Հա

Քաղաքական

02/04/2017 - 09:03

Այսօր Ապրիլեան քառօրեայ պատերազմի տարելիցն է

Ընդամենը մէկ տարի առաջ յանուն Հայրենիքի պաշտպանութեան իրենց կեանքը զոհաբերած մեր քաջարի տղաների թափած արիւնը կարդիւնաւորւի այն ժամանակ, երբ այս ընտրութիւններն ազդարարարեն ՆՈՐ ՍԿԻԶԲ, որը կարդիւնաւորւի ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ-ի ձեւաւորմամբ

«alikonline.ir» - Այսօր լրանում է Ապրիլեան քառօրեայ պատերազմի առաջին տարելիցը:

2016 թւականի ապրիլի 1-ի` լոյս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական ԶՈՒ-ն նախաձեռնեց լայնամաշտապ յարձակում: 4 օր տեւած պատերազմական գործողութիւնների ընթացքում առաւել թէժ մարտեր ընթացան յատկապէս  ռազմաճակատի վերածւած առաջնային գծի հարաւային (Հադրութ) եւ հիւսիսարեւելեան (Մարտակերտ) ուղղութիւններով։

Մեր տղաների սխրագործութեան շնորհիւ հայական ԶՈՒ-ի ստորաբաժանումներին յաջողւեց չէզոքացնել հակառակորդի նախայարձակ գործողութիւնները եւ նրանց յետ շպրտել ելման կէտ` պատճառելով մեծաթիւ մարդկային եւ նիւթական կորուստներ:

Հայկական ԶՈՒ-ի հակահարւածն այնպիսին էր, որ հակառակորդն ապրիլի 5-ին ստիպւած եղաւ ընդունել հրադադար` դադարեցնելով մարտական գործողութիւնները:

Մարտական գործողութիւնների ընթացքում, յանուն Հայրենքի պաշտպանութեան հերոսաբար ընկան 110 հայորդիներ` սահմանելով հերոսութեան եւ սխրանքի նոր չափորոշիչներ, ի յայտ բերելով հայ զինւորի անկոտրուն ոգու նոր որակները: Իսկ հայութիւնն էլ Հայաստանով եւ Սփիւռքով ցուցաբերեց միասնականութեան եւ հայրենասիրութեան աննախադէպ դրսեւորում` ապացուցելով, որ Հայրենիքը եւ նրա պաշտպանութիւնը վեր է ամէն ինչից:

Այսօր` 2017 թւականի ապրիլի 2-ին, ուշագրաւ փաստ է այն է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնները համընկել են Ապրիլեան քառօրեայ պատերազմի առաջին տարելիցին: Այս համընկնումն առաւել պարտաւորեցնող է դարձրել հայաստանաբնակ մեր հայրենակիցների քաղաքացիական պարտքի կատարումն ու քաղաքական ընտրութիւնը:

Ընդամենը մէկ տարի առաջ յանուն Հայրենիքի պաշտպանութեան իրենց կեանքը զոհաբերած մեր քաջարի տղաների թափած արիւնը կարդիւնաւորւի այն ժամանակ, երբ այս ընտրութիւններն ազդարարարեն ՆՈՐ ՍԿԻԶԲ, որը կարդիւնաւորւի ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ-ի ձեւաւորմամբ:

Յարակից լուրեր

  • «Կարող են փակւել դէպի ՀՀ տանող բեռնուղիները». Հրանտ Բագրատեան
    «Կարող են փակւել դէպի ՀՀ տանող բեռնուղիները». Հրանտ Բագրատեան

    ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին եւ դրանց հետեւանքներին Հայաստանի վրայ:

  • Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը
    Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը

    Վաշինգտոնում յունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ կայացաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Յունւարին Փարիզում եւ ապրիլին Մոսկւայում կայացած հանդիպումներից յետոյ որոշում էր կայացւել ԱԳ նախարարների միջեւ յաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Սա բաւական խորհրդանշական էր մի կողմից հաւասարակշռութեան պահպանման, միւս կողմից երկարատեւ պասիւութիւնից յետոյ ամերիկեան կողմի ակտիւացման առումով:

  • Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտեալների էքստրադիցիայի հարցը
    Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտեալների էքստրադիցիայի հարցը

    Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում ներկայումս պահւում է շուրջ 100 իրանցի դատապարտեալ: Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Փաստաբանների պալատների միջեւ փոխըմբռնման յուշագրի ստորագրումից յետոյ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին:

  • Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը
    Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը

    Վերջին շրջանում Ալիեւը դարձեալ փորձում է սրել սահմանային իրավիճակը արցախեան ուղղութեամբ։ Դա նախեւառաջ պայմանաւորւած է Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներով։ Սահմանային լարւածութեան մեծացման դինամիկան ուղղակիօրէն փոխկապակցւած է նաեւ Արցախեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւններին, բանակցային գործընթացից կողմերի ակնկալիքներին ու դրանց իրացման հնարաւորութիւններին: 

  • Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը եւ ՔՊ-ի՝ քաղաքական մտքի սնանկութիւնը
    Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը եւ ՔՊ-ի՝ քաղաքական մտքի սնանկութիւնը

    2018 թ. մայիսին, երբ Հայաստանի նոր իշխանութիւնը պաշտօնապէս ստանձնեց երկրի կառավարման ղեկը, հայաստանեան քաղաքականութեամբ հետաքրքրւած բոլոր շրջանակներում ծագեց այն հարցը, թէ նոր իշխանութիւններն ինչպիսին սոցիալ-տնտեսական քաղաքականութիւն են որդեգրելու՝ երկիրը կառավարելու համար:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։