Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 03 Ապրիլի 2017 16:03

Երբ պարզ կը լինի կուսակցութիւնների մանդատների թիւը

ԿԸՅ-ն ամփոփել է ընտրութիւնների արդիւնքը, սակայն դա դեռ վերջնականը չէ

«alikonline.ir»- Տեղեկացրել էինք, որ ՀՀ ԿԸՅ-ի նախագահ Տիգրան Մուկուչեանը ներկայացրել է ՀՀ ԱԺ-ի 2017 թւականի ընտրութիւնների նախնական արդիւնքները:

Ինչպէս փոխանցում է «yerkir.am»-ը՝ հարցին, թէ որ քաղաքական ուժը քանի մանդատ կը ստանայ իրեն բաժին հասած ձայներով, Մուկուչեանը պատասխանել է, որ ԿԸՅ-ն ամփոփել է ընտրութիւնների արդիւնքը, սակայն դա դեռ վերջնականը չէ: «Մեր ներկայացրած պատկերը նախնական տւեալներ են, որոնք ստացւած են էլեկտրոնային եղանակով, այսինքն` տեղամասային ընտրական յանձնաժողովների արձանագրութիւնները բերւում են տարածքային ընտրական յանձնաժողովներ, մուտք են արւում համակարգիչներ եւ էլեկտրոնային եղանակով կարդում ենք: Իսկ յետոյ կը ստանանք թղթային արձանագրութիւնները, ուսումնասիրութիւններ կանենք, եւ նոր միայն վերջնական արդիւնքի ամփոփում կը լինի: Իսկ նախնական տւեալներով` մանդատների բաշխում ընտրական օրէնսգիրքը չի նախատեսնում. ամէն ինչն` իր ժամանակին»,- ասաց Մուկուչեանը:

Հարցին, թէ, այնուամենայնիւ, մանդատների քանակը ե՞րբ յայտնի կը լինի, նա պատասխանեց` կիրակի օրը:

Տիգրան Մուկուչեանը լրագրողների հետ զրոյցում նաեւ պարզաբանեց, թէ որ դէպքում է հնարաւոր ընտրութիւնների երկրորդ փուլի անցկացումը: Ըստ նրա` երկորդ փուլ անցկացւում է  այն դէպքում, երբ մանդատների բաշխմանը մասնակցող կուսակցութիւններից որեւէ մէկը չի ստացել 50 տոկոսից աւելի մանդատներ, եւ արդիւնքում` կոալիցիա չի ձեւաւորւում: Այդ դէպքում ընտրական օրէնսգիրքը նախատեսնում է ընտրութիւնների երկրորդ փուլի անցկացում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։