Հա

Քաղաքական

Կիրակի, 02 Ապրիլի 2017 23:57

ՀՀԿ՝ 46 տոկոս, «Ծառուկեան» դաշինք՝ 25. Էքզիթ-փոլի արդիւնքները

Հարցազրոյցները անցկացւել են բոլոր 13 ընտրատարածքներում, Երեւանի եւ մարզերի 125 ընտրատեղամասերում: Այս նախագծի շրջանակում աշխատել են ընդհանուր առմամբ 300 հարցազրուցաւարներ, սուպերւայզերներ, փորձագէտներ եւ ծրագրի ղեկավարներ

«alikonline.ir»- Միջազգային հեղինակաւոր «BS/The Gallup International» գործակալութիւնը իր հայ գործընկեր Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան պատւէրով իրականացրել է էքզիթ-փոլ Հայաստանի ողջ տարածքով:  Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Տեղամասերից դուրս գալուց յետոյ հարցրել են 30 հազար քաղաքացու:
Արդիւնքները «Երկիր մեդիա»-ի ուղիղ եթերով յայտարարեցին «Gallup International» ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիսաուշկիէնէն եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գէորգ Պողոսեանը:

Հարցազրոյցները անցկացւել են բոլոր 13 ընտրատարածքներում, Երեւանի եւ մարզերի 125 ընտրատեղամասերում: Այս նախագծի շրջանակում աշխատել են ընդհանուր առմամբ 300 հարցազրուցաւարներ, սուպերւայզերներ, փորձագէտներ եւ ծրագրի ղեկավարներ:

Ընտրատեղամասերի ընտրութիւնը, որտեղ պէտք է անցկացւէին հարցումները, նախագծւել էր այնպէս, որ դրանք ընդգրկեն Հայաստանի Հանրապետութեան ողջ տարածքը եւ ներկայացնեն մարզերը, քաղաքային ու գիւղական վայրերը եւ համապատասխանեն ընտրատեղամասերի չափերին (ընտրատեղամասերում գրանցւած ընտրողների թւաքանակին):
Քւէարկութիւնը կատարած եւ ընտրատեղամասից դուրս եկած ընտրողներին խնդրել են լրացնել ելքի հարցման (Exit Poll) հարցաթերթիկը, որտեղ նշել են` թէ որ կուսակցութեան եւ որ տարածքային թեկնածուի համար են նրանք քւէարկել:
Հարցաթերթիկը լրացնելուց հետո հարցւողին խնդրել են այն տեղադրել ելքի հարցման համար յատուկ նախատեսված արկղի մէջ: Այսպիսով` հարցւողի պատասխանների գաղտնիութիւնը երաշխաւորւած էր: Հաւաքւած տւեալները իւրաքանչիւր հարցազրուցաւար էլեկտրոնային միջոցներով ուղղակիօրէն իւրաքանչիւր ժամը մէկ փոխանցել է Երեւան` հետազօտական կենտրոնական գրասենեակ, որտեղ 5 փորձագէտներից բաղկացած թիմը դրանք հաշւարկել եւ վերլուծել են` յատուկ մշակւած մասնագիտական ծրագրով:

Հարցումն անցկացնելու համար ընտրւել է ընտրատեղամասից դուրս եկող իւրաքանչիւր 7-րդ ընտրող:

Ըստ այդմ`

«Հայաստանի Հանրապետական» կուսակցութիւն` 46%

«Ծառուկեան» դաշինք` 25%

«Ելք» դաշինք` 10%

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցութիւն` 5%

«Հայկական վերածնունդ» կուսակցութիւն` 4%

«Օհանեան-Րաֆֆի-Օսկանեան» դաշինք` 3%

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք` 3%

«Հայաստանի կոմունիստական» կուսակցութիւն` 2%

«Ազատ դեմոկրատներ» կուսակցութիւն` 2%

Պատասխան չկայ` 2%

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։