Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 03 Ապրիլի 2017 18:03

Վիգէն Յակոբեան. «Խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներն անսպասելի չէին»

«Ծառուկեան» դաշինքն, ըստ էութեան, ստացաւ Հայաստանում ընդդիմադիր էլեկտրորատի ձայների մի մասը, ինչի արդիւնքում մնացած ընդդիմադիր ուժերը չստացան անցողիկ ձայներ

«alikonline.ir»- Չէի ասի, թէ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները անսպասելի էին: այս մասին, ըստ «tert.am»-ի՝ լրագրողների հետ զրոյցում ասաց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը:

Նա նշեց, որ «Ծառուկեան» դաշինքն, ըստ էութեան, ստացաւ Հայաստանում ընդդիմադիր էլեկտրորատի ձայների մի մասը, ինչի արդիւնքում մնացած ընդդիմադիր ուժերը չստացան անցողիկ ձայներ:

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, ապա Վիգէն Յակոբեանն ասաց, թէ նրանք բաւական ակտիւ, յաջող նախընտրական քարոզարշաւ անցկացրին, ուստի անակնկալ չէր, որ յաջորդ խորհրդարանում կը լինեն 3-րդ խոշոր ուժը:

Խոսելով ՀՅԴ մասին՝ Վիգէն Յակոբեանը յիշեցրեց, որ Դաշնակցութիւնը իշխող ՀՀԿ-ի հետ ունի քաղաքական համագործակցութեան յուշագիր: «Փաստօրէն, կարող ենք փաստել, որ իշխող ՀՀԿ-ն ցանկութեան դէպքում կը կարողանայ մեծամասնութիւն կազմել յաջորդ խորհրդարանում եւ միանձեայ ձեւաւորել կառավարութիւն: Բայց քանի որ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի միջեւ կայ համագործակցութեան երկարաժամկէտ յուշագիր, հաւանաբար, նրանք կը ստեղծեն կոալիցիոն կառավարութիւն, կունենան յաջորդ ԱԺ-ում 61-ից 62 տոկոս տեղ՝ կազմելով  կայուն մեծամասնութիւն»,- նշեց Վ. Յակոբեանը:

Քաղտեխնոլոգի խօսքով՝ «Ծառուկեան» դաշինքի ու «Ելք»-ի միջեւ դժւար թէ ընդդիմադիր կոալիցիա կազմւի, որովհետեւ այս երկու ուժերը տարբեր մօտեցումներ ու նպատակներ ունեն:

Վիգէն Յակոբեանի կարծիքով՝ փոքր սենսացիա կարելի է համարել այն, որ խորհրդարան չանցաւ «Հայկական վերածնունդ»-ը, որը իշխանամէտ ուժ էր համարւում, բայց երբեմն տանում էր ընդդիմադիր գործունէութիւն:

Քաղտեխնոլոգը, սակայն, ասաց, որ Հայաստանում մեծ մասը գոհ է, որ ՀՎԿ-ն ԱԺ չի անցել:

ՀՀԿ-ի վերաբերեալ, Վիգէն Յակոբեանն ասաց, որ ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը, ով տանում էր քարոզարշաւը, բաւական ժողովրդավարական ոճ ունի հանրութեան մէջ ու տանում էր արեւմտեան երկներին հարիր քաղաքակիրթ քարոզարշաւ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։