Հա

Քաղաքական

31/03/2017 - 15:42

Արմէն Ռուստամեանի վարկանիշը Նիկոլ Փաշինեանի վարկանիշից բարձր է

Ըստ ցուցակի` ՀՅԴ համամասնական ցուցակը գլխաւորող Արմէն Ռուստամեանին` 35 տոկոս վարկանիշով, յաջորդում է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինեանը` 34 տոկոս վարկանիշով

«alikonline.ir» - Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գէորգ Պօղոսեանը ներկայացրել է «Baltic Surveys/The Gallup Organization» մասնագիտացւած կազմակերպութիւնների անցկացրած սոցհարցման արդիւնքները: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ըստ այդմ` Գագիկ Ծառուկեանը վարկանիշով առաջատար է` ունի 73 տոկոս վարկանիշ: Նրան մէկ տոկոսով զիջում է ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը` 72 տոկոս: Երրորդ տեղում ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանն է` 40 տոկոս վարկանիշ: Չորրորդ տեղում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն  է` 39 տոկոս:

Նրան հաւասար արդիւնք` աննշան տարբերութեամբ,  ունի ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը: Նրան յաջորդում է  «Ելք» դաշինքի ցուցակն առաջնորդող Էդմոն Մարուքեանը` 37 տոկոս: Էդմոն Մարուքեանին հաւասար ցուցանիշ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը: Յաջորդը «Ժառանգութեան» առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանն է` 36 տոկոս, նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանի վարկանիշը 35 տոկոս է: 

Ըստ ցուցակի` ՀՅԴ համամասնական ցուցակը գլխաւորող Արմէն Ռուստամեանին` 35 տոկոս վարկանիշով, յաջորդում է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինեանը` 34 տոկոս վարկանիշով: 

Ցուցակի վերջին երեք գործիչներն են Վարդան Օսկանեանը` 33 տոկոս, ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարեանը` 25 տոկոս, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը` 21 տոկոս վարկանիշով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։