Հա

Քաղաքական

03/04/2017

Արմէն Ռուստամեան. «Այս ընտրութիւնների ամենաստւերոտ մասը կը լինի ընտրակաշառքի հանգամանքը»

Մենք համոզւած ենք, որ սա չորրորդ Հանրապետութեան հիմնադիր խորհրդարանն է, եւ ուզում ենք, որ այդ չորրորդ Հանրապետութիւնը ճշմարիտ սկզբնաւորում ունենայ:

«alikonline.ir»- Ապրլի 2-ին իր քաքացիական պարտքը կատարեց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխաւորող Արմէն Ռուստամեանը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Քւէարկութիւնից յետոյ լրագրողները Ռուստամեանից հետաքրքրւեցին` յանուն ինչի՞ է քւէարկել եւ ի՞նչ փոփխութիւնների կը հանգեցնի այս նոր համակարգը:

«Մենք համոզւած ենք, որ սա չորրորդ Հանրապետութեան հիմնադիր խորհրդարանն է, եւ ուզում ենք, որ այդ չորրորդ Հանրապետութիւնը ճշմարիտ սկզբնաւորում ունենայ: Դրա համար եմ քւէարկել` վստահ լինելով, որ մենք, իսկապէս, թեւակոխում ենք մի նոր ժամանակաշրջան, եւ այս ընտրութիւնը լինելու է որոշիչ, վճռական: Մեր հետագայ քայլերն ինչպէ՞ս կարող ենք կատարել եւ ի՞նչ խորութեամբ ու արագութեամբ` կախւած է այն խորհրդարանի որակից, որն այսօր կընտրւի»,- ասաց նա` յաւելելով` ուզում են աւելի լուրջ ներկայութիւն ունենալ խորհրդարանում, որ այս գործընթացը, որն իրենք են սկսել, մինչեւ վերջ կարողանան տեղ հասցնել:

Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, այն, որ օնլայն հեռարձակումներ չկան ընտրատեղամասերից, Ռուստամեանն ասաց, որ իրենք այդ ամէնը կը ստուգեն եւ յետոյ եզրակացութիւններ կանեն:

Խօսելով կիրառւող նոր տեխնոլոգիաների մասին` նա ասաց, որ տեսնում է` ժողովուրդը իւրացնում է նոր տեխնոլոգիաները: «Շատ հաճելի է տեսնել, շատերն ասում էին, որ սա խնդիրներ կառաջացնի, բայց հակառակը` շատ սահուն է ընթանում ամէն ինչ»,- ասաց Ռուստամեանը:

«yerkir.am»-ի դիտարկմանը` 2013 թւականի ապրիլի 2-ին սպանւեց Պռոշեանի գյուղապետ Հրաչ Մուրադեանը, իսկ անցած տարի այս օրը ապրիլեան քառօրեան էր, իսկ այսօր խորհրդարանական ընտրութիւններ են, Ռուստամեանն արձագանգեց. «Ես մի քիչ առաջ հոգեհանգստից եմ գալիս. ոչ միայն Պռոշեանի մեր ընկերոջ` Հրաչ Մուրադեանի հոգեհանգիստն էր, այլ նաեւ` ապրիլի 2-ին քառօրեայ պատերազմում ընկած բոլոր զինւորների: Բոլորին անուն առ անուն յիշեցինք: Նրանք հերոսներ են, եւ պէտք չէ միայն սգով նայել այդ ամէն ինչին, ես վստահ եմ, որ նրանք նոր Հայաստանի, այսօրւայ Հայաստանի հիմքերը դրեցին, ապահովեցին, որ մենք կարողանանք այսօր ազատ ընտրութիւններ անցկացնել, դա նաեւնրանց շնորհքն էր եւ նրանց վաստակը, եւ սա պէտք է գլխաւորը լինի: Նրանց անունները կը գրւեն մեր պատմութեան մէջ»:

Հարցին` ընտրակաշառքի մասին ահազանգեր, տեղեկութիւններ ստացե՞լ են այսօր, նա պատասխանեց. «Ընտրակաշառքի մասին ստացել ենք մինչեւ այսօր, չեմ բացառում, որ այսօրւայ մէջ էլ լինի, որովհետեւ դրան պատրաստւել են շատերը: Այս ընտրութիւնների ամենաստւերոտ մասը կը լինի ընտրակաշառքի հանգամանքը»:

