Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 03 Ապրիլի 2017 13:10

Սերգէյ Լեբեդեւ. «Մեր առջեւ բոլոր դռները բաց էին»

ԱՊՀ-ի դիտորդական առաքելութեան գնահատականով, ՀՀ-ում խորհրդարանական ընտրութիւններն անցան հանգիստ, թափանցիկ ու կազմակերպւած,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց ԱՊՀ գործադիր քարտուղար, ԱՊՀ դիտորդական առաքելութիւնը գլխաւորող Սերգէյ Լեբեդեւը՝ ամփոփելով իրենց առաքելութիւնը:

«alikonline.ir» - ԱՊՀ-ի դիտորդական առաքելութեան գնահատականով, ՀՀ-ում խորհրդարանական ընտրութիւններն անցան հանգիստ, թափանցիկ ու կազմակերպւած,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց ԱՊՀ գործադիր քարտուղար, ԱՊՀ դիտորդական առաքելութիւնը գլխաւորող Սերգէյ Լեբեդեւը՝ ամփոփելով իրենց առաքելութիւնը: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Նրա խօսքով՝ Հայաստան են եկել իշխանութիւնների հրաւէրով եւ աշխատել են մարտի 14-ից, իսկ մինչ այդ ծանօթացել ՀՀ նոր ընտրական օրէնսգրքին. «Դիտարկում ենք կատարել բոլոր մարզերում՝ 1215 ընտրատեղամասերում: Մեր առջեւ բոլոր դռները բաց էին, ստանում էինք բոլոր անհրաժեշտ նիւթերը, որոնց ցանկանում էինք ծանօթանալ»:

Լեբեդեւի կարծիքով՝ թափանցիկութեան առումով հայ գործընկերները գերազանցեցին նոյնիսկ որոշ արեւմտեան երկրներին:

«Մեր գնահատականներով, նորամուծութիւններն, իհարկէ, դարձրեցին ընտրական գործընթացն աւելի բաց ու թափանցիկ: Դրանք ներմուծւել են հանրութեան պահանջով՝ հնարաւոր խախտումները, կեղծիքները բացառելու համար: Մենք կարծում ենք՝ այդ նպատակը զգալիօրէն իրականացւել է: Տեխնիկական սարքաւորումները ճիշտ է, փոքր ինչ բարդացրել են ընտրական գործընթացը, յատկապէս տարիքով անձանց համար, սակայն լուրջ խնդիրներ չեն առաջացրել»,- աւելացրեց ԱՊՀ-ի դիտորդական առաքելութեան ղեկավարը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։