Հա

Քաղաքական

06/04/2017 - 12:30

ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնողներն ԱԺ չեն գնայ

ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող Վիգէն Սարգսեանը, Տարօն Մարգարեանն ու Արփինէ Յովհաննիսեանը ՀՀ Ազգային ժողովում չեն մնալու։

«alikonline.ir» - ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող Վիգէն Սարգսեանը, Տարօն Մարգարեանն ու Արփինէ Յովհաննիսեանը ՀՀ Ազգային ժողովում չեն մնալու։ Այս մասին, ըստ «yerkir.am»-ի՝ գրում է «Ժամանակ» օրափերթը:

Երեքն էլ գործադիրում պահպանելու են իրենց դիրքերը։ Վիգէն Սարգսեանը միանշանակ կը շարունակի գլխաւորել ՀՀ պաշտպանական գերատեսչութիւնը առնւազն մինչեւ յաջորդ տարւայ գարուն, Տարօն Մարգարեանը պատրաստւում է գլխաւորել ՀՀԿ-ի Երեւանի աւագանու ցուցակը։

Նա մտադիր է յաջորդ հինգ տարին եւս մնալ Երեւանի քաղաքապետի պաշտօնում, անկախ նրանից, թէ Գագիկ Բեգլարեանը կամ Միհրան Պօղոսեանը որքան շատ են ցանկանում փոխարինել իրեն այդ պաշտօնում:

Ինչ վերաբերում է Արփինէ Յովհաննիսեանին, ապա նա ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի կողմից ամենասիրւած նախարարն է, ուստի նա, ըստ տեղեկութիւնների՝ վերանշանակւելու է ՀՀ արդարադատութեան նախարարի պաշտօնում:

Յարակից լուրեր

  • «Փաստ». «Վիգէն Սարգսեանը յեղաշրջում է արել ՀՀԿ-ում»
    «Փաստ». «Վիգէն Սարգսեանը յեղաշրջում է արել ՀՀԿ-ում»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիւ չեմ տւել, համոզւած եմ՝ Արմէն Աշոտեանը եւս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լաւ տեղ ունենալու համար չէ, մենք ամէն մէկս ունենք մեր տեղը»,- ՀՀԿ ԳՄ նախօրէի նիստից առաջ լրագրողներին ասել է ՀՀԿ խօսնակ Էդւարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը իր, Արմէն Աշոտեանի ու Վիգէն Սարգսեանի կողմից գլխաւորելու հաւանականութեան մասին հարցին:

  • ՀՀԿ-ն մասնակցելու է ՀՀ ԱԺ ընտրութիւններին, ցուցակը կը գլխաւորի Վիգէն Սարգսեանը
    ՀՀԿ-ն մասնակցելու է ՀՀ ԱԺ ընտրութիւններին, ցուցակը կը գլխաւորի Վիգէն Սարգսեանը

    ՀՀԿ-ն յայտարարել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններին մասնակցելու մտադրութեան մասին: Կուսակցութեան ցուցակը գլխաւորելու ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Վիգէն Սարգսեանը: 

  • Արամ Սարգսեան. «ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել, որովհետեւ գաղափարական նոյն հարթութեան վրայ են»
    Արամ Սարգսեան. «ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել, որովհետեւ գաղափարական նոյն հարթութեան վրայ են»

    «Հանրապետական» կուսակցութիւնն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող են դաշինք կնքել, որովհետեւ այսօրւայ դրութեամբ գաղափարախօսական առումով նոյն հարթութեան վրայ են: Այս մասին երէկ՝ նոյեմբերի 10-ին յայտարարեց «Հանրապետութիւն» կուսակցութեան նախագահ Արամ Սարգսեանը` «Մենք» դաշինքի ստեղծման յուշագրի ստորագրումից յետոյ:

  • «Եկել է աշխատելու ժամանակը, չէք կարողանալու Ձեր ճառերով մոլորութեան մէջ գցել ժողովրդին». Վիգէն Սարգսեանը` Փաշինեանին
    «Եկել է աշխատելու ժամանակը, չէք կարողանալու Ձեր ճառերով մոլորութեան մէջ գցել ժողովրդին». Վիգէն Սարգսեանը` Փաշինեանին

    «Էս մեր ժողովուրդը, ոնց որ լրիւ հակայեղափոխական լինի: Վարչապետից է՛լ աշխատատեղ է պահանջում, է՛լ թոշակ, է՛լ ճանապարհ.... կարծես վարչապետն ուրիշ բան ու գործ չունի...»,- իր ֆէյսբուքեան էջում գրել է պաշտպանութեան նախկին նախարար Վիգէն Սարգսեանը:

  • Գործարարն ապրում է իր բիզնեսով
    Գործարարն ապրում է իր բիզնեսով

    Միանգամայն սպասելի էր, որ ԲՀԿ-ն, ինչպէս նաեւ ՀՀԿ-ի մէկուկէս տասնեակից աւելի պատգամաւորներ (հիմնականում՝ գործարարներ) հաւատարմութեան երդում տւեցին նոր իշխանութեանը` Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ: Այն, ինչ առաջներում մենք՝ լրագրողներս, կոչում էինք «առնետավազք», հիմա կրում են աւելի մեղմ, կասէի անգամ՝ աւելի վսեմ անուններ՝ ապաշխարել են, դարձի են եկել, Աստծոյ լոյսն է նրանց վրայ սփռւել, հասկացել են, որ իշխանութեան կրողը ժողովուրդն է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։