Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 13:50

ԵՄ. «Ընտրութիւնների արդիւնքներն արտացոլում են հայ ժողովրդի ընդհանուր կամքը»

Ընտրական գործընթացի աւարտից յետոյ մենք ակնկալում ենք գործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրւած նոր խորհրդարանի ու կառավարութեան հետ: Այս մասին, ըստ «panorama.am»-ի՝ ասւում է Հայաստանում անցկացւած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների վերաբերեալ ԵՄ-ի մամուլի քարտուղար Մայա Կոսիեանչիչի տարածած յայտարարութեան մէջ։

«alikonline.ir» - Ընտրական գործընթացի աւարտից յետոյ մենք ակնկալում ենք գործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրւած նոր խորհրդարանի ու կառավարութեան հետ: Այս մասին, ըստ «panorama.am»-ի՝ ասւում է Հայաստանում անցկացւած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների վերաբերեալ ԵՄ-ի մամուլի քարտուղար Մայա Կոսիեանչիչի տարածած յայտարարութեան մէջ։

Յայտարարութիւնում նշւում է, որ ընտրութիւնները եղել են լաւ կազմակերպւած եւ հիմնական ազատութիւնները ընդհանուր առմամբ պահպանւել են։

Ստորեւ ներկայացնում ենք յայտարարութեան տեքստը.

«Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրութիւններ: Ընտրութիւնների միջազգային դիտորդական առաքելութեան նախնական եզրակացութիւնների համաձայն՝ ընտրութիւնները լաւ էին կազմակերպւած, եւ ընդհանուր առմամբ պահպանւել են հիմնարար ազատութիւնները:

Այնուհանդերձ, ընտրութիւնների վրայ հետք են թողել ընտրակաշառքների վերաբերեալ արժանահաւատ տեղեկատւութիւնները եւ պետական ծառայողների եւ մասնաւոր ընկերութիւնների աշխատակիցների նկատմամբ կիրառւած ճնշումները, որ, ընդհանուր առմամբ, հանգեցրել են հասարակութեան ընդհանուր անվստահութեանը ու ընտրութիւնների նկատմամբ վստահութեան բացակայութեանը: Ընտրութիւնների արդիւնքներն այս ամէնով հանդերձ արտացոլում են հայ ժողովրդի ընդհանուր կամքը:

Չնայած աննախադէպ քանակութեան միջազգային ու ազգային դիտորդների համար բարենպաստ պայմաններ էին ստեղծւել դիտորդական առաքելութիւնն իրականացնելու համար, բայցեւայնպէս միջազգային ՀԿ-ներին չէին հրաւիրել դիտորդութեան, ինչը հակասում է 1990 թւականին ընդունւած ԵԱՀԿ Կոպենհագենեան փաստաթղթին։ Դիտորդների միջազգային առաքելութիւնը ողջունել է ինչպէս նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչին ԵՄ-ն աջակցել էր Հայաստանի իշխանութիւնների հետ համատեղ արդիւնաւետ իրականացւած նախագծի շրջանակում, այնպէս էլ իրաւական շրջանակի բարեփոխումները։ Չնայած որոշ աննշան տեխնիկական խնդիրներին՝ քւէատուփերի լցոնման, կրկնակի քւէարկութեան, հաշւարկի եւ արդիւնքների ամփոփման գործընթացում աւելի քիչ անճշտութիւններ են գրանցւել դիտորդների կողմից:

ԵՄ-ն յանձնառու է աջակցել Հայաստանի կայուն, ժողվորդավարական ու բարգաւաճ ապագային։ Ընտրական գործընթացի աւարտից յետոյ մենք ակնկալում ենք գործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրւած նոր խորհրդարանի ու կառավարութեան հետ՝ ամրապնդելու մեր քաղաքական երկխօսութիւնն ու շարունակելու տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների մեր աջակցութիւնը նաեւ Հայաստանի-ԵՄ համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան մասին համաձայագրի հիման վրայ, ինչպէս նաեւ վերանայւած Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան եւ Արեւելեան գործընկերութեան աւելի լայն շրջանակներում»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։