Հա

Քաղաքական

04/04/2017 - 10:50

Կարեն Քոչարեան. «Ոչ մէկի ձայնը չեն գողացել, որ մարդիկ գնան կողքը կանգնեն»

«Քաղաքական ուժերը շատ լաւ գիտեն, որ ժողովուրդն իրոք ընտրել է այն ուժերին, որոնց ընտրել է: Այլ խնդիր է, ոնց է ընտրել»,- ասաց քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանը:

«alikonline.ir» - «Քաղաքական ուժերի արձագանգը լինում է այն ժամանակ, երբ իրենք համոզւած են, որ եղել են խախտումներ, ես նկատի ունեմ, նկարչութիւն, այսինքն ձայնը գողացել են: Երբ հասարակութիւնը, ընտրազանգւածը գիտի, որ իր ձայնը գողացել են, պատրաստ է դուրս գալ փողոց»: «panorama.am»-ի հետ զրոյցում, անդրադառնալով քւէարկութեան նախնական արդիւնքների հրապարակմանը հետեւած քաղաքական ուժերի արձագանգներին ու  լռութեանը, ասաց քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանը:

Քաղտեխնոլոգը նշում է, որ այդ դէպքում քաղաքական ուժը դառնում է լոկոմոտիւ ու ուղղորդում է բողոքաւոր մասային:

«Քաղաքական ուժերը շատ լաւ գիտեն, որ ժողովուրդն իրոք ընտրել է այն ուժերին, որոնց ընտրել է: Այլ խնդիր է, ոնց է ընտրել»,- ասաց քաղտեխնոլոգը:

Նրա խօսքով՝ եթէ նոյնիսկ 100 հոգի գնայ Ազատութեան հրապարակ, ընդւզում չի լինելու:

«Ոչ մէկի ձայնը չեն գողացել, որ մարդիկ գնան կողքը կանգնեն: Բոլորն ասում են, որ եւ ՀՀԿ ռէյտինգային թեկնածուները, եւ «Ծառուկեան» դաշինքը գումար են բաժանել: Ես չեմ ասում, որ 100 տոկոսով առ ու վաճառք է եղել, քանի որ  եւ Կարէն Կարապետեանը, եւ Գագիկ Ծառուկեանն ունէին բաւականին բարձր վարկանիշ»,- ասաց նա:

Քաղտեխնոլոգը նշեց, որ արդիւնքներն իր համար անակնկալ չեն, սահմանգծին մօտ գտնւող 4-5 ուժերից երկուսը՝ «Ելք»-ն ու Դաշնակցութիւնը անցան:

««Ելք»-ը շատ լաւ քարոզարշաւ տարաւ, Դաշնակցութիւնն էլ այնուամենայնիւ ունի իր կայուն, բայց նւազող ընտրազանգւածը»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտորդների արձագանգներին, Քոչարեանն ասաց համամիտ է, որ  ֆորմալ առումով ինչ-որ բան չի եղել:

«Ինչ էլ եղել է չնչին բաներ են, երբ համամետում ենք նախորդ ընտրութիւնների հետ: Խնդիրն այստեղ ուրիշ բանի մեջ է: Խօսքն ընտրակաշառքի մասին է, ոչ ոք չի բարձրաձայնում, չկան արձանագրւած փաստեր»,-ասաց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։