Հա

Քաղաքական

31/03/2017 - 15:47

Արմէն Ռուստամեան. «Մեր եւ Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման միջեւ տարբերութիւն չկայ»

Մեր եւ Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման միջեւ տարբերութիւն չկայ, թող մնացածները բացատրեն, թէ ինչու են տարբերւում

«alikonline.ir»- Դաշնակցութիւնը պատրաստ է ընտրութիւններից յետոյ համագործակցել ցանկացած ուժի հետ, որը կընդունի կուսակցութեան մօտեցումներն ու մարտավարութիւնը՝ փոփոխութիւնները հնարաւորինս արագ կեանքի կոչելու համար։

Երէկ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ազատութեան հրապարակում հրաւիրած հանրահավաքի ընթացքում «Ազատութիւն» ռադիոյի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը՝ նշելով, որ իրենց համար համագործակցութիւնը անձերով ու քաղաքական ուժերով չի պայմանաւորւած։

ՀՀ առաջին նախագահն ասում է, որ այսօրւայ իշխանութիւնները համաձայնել են Մադրիդեան սկզբունքներին, որը ենթադրում է տարածքների վերադարձ, հիմա ձեր յայտարարութեամբ դուք ասում էք, որ ստատուս քւոյի պահպանման օգտին է իշխանութիւնը գործում, այնինչ, ըստ Տէր-Պետրոսեանի, այսօրւայ իշխանութիւնները բոլորովին այլ գործընթացի մաս են կազմում։

– Իսկ ստատուս քւօն փոխւե՞լ է, չի փոխւել, չէ՞, ուրեմն այս ամէնը դեռ մարտավարական գործընթացների տրամաբանութեան մէջ է։ Երբ որ ստատուս քւօն կը փոխեն որեւէ փաստաթղթով, մենք նորից կը գանք հրապարակ այն տրամաբանութեամբ, որի մէջ ենք եղել միշտ։ Ասում եմ նորից՝ Ղարաբաղի ժողովուրդը յստակ արտայայտել է, թէ ինչպէս է պատրաստւում հարցը լուծել, ո՛չ Լեւոն Տէր-Պետրոսեանը, ո՛չ որեւէ մի իշխանաւոր իրաւունք չունի արհամարհելու դա, վերջակէտ։

Ձեր եւ ՀՀԿ-ի դիրքորոշումների միջեւ տարբերութիւն չկա՞յ, ըստ Ձեզ։

– Մեր եւ Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման միջեւ տարբերութիւն չկայ, թող մնացածները բացատրեն, թէ ինչու են տարբերւում։

ՀՀԿ-ի մասով, պարոն Ռուստամեան, ի՞նչ կասէք։

– ՀՀԿ-ին հարցրէք՝ իրենք պաշտպանո՞ւմ են Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքը՝ այն, ինչ որ Ղարաբաղի ժողովուրդը հանրաքւէով հաստատել է, դա իրենք թող կը պատասխանեն, մենք ասում ենք՝ դրանից չենք շեղւելու, պարզ չէ՞։

Այսինքն՝ դուք այդ հարցը չէ՞ք քննարկել ՀՀԿ-ի հետ, ծանօթ չէ՞ք նրանց դիրքորոշմանը։

– Նորից եմ կրկնում, եւս մէկ անգամ՝ Լեւոն Տէր-Պետրոսեանը նոյն իրավիճակի մէջ է յայտնւել, բերել է երեք տարբերակներ, բայց այդ տարբերակներից վերջինն արդէն ինքը պատրաստ էր ստորագրել, որին համաձայն էր Ադրբեջանը, պարզ չի՞, եւ երբ որ նա դա բերեց, իր շրջապատը դա չընդունեց, նոյն բանը կարող է, եթէ յանկարծ որեւէ մէկի մտքով անցնի նման մի տարբերակ բերի, նոյն այդ շրջապատը կարող է չընդունի, շատ նորմալ է։

 

 

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայ Դատի պատւիրակութիւնը վերահաստատել է կուսակցութեան յանձնառութիւնը
    ՀՅԴ Հայ Դատի պատւիրակութիւնը վերահաստատել է կուսակցութեան յանձնառութիւնը

    Յունւարի 19-ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր-Խաչատրեանի գլխաւորած պատւիրակութեանը։

  • Լիացած Ռոստոմի յիշատակով
    Լիացած Ռոստոմի յիշատակով

    Երէկ՝ Յունուարի 18-ին լրացաւ ազգային պատմութեան ազատագրական պայքարի, հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան փուլի առասպելական գործիչներէն, ՀՅԴ հիմնադիր երրորդութեան կրտսերագոյն անդամի՝ Ռոստոմի (Ստեփան Զօրեան) մահուան հարիւրերորդ տարելիցը: Ան այս աշխարհէն հեռացաւ 1919-ի այդ օրը, վարակուած բծաւոր տիֆէ:

  • Արմէն Ռուստամեան. «Արցախի պատերազմով է, որ Դաշնակցութիւնը նորից վերընձիւղւեց Հայրենիքում»
    Արմէն Ռուստամեան. «Արցախի պատերազմով է, որ Դաշնակցութիւնը նորից վերընձիւղւեց Հայրենիքում»

    ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովն Արցախում կազմակերպելու նշանակութեան շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի հետ:

  • Պարզաբանումներ Քաջազնունու հեռագրի վերաբերեալ
    Պարզաբանումներ Քաջազնունու հեռագրի վերաբերեալ

    Վերջին տարիներին տարբեր դրդապատճառներով շատ է շահարկւում Հայաստանի առաջին Հանրապետութեան Կառավարութեան հեռագիրը ուղղւած` Օսմանեան կառավարութեան զինւած մինիստր Էնւեր փաշային: Հեռագիրը ստորագրւած է Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան նախագահ` Յովհաննէս Քաջազնունին, զինւորական մինիստր` Արամ Մանուկեանը եւ Կառավարութեան Խորհրդի նախագահ` Աբրահամ Սահակեանը:

  • Յուշագրութիւն Դաշնակցութեան որոշման եւ ԳԽ առաջին նախագահի ընտրութեան մասին
    Յուշագրութիւն Դաշնակցութեան որոշման եւ ԳԽ առաջին նախագահի ընտրութեան մասին

    Դեկտեմբերի 29-ին Վալերի Բալայեանի բնակարանում կայացել է խորհրդաժողով, որին ներկայ էին ընտրւած գրեթէ բոլոր դաշնակցական պատգամաւորները, կուսակցութեան բոլոր կառոյցների ղեկավարները եւ ներկայացուցիչներ Շահումեանի շրջանից: Ստեփանակերտի «Արամ Մանուկեան» ենթակոմիտէից ներկայ էին Աշոտ Սարգսեանը, Ֆելիքս Գաբրիէլեանը եւ Դաւիթ Իշխանեանը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։