Հա

Քաղաքական

Շաբաթ, 01 Ապրիլի 2017 09:20

Աղւան Վարդանեան. «Այս ընտրութիւններն աշխարհի վերջը չեն»

Դաշնակցութիւնը, իբրեւ ռէալ քաղաքական ուժ, մնալու է հայ ժողովրդի մէջ, եւ այն խնդիրները, որոնք դրել է իր առջեւ, քայլ առ քայլ լուծելու է

«alikonline.ir»- Մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպեց ՀՅԴ ՀայաստանիԳերագոյն մարմնի ներկայացուցիչ Աղւան Վարդանեանը` ամփոփելով ՀՅԴ նախընտրական քարոզարշաւը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Հարցին, թէ ինչպէ՞ս կը մեկնաբանի  քարոզարշաւի սկզբում անցկացւած սոցիոլոգիական հետազօտութիւնները, որոնց համաձայն` Դաշնակցութիւնը ցածր դիրքերում էր, Աղւան Վարդանեանը պատասխանեց, որ յստակ գիտեն, թէ մեր երկրում ովքեր են այդ հարցումների պատւիրատուները: Նա լրագրողների ուշադրութիւնը հրաւիրեց իսկական «Gallup»-ի հետազօտութեան արդիւնքների վրայ, որոնք այսօր են  հրապարակւել. դրանք ակնյայտօրէն ցոյց են տալիս, որ ՀՅԴ-ն ունի լաւ վարկանիշ:

«Ինչո՞վ պէտք է ձեւաւորւի քաղաքական ուժի վարկանիշը` նրա կատարած աշխատանքներով, կենսագրութեամբ, ժողովրդի մէջ ներթափանցելով: Թող այդ վարչական ռեսուրսը եւ ընտրակաշառքը չլինի, կեղծ ամբոխավարութիւնը չլինի, եւ տեսնենք` ով ինչ վարկանիշ ունի, մե՞նք ենք իրական քաղաքական կուսակցութիւն, թէ՞ միւսները, մե՞նք ենք ինչ-որ բան արել այս երկրում նախորդ 25 տարիներին, թէ՞ ուրիշները: Եւ որտե՞ղ են նրանք լինելու վաղը»,- ասաց Աղւան Վարդանեանը:

Ինչ վերաբերում է հնարաւոր ընտրախախտումներին, որոնք կը լինեն ընտրատեղամասից դուրս, նա նշեց, որ եթէ համեմատութեան մէջ ենք վերցնում, նախկինում ընտրախախտումները տեղամասի ներսում էին լինում, հիմա կայ զգալի փոփոխութիւն` Դաշնակցութեան պահանջն էր հրապարակել ցուցակները, դա եւս դարձել է իրականութիւն:

«Դուք ուզում էք մէկ օրում հասարակութեան հոգեբանութիւնն ու վարքագիծը փոխե՞լ, ոչ, ես չեմ հաւատում դրան: Այս անգամ իր վարքագիծը կը փոխի 10 հազար մարդ, 50 հազար մարդ, յաջորդ ընտրութիւններին` 250 հազար մարդ: Այլապէս եթէ մենք սկսենք ամէն խախտման համար ասել` սա աշխարհի վերջն է, ոչ, այս ընտրութիւններն աշխարհի վերջը չեն, կեանքը շարունակւելու է, Դաշնակցութիւնը, իբրեւ ռէալ քաղաքական ուժ, մնալու է հայ ժողովրդի մէջ, եւ այն խնդիրները, որոնք դրել է իր առջեւ, քայլ առ քայլ լուծելու է»,- ասաց Աղւան Վարդանեանը:

 

Յարակից Հրապարակումներ

  • Դաշնակցութեան կառուցողական մօտեցումը կոալիցիոն կառավարման
    Դաշնակցութեան կառուցողական մօտեցումը կոալիցիոն կառավարման

