Հա

Քաղաքական

Կիրակի, 02 Ապրիլի 2017 08:56

2017-ին հայկական կողմը 14 զոհ ունի, 7-ը՝ հակառակորդի կրակոցից

Ամենաշատ զոհեր՝ 6 զինծառայող, հայկական զինուժն ունեցել է ընթացիկ տարւայ փետրւարին

«alikonline.ir»- 2017 թւականի յունւարից մինչ օրս հայկական զինուժը 14 զոհ ունի տարբեր պայմաններում, հարուցւած են քրէական գործեր: 2017 թւականին զոհւել է 7 պայմանագրային զինծառայող եւ 7 ժամկէտային զինծառայող: 7 զինծառայող զոհւել է հակառակորդի կողմից արձակւած կրակոցից, միւս 7 զոհերը գրանցւել են շմոլ գազի թունաւորումից, ՀՀ ՊՆ-ի պատկանող բուլդոզերի ձորը գլորւելու հետեւանքով եւ տւեալ պահին չպարզւած հանգամանքներում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ամենաշատ զոհեր՝ 6 զինծառայող, հայկական զինուժն ունեցել է ընթացիկ տարւայ փետրւարին:

2017 թւականի յունւարին մահացել է 5 զինծառայող, որոնցից երեքը հակառակորդի կողմից արձակւած կրակոցից, երկու զինծառայող զոհւել է այդ պահին չպարզւած հանգամանքներում:

Փետրւարին հայկական զինուժը 6 կորուստ է ունեցել: Զինծառայողներից երկուսը զոհևել են հակառակորդի կողմից արձակևած կրակոցից, մէկ զինծառայող մահացել է զօրամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս բուլդոզերի ձորը գլորւելու հետեւանքով, մէկ զինծառայող մահացել է շմոլ գազից, երկու զինծառայող մահացել է զօրամասում՝ տւեալ պահին չպարզւած հանգամանքներում:

Մարտ ամսին ՀՀ եւ ԼՂՀ զինւած ուժերի 3 զինծառայող է մահացել, որոնցից մէկը բեկորային մահացու վիրաւորում էր ստացել, երկու զինծառայող զոհւել էր հակառակորդի արձակած կրակոցից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։