Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 15:00

Ահարոն Ադիբէկեան. «Միայնակ մասնակցութեան դէպքում «Ժառանգութիւն»-ն աւելի շատ ձայներ կը հաւաքէր»

Հրաշքները երկնքում են լինում, երկիրն ապրում է երկրային սպասելիքներով: Դրա համար էլ ՀՀ ԱԺ ընտրութիւնների արդիւնքում որեւէ հրաշք տեղի չունեցաւ: Ինչպէս տեղեկացնում է «panorama.am»-ը՝ այս մասին, լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբէկեանը:

«alikonline.ir» - Հրաշքները երկնքում են լինում, երկիրն ապրում է երկրային սպասելիքներով: Դրա համար էլ ՀՀ ԱԺ ընտրութիւնների արդիւնքում որեւէ հրաշք տեղի չունեցաւ: Ինչպէս տեղեկացնում է «panorama.am»-ը՝ այս մասին, լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբէկեանը:

«ՀՀԿ-ն մեծամասնութիւն է եւ կոալիցիայի կարիք չի ուեննայ: Բայց ամէն դէպքում, կոալիցիան կը պահպանւի ՀՅԴ-ի հետ: Միւս կուսակցութիւնները բաւականին թոյլ էին: Երբ տարբեր սոցիոլոգիական հարցերով ինձ դիմած 7 քաղաքական ուժերին ներկայացնում էի սպասւելիք պատկերը, նրանք չէին հաւատում: Շատ ուժեր անգամ չկարողացան մօտենալ նւազագոյն շեմին: Ինձ հարցնում են՝ ինչու մարդիկ վաճառեցին իրենց ձայնը, ես էլ պատասխանում եմ՝ նրանք վաճառելու համար այլ բան չունէին, ինչպէս մարմնից բացի՝ վաճառելու բան չունեն ճանապարհին կանգնած կանայք»,- ասաց բանախօսը:

Ահարոն Ադիբէկեանի խօսքով՝ ինչ վերաբերում է «Ծառուկեան» դաշինքին, ապա դրա ղեկավար Գագիկ Ծառուկեանը ընտրական գործընթացների վերաբերեալ պարզունակ պատկերացում ունի: Նա, սոցիոլոգի խօսքով՝ ընտրողներին ընդունում է որպէս միասնական զանգւած եւ կարծում, որ այդ զանգւածից իրեն շատերն են սիրում: Ըստ Ադրբէկեանի՝ Գագիկ Ծառուկեանը մի քիչ ինքնասիրահարւած է, նարցիցիզմով է տառապում: Մինչդեռ հաշւի չի առնում, որ ընտրազանգւածը բաղկացած է տարբեր սեռային, կրթական խմբերից: 

««Ծառուկեան» դաշինքի ձայների մեծ մասը տարել է «Ելք»-ը, ընդ որում՝ պոպուլիստական  խոստումներ տւող այս դաշինքին ձայն են տւել հիմնականում 60-անց մարդիկ: Ինչ վերաբերում է  կոնկրետ Ծառուկեանին, ապա նա այդպէս էլ չկարողացավ դէպի իրեն քաշել իշխանական ընտրազանգւածին»,- յաւելեց բանախօսը:

Ինչ վերաբերում է «ՕՐՕ» դաշինքին, ապա, Ահարոն Ադիբէկեանի դիտարկմամբ, Րաֆֆի Յովհաննիսեանի պասիւութիւնը՝ տեղ-տեղ տարօրինակ յայտարարութիւններով, իր գործն արեց: Եթէ «Ժառանգութիւն»-ն աւելի շուտ միանար դաշինքին, պատկերն այլ կը լինէր: Եթէ այս կուսակցութիւնը միայնակ մասնակցէր ընտրութիւններին, միանշանակ է, որ աւելի շատ ձայներ կը հաւաքէր, քան «ՕՐՕ» դաշինքը:

«ՀՀԿ-ի դէպքում ընտրազանգւածքը նոյնն է մնացել»,- ամփոփեց բանախօսը:

Յարակից Հրապարակումներ

  • ՀՀԿ՝ 71.25%, «Ելք»՝ 21%, «Երկիր ծիրանի»՝ 7.75%. ՀՀԿ-ն յաղթեց Երեւանի աւագանու ընտրութիւններում
    ՀՀԿ՝ 71.25%, «Ելք»՝ 21%, «Երկիր ծիրանի»՝ 7.75%. ՀՀԿ-ն յաղթեց Երեւանի աւագանու ընտրութիւններում

    Ընտրութիւններում յաղթել է «Հայաստանի Հանրապետական» կուսակցութիւնը, որի օգտին քւէարկել են 240 հազար 036 ընտրող, կամ ընտրողների 71.25%-ը: «Ելք» կուսակցութիւնների դաշինքի օգտին քւէարկել են 70 հազար 731 քաղաքացի, կամ ընտրողների 21%-ը, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցութեանը վստահել են 26 հազար 109 ընտրող, կամ ընտրողների 7.75%-ը:

  • Ստորագրւեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն յուշագիրը
    Ստորագրւեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն յուշագիրը

    Քաղաքական վերոնշեալ երկու ուժերը կոալիցիոն յուշագրով քաղաքական պատասխանատւութիւն են ստանձնել կառավարութեան ողջ գործունէութեան համար: Ստորագրւած փաստաթղթում ամրագրւած են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցութեան ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթութիւնները, գործունէութեան եւ կազմակերպման կարգը:

    Հայաստանի Հանրապետական կուսակցութեան կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմէն Աշոտեանը, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Աղւան Վարդանեանը:

  • Գագիկ Մինասեան. «ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիոն յուշագիրը նախորդի կրկնութիւնը չի լինելու»
    Գագիկ Մինասեան. «ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիոն յուշագիրը նախորդի կրկնութիւնը չի լինելու»

    ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ստորագրւելիք նոր կոալիցիոն յուշագիրը նախորդի կրկնութիւնը չի լինելու, բայց որեւէ մանրամասներ ներկայացնելը կոռեկտ չի լինի: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասեանը:

  • Աղւան Վարդանեան. «Երկու-երեք օրից ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր յուշագիրը կը ստորագրւի»
    Աղւան Վարդանեան. «Երկու-երեք օրից ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր յուշագիրը կը ստորագրւի»

    «Կոալիցիոն յուշագրում նման հարցեր արձանագրւած չեն, այն վերահաստատում է մեր նախկին համաձայնագրի դրոյթների պատասխանատւութիւնը եւ շարադրում է այսօրւայ անելիքները: Երկու-երեք օրից, Շուշիի ազատագրման տօնակատարութիւնից յետոյ յուշագիրը կը ստորագրւի, կը հրապարակւի»,- ասաց Վարդանեանը:

  • ՀՅԴ-ն Երեւանի աւագանու ընտրութիւններում աջակցելու է գործընկեր ՀՀԿ-ին
    ՀՅԴ-ն Երեւանի աւագանու ընտրութիւններում աջակցելու է գործընկեր ՀՀԿ-ին

    «Հ.Յ.Դաշնակցութեան Երեւանի քաղաքային կոմիտէն մայրաքաղաքի աւագանու առաջիկայ ընտրութիւններում աջակցելու է գործընկեր Հայաստանի Հանրապետական կուսակցութեանը: Այս որոշումը բխում է երկրում որակական փոփոխութիւններ կատարելու երկու կուսակցութիւնների համատեղ յանձնառութիւնից»,- նշւած է ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի յայտարարութեան մէջ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։