւականներից նոյն բանն ենք ասում: Նախագահական ընտարակարգի արդիւնքում Հայաստանում երեք նախագահ փոխւեց, բայց մարդկանց կեանքում իրականում ոչինչ չփոխւեց, եղաւ սեփականութեան դերաբաշխում, սրանից անցաւ նրան, արդիւնքում ժողովուրդը ոչինչ չստացաւ, չքաղեց անխակութեան պտուղները»,- յայտարարեց նա:

Նրա խօսքով՝ դաշնակցութեան նպատակը երկիրն առողջացնելն է. «Ճիշտը դժգոհութիւնը ծնող պատճառները վերացնելն է, քան տեղ-տեղ ցաւազարկելը, որովհետեւ մինչեւ հիւանդութիւնը չբուժես՝ օրգանիզմը չի կարող առողջանալ»,-ասաց նա՝ յաւելելով, որ եթէ մարդիկ ցանականում են արագ փոփոխութիւններ, ապա ձեւաւորւող խորհրդարանը պէտք է որակ ունենայ:

Պատգամաւորի խօսքով՝ ժողովրդի իշխանութիւնը դրսեւորւում է ընտրութեան ժամանակ: «Որեւէ մէկը չի կարող ձեր ձայնը կեղծել: Մարդիկ զզւել են ընտրութիւններից, որովհետեւ իրենց ձայնը կեղծւել է: Մարդիկ զզւել ու գնացել են ընտրակաշառքի յետեւից, ասել են՝ առիթ է, գոնէ մի 10-15 հազար դրամ փող աշխատենք, որովհետեւ էս ընտրութեամբ բան չի փոխւելու: Հաւատացէք, որ ժողովրդի իշխանութիւնը դրսեւորւում է ընտրութեան ժամանակ, դուք ձեր իշխանութիւնից մի հրաժարւէք, դա աւելի մեծ բան է, քան այն 10-15 հազար դրամը, որով ձեզ գայթակղում են, դրանով պարզապէս ձեր իշխանութիւնը ձեզնից խլում են»,- ասաց նա՝ յորդորելով գիւղացիներին՝ մասնակցել ընտրութեանը եւ իրենց քւէի տէրը լինել:

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայ Դատի պատւիրակութիւնը վերահաստատել է կուսակցութեան յանձնառութիւնը
    ՀՅԴ Հայ Դատի պատւիրակութիւնը վերահաստատել է կուսակցութեան յանձնառութիւնը

    Յունւարի 19-ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր-Խաչատրեանի գլխաւորած պատւիրակութեանը։

  • Լիացած Ռոստոմի յիշատակով
    Լիացած Ռոստոմի յիշատակով

    Երէկ՝ Յունուարի 18-ին լրացաւ ազգային պատմութեան ազատագրական պայքարի, հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան փուլի առասպելական գործիչներէն, ՀՅԴ հիմնադիր երրորդութեան կրտսերագոյն անդամի՝ Ռոստոմի (Ստեփան Զօրեան) մահուան հարիւրերորդ տարելիցը: Ան այս աշխարհէն հեռացաւ 1919-ի այդ օրը, վարակուած բծաւոր տիֆէ:

  • Արմէն Ռուստամեան. «Արցախի պատերազմով է, որ Դաշնակցութիւնը նորից վերընձիւղւեց Հայրենիքում»
    Արմէն Ռուստամեան. «Արցախի պատերազմով է, որ Դաշնակցութիւնը նորից վերընձիւղւեց Հայրենիքում»

    ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովն Արցախում կազմակերպելու նշանակութեան շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի հետ:

  • Պարզաբանումներ Քաջազնունու հեռագրի վերաբերեալ
    Պարզաբանումներ Քաջազնունու հեռագրի վերաբերեալ

    Վերջին տարիներին տարբեր դրդապատճառներով շատ է շահարկւում Հայաստանի առաջին Հանրապետութեան Կառավարութեան հեռագիրը ուղղւած` Օսմանեան կառավարութեան զինւած մինիստր Էնւեր փաշային: Հեռագիրը ստորագրւած է Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան նախագահ` Յովհաննէս Քաջազնունին, զինւորական մինիստր` Արամ Մանուկեանը եւ Կառավարութեան Խորհրդի նախագահ` Աբրահամ Սահակեանը:

  • Յուշագրութիւն Դաշնակցութեան որոշման եւ ԳԽ առաջին նախագահի ընտրութեան մասին
    Յուշագրութիւն Դաշնակցութեան որոշման եւ ԳԽ առաջին նախագահի ընտրութեան մասին

    Դեկտեմբերի 29-ին Վալերի Բալայեանի բնակարանում կայացել է խորհրդաժողով, որին ներկայ էին ընտրւած գրեթէ բոլոր դաշնակցական պատգամաւորները, կուսակցութեան բոլոր կառոյցների ղեկավարները եւ ներկայացուցիչներ Շահումեանի շրջանից: Ստեփանակերտի «Արամ Մանուկեան» ենթակոմիտէից ներկայ էին Աշոտ Սարգսեանը, Ֆելիքս Գաբրիէլեանը եւ Դաւիթ Իշխանեանը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։