    Կոալիցիոն կառավարման նկատմամբ Դաշնակցութեան կառուցողական մօտեցումը էականօրէն կը բխի մեր ժողովուրդին ու հայրենիքին ճիշդ կերպով եւ լաւօրէն ծառայելու յանձնարարութենէն։ Այդ իսկ պատճառով Դաշնակցութիւնը միշտ նախանձախնդիր եղած է, որպէսզի կոալիցիաներու հիմքը կազմեն քաղաքական եւ գաղափարական սկզբունքները, ոչ թէ պաշտօններու շուրջ առեւտուրը։

  • Ա. Ռուստամեան. «ՀՅԴ-ական նախարարների փոփոխութիւն չի լինի»
    Ա. Ռուստամեան. «ՀՅԴ-ական նախարարների փոփոխութիւն չի լինի»

    Ինչ վերաբերում է պորտֆելներին, Ա. Ռուստամեանն ասաց, որ այս պահին պահպանում են այն, ինչ որ կայ, փոփոխութիւն այս առումով նախատեսւած չէ. «Բայց այդ հնարաւորութիւնը պահպանւում է, հետագայում աշխատանքային կարգով ըստ անհրաժեշտութեան, ըստ կադրերի նշանակման նպատակայարմարութեան, այս խնդիրները կարող են իրենց լուծումները ստանալ: Ակնյայտ է, որ նախարարների փոփոխութիւն չի լինի, որովհետեւ արդէն հրաժարւել են պատգամաւորութեան մանդատներից»:

  • Ստորագրւեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն յուշագիրը
    Ստորագրւեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն յուշագիրը

    Քաղաքական վերոնշեալ երկու ուժերը կոալիցիոն յուշագրով քաղաքական պատասխանատւութիւն են ստանձնել կառավարութեան ողջ գործունէութեան համար: Ստորագրւած փաստաթղթում ամրագրւած են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցութեան ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթութիւնները, գործունէութեան եւ կազմակերպման կարգը:

    Հայաստանի Հանրապետական կուսակցութեան կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմէն Աշոտեանը, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Աղւան Վարդանեանը:

  • Գագիկ Մինասեան. «ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիոն յուշագիրը նախորդի կրկնութիւնը չի լինելու»
    Գագիկ Մինասեան. «ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիոն յուշագիրը նախորդի կրկնութիւնը չի լինելու»

    ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ստորագրւելիք նոր կոալիցիոն յուշագիրը նախորդի կրկնութիւնը չի լինելու, բայց որեւէ մանրամասներ ներկայացնելը կոռեկտ չի լինի: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասեանը:

  • Արմէն Ռուստամեան. «Թող միւս նախարարներն էլ այնքան խիզախութիւն ունենային, որ առաջադրւէին, տեսնէին, թէ ինչ է մտածում իրենց մասին ժողովուրդը»
    Արմէն Ռուստամեան. «Թող միւս նախարարներն էլ այնքան խիզախութիւն ունենային, որ առաջադրւէին, տեսնէին, թէ ինչ է մտածում իրենց մասին ժողովուրդը»

    «Հիմա վաղը, միւս օրը, եթէ Դաշնակցութիւնն իր կադրային բազայի վրայ պէտք է յենւի՝ ինչ-որ գործեր անելու համար, մենք առաջին հերթին պէտք է առաջնորդւենք այն կադրերով, որ առաջին հերթին ռէյտինգային քւէարկութիւնների միջոցով արտայայտել են իրենց ազդեցութիւնը տարածքներում։ Եւ իրենց ձայներն իսկապէս «մաքուր» ձայներ են, ազնւօրէն ձեռք բերւած ձայներ են։ Դա իրական ռէյտինգ է: Օրինակ՝ Արծւիկ Մինասեանն էլ ռէյտինգայինով առաջադրւեց, ճիշտ է, առաջինը չէր, երկրորդն էր ընտրատարածքում, բայց փորձեց: Թող միւս նախարարներն էլ այնքան խիզախութիւն ունենային, որ առաջադրւէին, տեսնէին ժողովուրդն իրենց մասին ինչեր է մտածում»,- ասել է Արմէն Ռուստամեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։