Հա

Քաղաքական

08/04/2017 - 10:20

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմել է ԿԸՅ՝ ընտրութիւնները անվաւեր ճանաչելու պահանջով

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը յայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին օրէնքով սահմանւած ժամկէտներում դիմել է ՀՀ ԿԸՅ՝ ընտրութիւնները անվաւեր ճանաչելու պահանջով։

«alikonline.ir» - «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը յայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին օրէնքով սահմանւած ժամկէտներում դիմել է ՀՀ ԿԸՅ՝ ընտրութիւնները անվաւեր ճանաչելու պահանջով։ Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«2017 թւականի ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրութիւններն անցան իշխանութեան կողմից կազմակերպւած զանգւածային եւ համակարգւած օրինախախտումների կիրառութեամբ: Այդ օրինախախտումները ներառում են.

  • Սահմանադրութեան խախտմամբ ընտրութիւնների օրւայ նշանակումը։
  • Ընտրակաշառքի զանգւածային բաժանումը, քաղաքացիների անձնագրերի եւ նոյնականացման քարտերի ապօրինի հաւաքումը, իրավապահ մարմինների անգործութիւնը:
  • Ընտրողների ահաբեկումը, վարչական լծակներով եւ կրիմինալի ներգրաւմամբ ճնշումների լայնածաւալ կիրառումը: Ոստիկանութեան օժանդակութեամբ ընտրողներին պարտադրւած զանգւածային վերագրանցումների կատարումը։ Տեղամասային կենտրոններում օրէնքի խախտմամբ կուտակումները եւ անկառավարելի վիճակի ստեղծումը, այդ կապակցութեամբ ոստիկանութեան անգործութիւնը:
  • Քւէարկութեան գաղտնիութեան համատարած խախտումը, ներառեալ վերահսկւած ու բաց քւէարկութիւնը, այդ թւում գունաւոր գրիչների, գունաւոր եւ համարակալած թղթիկների կիրառման միջոցով: Ընտրողների բացայայտ ապօրինի ուղղորդումը, ինքնուրոյն քւէարկելու խնդիրներ ունեցող ընտրողներին օգնելու դրոյթի չարաշահումը:
  • Քւէարկութեան ընթացքի նկատմամբ հասարակական վերահսկողութիւնը խոչնդոտելու նպատակով, տեղամասերում տեղադրւած տեսախցիկների միջոցով ինտերնետային հեռարձակման դադարեցումը` քւէարկութեան օրւայ 7:00-ից 13:00-ը ընկած ժամանակահատւածում, ինչը համընկաւ ընտրողների ակնյայտօրէն կազմակերպւած գերակտիւ հոսքի հետ:
  • Կրկնակի քւէարկութեան բազմաթիւ արձանագրւած դէպքերը։
  • Բռնութեան եւ ահաբեկման դէպքերը լրագրողների, վստահւած անձանց եւ դիտորդների նկատմամբ: 

Այսպիսով, հաշւի առնելով, որ հերթական անգամ կոպտօրէն ոտնահարւել է ժողովրդավարութիւնը եւ ընտրական գործընթացի լայնածաւալ եւ կազմակերպւած խախտումները բացառել են ժողովրդի ազատ կամարտայայտութիւնը:

Նպատակ ունենալով հանարաւորութիւն տալ քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հասարակութեանը իրաւական գնահատական տալու խախտումների մասին արձանագրւած փաստերին, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը որոշել է բողոքարկել ընտրութիւնների արդիւնքների օրինականութիւնը եւ լիազօրել ապրիլի 2-ի ընտրութիւններում դիտորդական առաքելութիւն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպութեան ներկայացուցիչ Տիգրան Եգորեանին ներկայացնելու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի բողոքը ԿԸՅ եւ Սահմանդրական դատարան՝ 2017 թւականի ապրիլի 2-ի ընտրութիւնները անվաւեր ճանաչելու պահանջով»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։