Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 17:40

Կարէն Կարապետեան. «Հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրւած փոփոխութիւնների մանդատը կեանքի կոչելու հարցում»

Խօսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպէսզի ստեղծենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, որպէսզի մեր երկրի ամէն քաղաքացի իրեն աւելի լաւ զգայ, քան նախկինում:

«alikonline.ir» - Ապրիլի 2-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրութիւնները: Հանրութեան բոլոր հատւածների համար անվիճելի է, որ այս ընտրութիւններն անցկացւեցին աւելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին:

Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ գրել է ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը՝ «Facebook»-ի իր էջում։

«Շնորհակալ եմ ընտրութեանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց ակտիւ եւ պատասխանատու քաղաքացիական դիրքորոշումը դրսեւորելու համար: Այն քւէն, որ ստացել է մեր թիմը, պարտաւորեցնում է: Մենք յստակօրէն գիտակցում ենք այն պատասխանատւութիւնը, որը ստանձնում ենք եւ հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրւած փոփոխութիւնների մանդատը կեանքի կոչելու:

Առջեւում մեզ սպասւում է հետեւողական եւ քրտնաջան աշխատանք: Անկասկած, անելիքները շատ են, սակայն մենք չենք վախենում դժւար ճանապարհից: Կարող են ամպագոռգոռ հնչել խօսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից:

Խօսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպէսզի ստեղծենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, որպէսզի մեր երկրի ամէն քաղաքացի իրեն աւելի լաւ զգայ, քան նախկինում»,- գրել է Կարէն Կարապետեանը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։