Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 20 Մարտի 2017 16:33

ՀՀ նախագահը շնորհաւորել է Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջնորդին եւ Հանրապետութեան նախագահին նոռուզի առթիւ

Սերժ Սարգսեանը մաղթել է Իրանի նախագահին եւ Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդին քաջառողջութիւն, արեւշատութիւն եւ յաջողութիւններով լի բեղմնաւոր գործունէութիւն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ յարատեւ խաղաղութիւն եւ բարօրութիւն

«alikonline.ir»- ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին եւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին բնութեան զարթօնքի հիասքանչ տօնի՝ Նոռուզի առթիւ: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդմամբ,` ՀՀ նախագահը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396 թւականն Իրանի համար լինի հետագայ զարգացման, նորանոր յաջողութիւնների ու ձեռքբերումների տարի։

ՀՀ Նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի ընթացքում հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնները շարունակ վերընթաց զարգացում են ապրել` ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ` բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնից մինչեւ առեւտրատնտեսական սերտ համագործակցութիւն, մարդկանց միջեւ կապերից մինչեւ գիտակրթական ու մշակութային փոխգործակցութիւն: Սերժ Սարգսեանը համոզւածութիւն է յայտնել, որ այդ հաստատուն յենքի վրայ հայ-իրանական միջպետական ամուր կապերը հետագայում եւս կընդլայնւեն եւ կը խորանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի:

Սերժ Սարգսեանը մաղթել է Իրանի նախագահին եւ Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդին քաջառողջութիւն, արեւշատութիւն եւ յաջողութիւններով լի բեղմնաւոր գործունէութիւն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ յարատեւ խաղաղութիւն եւ բարօրութիւն:

Յարակից Հրապարակումներ

  • Արամ Վեհափառը շնորհաւորել է Հանրապետութեան նախագահին
    Արամ Վեհափառը շնորհաւորել է Հանրապետութեան նախագահին

    Նախագահական ընտրութիւններում տարած համոզիչ յաղթանակի եւ նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը շնորհաւորական գիր է յղել Հանրապետութեան նախագահա դոկտ. Հասան Ռոհանիին:

  • Սրբազան Հայրը շնորհաւորել է դոկտ. Ռոհանիին՝ Հանրապետութեան նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ
    Սրբազան Հայրը շնորհաւորել է դոկտ. Ռոհանիին՝ Հանրապետութեան նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ

    Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններում տարած յաղթանակի եւ նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

  • «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս
    «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս

    ԼՂ-ի կարգաւորման հարցում իշխանութիւնը չի առաջնորդւում շուտափոյթ, խուճապային լուծումների տրամաբանութեամբ: Իսկ դա «հողեր յանձնելու» հետ ոչ մի առնչութիւն չունի:

    Ըստ ամենայնի, հէնց սա է հիմք ընդունել ՀՅԴ-ն, թէ՛ բանացկային գործըթնացը եւ թէ՛ «կազանեան փաստաթուղթը» գնահատելով, որպէս ԼՂ-ի փաստացի կարգավիճակը պահպանելու մարտավարական-դիւանագիտական գործիքներ: Ահա թէ ինչու է ՀՀԿ-ՀՅԴ կոալցիոն յուշագրում ամրագրւել կարճ, սակայն ամէն ինչ ասող հետեւեալ ռազմավարական նպատակը. «Երաշխաւորել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ընդհանուր անվտանգութիւնը»: Այլ իրականութիւն, քան Արցախի Հանրապետութեան գոյութիւնն է, ՀՅԴ-ի համար չկայ:

  • Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհաւորագիր է յղել Հանրապետութեան նախագահին
    Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհաւորագիր է յղել Հանրապետութեան նախագահին

    Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն հայոցկաթողիկոսը շնորհաւորական գիր է յղել Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին` նախագահի պաշտօնում վերընտրուելու կապակցութեամբ:

  • Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Հանրապետութեան նախագահին
    Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Հանրապետութեան նախագահին

    Նախագահական ընտրութիւններում տարած համոզիչ յաղթանակի եւ այդ բարձր ու պատասխանատու պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն այսօր՝ մայիսի 20-ին շնորհաւորական ուղերձ է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։