Հա

Քաղաքական

Շաբաթ, 01 Ապրիլի 2017 15:51

Ապրիլի 1-ի դրութեամբ ՀՀ ԱԺ ընտրութիւնների ընտրողների ընդհանուր թիւն է 2.564.195

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկւած ՀՀ Ազգային ժողովի ընտրութիւնների ընտրողների ընդհանուր թիւն է` 2.564.195

«alikonline.ir»- Ինչպէս փոխանցում է «panorama.am»-ը` ՀՀ ոստիկանութիւնը տեղեկացնում է.

«Ի կատարումն ՀՀ ընտրական օրէնսգրքի 8-րդ յօդւածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրութիւնների ժամանակ` քւէարկութեան նախորդ օրը, լիազօր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկւած ընտրողների ընդհանուր թիւը` նշելով նաեւ ըստ գտնւելու վայրի ընտրողների, հաշւառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղւող ոստիկանութեան ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատութիւնում գտնւող ընտրողների ընդհանուր թիւը:

Այսպես.

քւէարկութեան նախորդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկւած ՀՀ Ազգային ժողովի ընտրութիւնների ընտրողների ընդհանուր թիւն է` 2.564.195
որից՝

- ըստ գտնւելու վայրի ընտրողների եւ ըստ գտնւելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական յանձնաժողովի անդամների թիւը` 28.277,

- հաշւառում չունեցող ընտրողների թիւը ` 915,

-ընտրական տեղամասեր գործուղւող ոստիկանութեան ծառայողների թիւը՝ 197,

- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատութիւնում գտնւող ընտրողների թիւը 2001»:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։