Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 17:30

Ե՞րբ է գումարւելու ՀՀ նոր ԱԺ-ի առաջին նիստը. այդ օրը կառավարութիւնը վայր կը դնի լիազօրութիւնը

Եթէ ՀՀ ԱԺ-ն ձեւաւորւած համարւի ապրիլի 9-ին, ապա երրորդ հինգշաբթին ապրիլի 27-ն է, հէնց այդ օրն էլ կը կայանայ նոր խորհրդարանի առաջին նիստը:

«alikonline.ir» - Հայաստանի նոր Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենայ խորհրդարանի ձեւաւորւելուց յետոյ երրորդ հինգշաբթի օրը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, «news.am»-ի թղթակցի հետ զրոյցում նշել է սահմանադրագէտ Հրայր Թովմասեանը:

Նրա խօսքով՝ խորհրդարանը ձեւաւորւած կը համարւի ապրիլի 9-ին, երբ կը լինի ՀՀ ԿԸՅ-ի որոշումը, եթէ, իհարկէ, չլինեն բողոքարկումներ: Բողոքարկւելու դէպքում Ազգային ժողովը ձեւաւորւած կը համարւի արդէն ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ:

Եթէ ՀՀ ԱԺ-ն ձեւաւորւած համարւի ապրիլի 9-ին, ապա երրորդ հինգշաբթին ապրիլի 27-ն է, հէնց այդ օրն էլ կը կայանայ նոր խորհրդարանի առաջին նիստը:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարութեան ձեւաւորմանը, ըստ Թովմասեանի՝ այդ հարցում այս պահին գործում է 2005 թւականին ընդունւած Սահմանադրութեան դրոյթները:

Ըստ այդմ՝ նոր Ազգային ժողովի առաջին նիստի օրը ՀՀ կառավարութիւնն իր լիազօրութիւնները վայր է դնելու, որից յետոյ 10 օրւայ ընթացքում նշանակւելու է նոր վարչապետ: Վարչապետին նշանակելու է ՀՀ նախագահը՝ խորհրդակցելով խորհրդարանական խմբակցութիւնների հետ: ՀՀ նախագահը վարչապետ է նշանակում այն անձին, որը վայելում է խորհրդարանի մեծամասնութեան աջակցութիւնը:

Վարչապետ նշանակումից յետոյ 20 օրւայ ընթացքում վարչապետի առաջարկութեամբ ՀՀ նախագահը նշանակում է նախարարներին: Կառավարութիւնը կազմաւորւելուց յետոյ եւս 20 օրւայ ընթացքում կառավարութիւնն իր ծրագիրը ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովին:

Հրայր Թովմասյեանը նշեց, որ ՀՀ ԱԺ-ի առաջին նիստում պարզ մեծամասնութեամբ ընտրւում են ԱԺ-ի նախագահը, ԱԺ նախագահի տեղակալները, յանձնաժողովների նախագահները: Խորհրդարանը հաստատում է յանձնաժողովների թիւն ու իրաւասութեան շրջանակները, որից յետոյ Ազգային ժողովի նիստն աւարտվւում է: Յաջորդ նիստը տեղի կունենայ արդէն աշնանային նստաշրջանին:

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի լիազօրութիւնները դադարում են նոր Ազգային ժողովի առաջին նիստի օրը:

Յարակից Հրապարակումներ

  • Արմեն Ռուստամեան. «Շատերին պէտք է, որ աղէտալի լինի վիճակը երկրում»
    Արմեն Ռուստամեան. «Շատերին պէտք է, որ աղէտալի լինի վիճակը երկրում»

    «Այդ հոռետեսական կարծիքները չեմ ընդունում։ Շատերին պէտք է, որ աղէտալի լինի վիճակը երկրում, բայց մեր խնդիրն է՝ այս ծանր վիճակից հանենք երկիրը, սրանով է զբաղւում Դաշնակցութիւնը։ Փորձելու ենք հնարաւորութիւնները օգտագործել, «Հանրապետական» կուսակցութեան հետ առողջ համագործակցութեան միջավայր ձեւաւորել ու հասնել այդ խնդիրների լուծմանը»,- ասել է Արմէն Ռուստամեանը:

  • ՀՀ ԱԺ-ի նախագահ ընտրւեց Արա Բաբլոյեանը
    ՀՀ ԱԺ-ի նախագահ ընտրւեց Արա Բաբլոյեանը

    ՀՀ ԱԺ-ի նախագահի պաշտօնի համար պայքարում էին երկու թեկնածու` ՀՀԿ-ից` Արա Բաբլոյեանը եւ ընդդիմադիր «Ելք» դաշինքից` Էդմոն Մարուքեանը: Պատգամաւորները փակ գաղտնի քւէարկութեամբ կատարեցին իրենց ընտրութիւնը:

    Արա Բաբլոյեանի օգտին քւէարկել են 88 պատգամաւոր, դէմ է եղել 12 պատգամաւոր: Էդմոն Մարուքեանի օգտին կողմ է քւէարկել 12 պատգամաւոր, դէմ` 88 պատգամաւոր:

  • Մեկնարկեց 6-րդ գումարման ՀՀ ԱԺ-ի առաջին նիստը
    Մեկնարկեց 6-րդ գումարման ՀՀ ԱԺ-ի առաջին նիստը

    Քիչ առաջ Երեւանում մեկնարկեց 6-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի առաջին նիստը:

    Այն վարում է տարիքով ամենատարեց պատգամաւորը՝ ՀՀԿ ցուցակով ընտրւած ազգային փոքրամասնութեան ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:

  • Արա Բաբլոյեանը՝ ՀՀ ԱԺ-ի նախագահ, Էդւարդ Շարմազանովն ու Արփինէ Յովհաննիսեանը՝ փոխնախագահներ
    Արա Բաբլոյեանը՝ ՀՀ ԱԺ-ի նախագահ, Էդւարդ Շարմազանովն ու Արփինէ Յովհաննիսեանը՝ փոխնախագահներ

    ՀՀԿ-ն ՀՀ ԱԺ-ի նախագահի պաշտօնում տեսնում է Արա Բաբլոյեանին, իսկ փոխնախագահների պաշտօններում՝ Էդւարդ Շարմազանովին ու Արփինէ Յովհաննիսեանին:

  • Ինչի՞ մասին են խօսում ընտրութիւնների արդիւնքները
    Ինչի՞ մասին են խօսում ընտրութիւնների արդիւնքները

    ՀՀ ԿԸՅ-ը հրապարակեց Ազգային Ժողովի ընտրութիւնների նախնական արդիւնքները: 6-րդ գումարման ՀՀ ԱԺ-ն կազմւած կը լինի 4 քաղաքական ուժերից՝ ՀՀԿ, ՀՅԴ կուսակցութիւններ, «Ծառուկեան» եւ «Ելք» դաշինքներ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։