Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 17:30

Ե՞րբ է գումարւելու ՀՀ նոր ԱԺ-ի առաջին նիստը. այդ օրը կառավարութիւնը վայր կը դնի լիազօրութիւնը

Եթէ ՀՀ ԱԺ-ն ձեւաւորւած համարւի ապրիլի 9-ին, ապա երրորդ հինգշաբթին ապրիլի 27-ն է, հէնց այդ օրն էլ կը կայանայ նոր խորհրդարանի առաջին նիստը:

«alikonline.ir» - Հայաստանի նոր Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենայ խորհրդարանի ձեւաւորւելուց յետոյ երրորդ հինգշաբթի օրը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, «news.am»-ի թղթակցի հետ զրոյցում նշել է սահմանադրագէտ Հրայր Թովմասեանը:

Նրա խօսքով՝ խորհրդարանը ձեւաւորւած կը համարւի ապրիլի 9-ին, երբ կը լինի ՀՀ ԿԸՅ-ի որոշումը, եթէ, իհարկէ, չլինեն բողոքարկումներ: Բողոքարկւելու դէպքում Ազգային ժողովը ձեւաւորւած կը համարւի արդէն ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ:

Եթէ ՀՀ ԱԺ-ն ձեւաւորւած համարւի ապրիլի 9-ին, ապա երրորդ հինգշաբթին ապրիլի 27-ն է, հէնց այդ օրն էլ կը կայանայ նոր խորհրդարանի առաջին նիստը:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարութեան ձեւաւորմանը, ըստ Թովմասեանի՝ այդ հարցում այս պահին գործում է 2005 թւականին ընդունւած Սահմանադրութեան դրոյթները:

Ըստ այդմ՝ նոր Ազգային ժողովի առաջին նիստի օրը ՀՀ կառավարութիւնն իր լիազօրութիւնները վայր է դնելու, որից յետոյ 10 օրւայ ընթացքում նշանակւելու է նոր վարչապետ: Վարչապետին նշանակելու է ՀՀ նախագահը՝ խորհրդակցելով խորհրդարանական խմբակցութիւնների հետ: ՀՀ նախագահը վարչապետ է նշանակում այն անձին, որը վայելում է խորհրդարանի մեծամասնութեան աջակցութիւնը:

Վարչապետ նշանակումից յետոյ 20 օրւայ ընթացքում վարչապետի առաջարկութեամբ ՀՀ նախագահը նշանակում է նախարարներին: Կառավարութիւնը կազմաւորւելուց յետոյ եւս 20 օրւայ ընթացքում կառավարութիւնն իր ծրագիրը ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովին:

Հրայր Թովմասյեանը նշեց, որ ՀՀ ԱԺ-ի առաջին նիստում պարզ մեծամասնութեամբ ընտրւում են ԱԺ-ի նախագահը, ԱԺ նախագահի տեղակալները, յանձնաժողովների նախագահները: Խորհրդարանը հաստատում է յանձնաժողովների թիւն ու իրաւասութեան շրջանակները, որից յետոյ Ազգային ժողովի նիստն աւարտվւում է: Յաջորդ նիստը տեղի կունենայ արդէն աշնանային նստաշրջանին:

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի լիազօրութիւնները դադարում են նոր Ազգային ժողովի առաջին նիստի օրը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։