Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 03 Ապրիլի 2017 00:19

Էլեկտրոնային քւէարկութեան արդիւնքներով ՀՀԿ-ն առաջատարն է

Էլեկտրոնային տարբերակով քւէարկողների ընդհանուր թիւը կազմում է 877, քւէարկութեանը մասնակցել են 747 քաղաքացի: 37 քւէաթերթիկ ճանաչւել է անվաւեր: 

«alikonline.ir» - ՀՀ ԿԸՅ-ի նախագահ Տիգրան Մուկուչեանն ամփոփեց 2017 թւականի ԱԺ-ի ընտրութիւնների էլեկտրոնային քւէարկութեան արդիւնքները: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Տիգրան Մուկուչեանի խօսքով` էլեկտրոնային տարբերակով քւէարկողների ընդհանուր թիւը կազմում է 877, քւէարկութեանը մասնակցել են 747 քաղաքացի: 37 քւէաթերթիկ ճանաչւել է անվաւեր: 

Մուկուչեանը ներկայացրեց` որ քաղաքական ուժի օգտին որքան կողմ քւէարկութիւն է գրանցւել:

«Ելք» դաշինքին կողմ է քւէարկել 52 ընտրող, «Ազատ դեմոկրատներ»-ին՝ 6 ընտրող, «Հայկական վերածնունդ»-ի օգտին 3 ընտրող, «Ծառուկեան» դաշինքի` 73, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ 2,ՀՀԿ-ի օգտին 529 ընտրող, Կոմունիստական կուսակցութեան օգտին` 3, ՕՐՕ-ի օգտին` 17 հոգի, ՀՅԴ-ի օգտին 25 ընտրող:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։