Հա

Քաղաքական

ԱՊՐԻԼԻ 24
%PM, %04 %500 %2017 %15:%Ապր

Միացեալ Նահանգները յայտարարութիւն է տարածել Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնների վերաբերեալ

«ԱՄՆ դեսպանութիւնը շնորհաւորում է Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների առիթով, որին նախորդել էր կուսակցութիւնների ու քաղաքական դաշինքների միջեւ ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատւամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար:

«alikonline.ir» - «ԱՄՆ դեսպանութիւնը շնորհաւորում է Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների առիթով, որին նախորդել էր կուսակցութիւնների ու քաղաքական դաշինքների միջեւ ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատւամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար:
Հայաստանում ԱՄՆ դեսպանութիւնը տարածել է Միացեալ Նահանգների յայտարարութիւնը Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների վերաբերեալ: Գրում է «Արմէնպրես»-ը:
Քւէարկութեանը օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնաւոր Հայաստանի ամբողջ տարածքում, եւ ընտրողները կարող էին ազատ իրացնել իրենց ձայնի իրաւունքը: ԱՄՆ դեսպանութիւնը համամիտ է ԵԱՀԿ Մարդու իրաւունքների ու ժողովրդաւարական հաստատութիւնների գրասենեակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելութեան նախնական գնահատման հետ, որտեղ նշւում է, որ ընտրութիւնները լաւ էին կազմակերպւած եւ ընդհանուր առմամբ ապահովւած էր յարգանքը հիմնարար ազատութիւնների հանդէպ՝ միաժամանակ նկատելով, որ «ընտրութիւնների վրայ հետք են թողել ընտրակաշառքների վերաբերեալ արժանահաւատ տեղեկութիւններն» ու ընտրողների վրայ գործադրւած ճնշումները:
Հայաստանի կառավարութեանը, կուսակցութիւններին ու քաղաքացիական հասարակութեանը յորդորում ենք աշխատել միասին՝ գոյութիւն ունեցող կամ նոր իրաւակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այս մտահոգութիւնները:
25 տարիների ընթացքում Միացեալ Նահանգները հետեւողականօրէն աջակցել է Հայաստանին՝ ժողովրդավարական գործընթացների ու հաստատութիւնների զարգացման ճանապարհին: Այս ընտրութիւններին մենք հպարտ էինք գործակցել Հայաստանի կառավարութեան, ընդդիմադիր կուսակցութիւնների, քաղաքացիական հասարակութեան, ինչպէս նաեւ Եւրոմիութեան, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ՝ ներդնելու ընտրողների նոյնականացման նոր տեխնիկական համակարգը:
Այս նոր սարքաւորումների միջոցով ապրիլի 2-ին տեղամասերում հնարաւոր եղաւ ապահովել ընտրական ընթացակարգերն առանց լուրջ միջադէպերի եւ Հայաստանի ընտրական օրէնսդրութեամբ սահմանւած ուղենիշների համաձայն:
Միացեալ Նահանգները շարունակելու է դիտարկել եւ վերլուծել միջազգային ու տեղական դիտորդների զեկոյցները, ինչպէս նաեւ ընտրութիւնների հետ կապւած բողոքների դատական կարգով լուծումը յետընտրական շրջանում:
Այժմ, երբ ընտրութեան արդիւնքները յայտնի են, մենք խրախուսում ենք բոլոր կողմերին՝ կառավարութեանը, ընդդիմութեանը եւ քաղաքացիական հասարակութեանը, շարունակել իրենց ներգրաււածութիւնը խաղաղ բանավէճերին ու քննարկումներին»:

اخبار مرتبط

  • Մեր ճշմարիտ յաղթանակը
    Մեր ճշմարիտ յաղթանակը

    Չմոռնանք, որ Դաշնակցութիւնը մուտք գործեց կառավարական դաշինքէն (կոալիցիա) ներս ԻՐ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ՊԼԱՏՖՈՐՄՈՎ, որ կը ցոլացնէր ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովներու որոշումները։ Դժբախտաբար այս շատ կարեւոր հանգամանքը ցարդ լիարժէք եւ տեսանելի կիրառում չէ ստացած իրական կեանքի մէջ։ Պատճառը մասամբ այն է, որ կառավարական դաշինքը գործի երկար փորձ չէ ունեցած տակաւին եւ շատ բան կը մնայ քննարկելի։ Այնուամենայնիւ պէտք է ընդունիլ, որ կարելի չէ ասով միայն բացատրել դաշինքի գործունէութեան մէջ գոյութիւն ունեցող այս շատ կարեւոր բացը։

  • Նախարար. «Ես որպէս ծնող պարտաւոր եմ հոգալ իմ անչափահաս երեխաների անվտանգութեան եւ կրթութիւն ստանալու հարցերը»
    Նախարար. «Ես որպէս ծնող պարտաւոր եմ հոգալ իմ անչափահաս երեխաների անվտանգութեան եւ կրթութիւն ստանալու հարցերը»

    Խորհրդարանական ժողովրդավարութեան համար այդքան էլ լաւ չէ, երբ ազատ կամարտայայտութեան եւ ժողովրդավարական ազատութիւններ օգտագործելու իրաւունքը հակասութեան մէջ է մտնում օրէնքի պաշտպանութեան այլ բաղադրիչների հետ եւ այդ գործընթացում ստիպւած սկսում են ներգրաււել իրաւապահները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:

  • Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կոչ կ՚ուղղէ Ապրիլ 24-ի խորհուրդը հեռու պահելու Հայաստանի ներքին քաղաքական իրադարձութիւններէն
    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կոչ կ՚ուղղէ Ապրիլ 24-ի խորհուրդը հեռու պահելու Հայաստանի ներքին քաղաքական իրադարձութիւններէն

    Երկուշաբթի, 23 ապրիլ 2018-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին գլխաւորութեամբ միաբանական հանդիպում մը տեղի ունեցաւ Անթիլիասի Մայրավանքին մէջ։

    Վեհափառ Հայրապետը ընդհանուր գծերով պարզեց Հայաստանէն ներս տեղի ունեցող իրադարձութիւնները։ Ան շեշտեց, որ մեր եկեղեցին չի կրնար անտարբեր մնալ, սոսկ դիտողի կրաւորական վիճակին մէջ մնալ ի տես հայրենիքէն ներս պարզուող ներկայ բողոքի ու ընդվզումի արտայայտութիւններուն։ 

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

  • ՀՀ նախագահ.  «Չի կարելի փորձութեան ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը»
    ՀՀ նախագահ. «Չի կարելի փորձութեան ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը»

    ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը յայտարարութիւն է տարածել, որում մասնաւորապէս ասւում է․

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։