Հարցին`իրենց գործընկեր ՀՀԿ-ի՞ն էլ նկատի ունի, Ռուստամեանն արձագանքեց. «Ես այստեղ խնդիր չեմ դնում որեւէ մէկին առանձնացնելու, ընտրակաշառք տւողն էլ, վերցնողն էլ պէտք է իմանան, որ նոյն յանցաւոր համագործակցութեան մէջ են: Մեր ժողովուրդը պիտի հասկանայ` այս ձեւով չի կարող այն երկիրն ունենալ, որի մասին երազում է»: 

 

 

Յարակից լուրեր

  • Միֆեր եւ իրականութիւն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին
    Միֆեր եւ իրականութիւն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

    Կենսաթոշակային համակարգը երկրի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական անվտանգութեան տեսանկիւնից կարեւորագոյն գործօններից է, որի արդիւնաւէտ եւ առողջ կենսագործունէութեամբ մեծապէս պայմանաւորւած են երկրի սոցիալ-տնտեսական, բիւջետային կայունութիւնը, քաղաքացիների ընդհանուր բարեկեցութիւնը, հասարակութեան ունակութիւնը հոգ տանել իր անդամների մասին մինչեւ խոր ծերութիւն։

  • Արմէն Ռուստամեան. «ՀՅԴ-ն կողմ է քւէարկում Մանուէլ Գրիգորեանին անձեռնմխելիութիւնից զրկելուն»
    Արմէն Ռուստամեան. «ՀՅԴ-ն կողմ է քւէարկում Մանուէլ Գրիգորեանին անձեռնմխելիութիւնից զրկելուն»

    ԱԺ-ում շարունակւում է ԱԺ պատգամաւոր Մանուէլ Գրիգորեանի նկատմամբ քրէական հետապնդում յարուցելուն եւ նրան ազատութիւնից զրկելուն համաձայնութիւն տալու վերաբերեալ միջնորդագրերի քննարկումը:

  • ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Արծւիկ Մինասեանը չի վախենում իր դիրքորոշումները բարձրաձայնելուց»
    ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Արծւիկ Մինասեանը չի վախենում իր դիրքորոշումները բարձրաձայնելուց»

    Յունիսի 11-ին կառավարութեան արտահերթ նիստի ժամանակ բանավէճ տեղի ունեցաւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանի միջեւ: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերեալ հարցի քննարկման ժամանակ նախարար Մինասեանն ասաց, թէ երբեք չի եղել դէպք, որ ինքն` իբրեւ Դաշնակցութեան ներկայացուցիչ, կողմ քւէարկի պարտադիր կուտակային համակարգին, եւ այս անգամ էլ մնում է իր տեսակէտին: 

  • Դաշնակցութիւնը ոչ միայն կուսակցութիւն է, այլ նաեւ մի աւանդական ընտանիք
    Դաշնակցութիւնը ոչ միայն կուսակցութիւն է, այլ նաեւ մի աւանդական ընտանիք

    Երկար, փշոտ եւ արիւնալի է եղել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անցած ուղին, քանզի յանուն հայ ժողովրդի ու հայրենիքի ծնունդ առած այս կուսակցութիւնն իր բազմամեայ պատմութեան ընթացքում շարունակ եղել է դաւադիր թշնամիների ու զանազան ուժերի թիրախը, ովքեր ջանք չեն խնայել հայ ժողովրդին զրկելու իրեն յոյս ներշնչող միակ գաղափարական պաշտպանից ու առաջնորդից:

  • ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրութիւնների կը գնայ միայնակ
    ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրութիւնների կը գնայ միայնակ

    ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ Հայ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը «tert.am»-ի հետ զրոյցում դժւարացաւ ասել, թէ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները երբ կը լինեն՝ նշելով, թէ ինքն ընդհանրապէս քաղաքականութեան մէջ գուշակութիւններով զբաղւելու կողմնակից չէ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։