Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 03 Ապրիլի 2017 13:20

Խորհրդարան կանցնի 4 քաղաքական ուժ. ԿԸՅ-ն ամփոփեց ընտրութիւնների արդիւնքները

ՀՀ ԿԸՅ-ն ամփոփել է ՀՀ 2009 ընտրատեղամասից ստացւած արդիւնքները: ԿԸՅ նախագահ Տիգրան Մուկուչեանը ներկայացրեց ստացւած պատկերը: Ընտրողների ընդհանուր թիւը կազմել է 2 մլն. 588 հազար 590 մարդ, ընտրութեանը մասնակցել է 1 մլն. 577 հազար 323 ընտրող: 6701 քւէաթերթիկ անվաւեր է ճանաչւել:

«alikonline.ir» - ՀՀ ԿԸՅ-ն ամփոփել է ՀՀ 2009 ընտրատեղամասից ստացւած արդիւնքները: ԿԸՅ նախագահ Տիգրան Մուկուչեանը ներկայացրեց ստացւած պատկերը: Ընտրողների ընդհանուր թիւը կազմել է 2 մլն. 588 հազար 590 մարդ, ընտրութեանը մասնակցել է 1 մլն. 577 հազար 323 ընտրող: 6701 քւէաթերթիկ անվաւեր է ճանաչւել:

Ըստ այդ տւեալների` ՀՀ ԱԺ ընտրութիւններին մասնակցած քաղաքական ուժերը ստացել են ընտրողների` հետեւեալ քանակի քւէներ`

«Հայաստանի Հանրապետական» կուսակցութիւն - 771247, 49.12%

«Ծառուկեան» կուսակցութիւնների դաշինք - 428965, 27.32%

«Ելք» կուսակցութիւնների դաշինք - 122049, 7.77 %

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցութիւն - 103173, 6.57%

«Հայկական վերածնունդ» կուսակցութիւն - 58277, 3.71%

«Օհանեան-Րաֆֆի-Օսկանեան» կուսակցութիւնների դաշինք - 32504, 2.07%

«Կոնգրես-ՀԺԿ» կուսակցութիւնների դաշինք - 25975, 1.65%

«Ազատ դեմոկրատներ» կուսակցութիւն - 14746, 0.94%

«Հայաստանի կոմունիստական» կուսակցութիւն - 11745, 0.75%

Համաձայն այս տւեալների՝ ՀՀ ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ ՀՀԿ՝ 49,12%, «Ծառուկեան» դաշինք՝ 27.32%, «Ելք» դաշինք՝ 7.77%, ՀՅԴ՝ 6.57%։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։