Հա

Քաղաքական

31/03/2017 - 08:56

Կայացաւ Դաշնակցութեան ամփոփիչ հանրահաւաքը

Երէկ`մարտի 30-ին Երեւանի Ազատութեան հրապարակում տեղի է ունեցել Հ.Յ. Դաշնակցութեան քարոզարշաւի եզրափակիչ` բազմամարդ հանրահաւաքը

«alikonline.ir»- Երէկ`մարտի 30-ին Երեւանի Ազատութեան հրապարակում տեղի է ունեցել Հ.Յ. Դաշնակցութեան քարոզարշաւի եզրափակիչ` բազմամարդ հանրահաւաքը:

Ինչպէս տեղեկացնում է «yerkir.am»-ը` ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահաւաքին ելոյթ ունեցան ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղւան Վարդանեանը, ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխաւորող Արմէն Ռուստամեանը:

Քարոզարշաւն ուղեկցւեց ազգագրական, յեղափոխական երգերով, որոնք կատարում էին սիրւած երգիչներ Ներսիկ Իսպիրեանը, Արաբօ Իսպիրեանը, Մկրտիչ Մկրտչեանը, Ռուբէն Սասունցին, Դաւիթ Ամալեանը, Սամուէլ Երանեանը (Սմբուլ):

Նշենք, որ հանրահաւաքին կայացաւ երգիչ Գոռ Սուջեանի՝  «Նոր սկիզբ, արդար Հայաստան» երգի պրեմիերան:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։