Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 14:40

Սերգէյ Մինասեան. ««Ծառուկեան» դաշինքը կը խաղայ կոնստրուկտիւ ընդդիմութեան դեր»

Այսօր լրագրողների հետ զրոյցում քաղաքագետ Սերգէյ Մինասեանն ամփոփեց ՀՀ ԱԺ ընտրութիւնները:

Նրա խօսքով` ՀՀԿ-ի արդիւնքներում դեր խաղաց վարչապետ Կարէն Կարապետեանի բարձր վարկանիշը. ամէն դէպքում` երկար ժամանակ չկար այնպիսի իրավիճակ, երբ գործող վարչապետը պահպանում է բարձր վարկանիշ:

«alikonline.ir» - Այսօր լրագրողների հետ զրոյցում քաղաքագետ Սերգէյ Մինասեանն ամփոփեց ՀՀ ԱԺ ընտրութիւնները: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Նրա խօսքով` ՀՀԿ-ի արդիւնքներում դեր խաղաց վարչապետ Կարէն Կարապետեանի բարձր վարկանիշը. ամէն դէպքում` երկար ժամանակ չկար այնպիսի իրավիճակ, երբ գործող վարչապետը պահպանում է բարձր վարկանիշ: ՀՀԿ-ի արդիւնքների վրայ ազդեց նաեւ առաջին համար ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի լաւ վարկանիշը:

«ՀՀԿ-ի համար նախընտրական շրջանում ռէբրենդինգը կարեւոր դեր խաղաց: Բայց այն, որ ՀՀԿ-ի արդիւնքներում մեծ դեր խաղաց վարչական ու ֆինանսական ռեսուրսների կիրառումը, դա էլ ակնյայտ է»,- ասաց Սերգէյ Մինասեանը:

Քաղաքագէտի կարծիքով` ՀՀԿ-ն այս անգամ էլ կոալիցիա կը կազմի Դաշնակցութեան հետ, եւ այդտեղ կայ տրամաբանութիւն, քանի որ Դաշնակցութիւնը մեծ դեր է խաղում Սփիւռքում, բացի այդ` Դաշնակցութիւնը կուռ դիրքորոշում ունի Արցախի հարցում: Ուստի թէեւ Հանրապետականը համոզիչ յաղթանակ տարաւ, սակայն կը ցանկանայ աւելի լայն հիմքեր ունենալ` կոալիցիա կազմելով Դաշնակցութեան հետ:

Ըստ Մինասեանի` «Ելք»-ը լուրջ բալանսաւորող ուժ կարող է դառնալ խորհրդարանում: Եւ ընդդիմութեան մի զգալի մասը կը յայտնւի խորհրդարանից դուրս: Քաղաքագէտը նշեց, որ արտախորհրդարանական ուժերը կը փորձեն ակտիւացնել հասարակութեանը: «Իրական ընդդմադիր ուժ լինելու է «Ելք»-ը, նա աննախադէպ արդիւնքներ գրանցեց Երեւանում»,- ասաց Սերգէյ Մինասեանը:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ առաջին անգամ ընդդիմադիր ուժը չվիճարկեց ընտրութիւնների արդիւնքները, նա նշեց, որ բոլորն են հասկանում` մարդիկ կամաւոր են ընտրել Հանրապետականին` վերցնելով ընտրակաշառք, ուստի վիճարկելն իմաստ չունի:

Ինչ վերաբերում է «Ծառուկեան» դաշինքին, ապա, ըստ Մինասեանի՝ այն կը խաղայ կոնստրուկտիւ ընդդիմութեան դեր, դա երեւաց նախընտրական քարոզչութեան ընթացքում: «Գաղտնիք չէ` ում հետ եւ ինչ խօսակցութիւնից յետոյ Ծառուկեանը որոշեց վերադառնալ քաղաքականութիւն»,- ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ ընտրութիւնների վերաբերեալ դիտորդների գնահատականին, Սերգէյ Միանսեանը կարծիք յայտնեց, որ ԵԱՀԿ դիտորդների նախնական զեկոյցը առաւել դրական էր, քան նախկինում հնչեցւած գնահատականները: Այդ զեկոյցում առանցքայինը մարդու հիմնարար ազատութիւններն են, որոնք այս ընտրութիւններում չեն խախտւել: 

Ինչ վերաբերում է ֆինանսական ու վարչական ռեսուրսների կիրառմանը, ապա զեկոյցում նշւել է, որ այդ ռեսուրսներին դիմել են տարբեր ուժեր եւ ոչ միայն իշխող ուժը: 

Խօսելով հետընտրական զարգացումների բացակայութեան մասին` Սերգէյ Մինասեանը նշեց, որ արտախորհրդարանական ուժերը հասկացել են, որ հետընտրական զարգացումներն իմաստ չունեն, քանի որ իրենց այդ զարգացումները գեներացնելու ուժային ու ֆինանսական լծակներ չունեն ու շատ թոյլ են:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։