Հա

Քաղաքական

08/04/2017 - 15:00

ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը դեռ քննարկում են Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցելու հարցը

Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցելու որոշում դեռեւս Դաշնակցութիւնում չկայ։ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Աղւան Վարդանեանը «news.am»-ի հետ զրոյցում այսօր՝ ապրիլի 8–ին, ասել է, որ ՀՅԴ Երեւանի կոմիտէն դեռ հարցը քննարկում է, դեռեւս որոշում չեն ընդունել մասնակցութեան վերաբերեալ։

«alikonline.ir» - Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցելու որոշում դեռեւս Դաշնակցութիւնում չկայ։ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Աղւան Վարդանեանը «news.am»-ի հետ զրոյցում այսօր՝ ապրիլի 8–ին, ասել է, որ ՀՅԴ Երեւանի կոմիտէն դեռ հարցը քննարկում է, դեռեւս որոշում չեն ընդունել մասնակցութեան վերաբերեալ։

Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցելու որոշում չունեն նաեւ «Հայ ազգային կոնգրես»-ում։ Այսօր  ՀԱԿ-ի վարչութեան նիստ է լինելու, որից յետոյ հանդէս կը գան յայտարարութեամբ։  Նախնական տեղեկութիւններ կան, որ ՀԱԿ-ը չի մասնակցի աւագանու ընտրութիւններին։

«Հայկական վերածնունդ» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցութիւններում յստակեցրել են՝  չեն մասնակցելու Երեւանի աւագանու ընտրութիւններին, ինչի վերաբերեալ արդէն հանդէս են եկել յայտարարութեամբ։

Աւելի վաղ Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցելու վերաբերեալ յայտարարել էին ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ Զարուհի Փոստանջեանի նորսատեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցութիւնը: ՀՀԿ-ի ցուցակը կը գլխաջորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարեանը, իսկ «Ելք»-ի ցուցակը՝ Նիկոլ Փաշինեանը:

Յարակից լուրեր

  • Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում
    Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում

    ՀՅԴ հանրային կապերի գրասենեակն հոկտեմբերի 12-ին խիստ լակոնիկ հաղորդագրութիւն տարածեց այն մասին, որ երէկ՝ հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը, քննարկւել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկայ զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել առաջիկայ օրերին շարունակել հանդիպումները։

  • Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ
    Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ

    2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը:

  • Պէտք է յարգել պայմանաւորւածութիւնները
    Պէտք է յարգել պայմանաւորւածութիւնները

    Երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկեանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ դեկտեմբերին արտահերթ ընտրութիւններ անցկացնելու մասին յուշագիր էր ստորագրւում, կառավարութիւնում մէկ այլ հանդիպում էր ընթանում՝ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը հանդիպել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի եւ պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանի հետ։ Թէ ինչու կառավարութեան ղեկավար Նիկոլ Փաշինեանը չընդունեց դաշնակցականներին, եւ ինչու չստորագրւեց յուշագիր, այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Արսէն Համբարձումեանի հետ։

  • Մեր քայլերը եւ գործողութիւնները չենք պայմանաւորում այլ ուժերի քայլերի եւ գործողութիւնների հետ
    Մեր քայլերը եւ գործողութիւնները չենք պայմանաւորում այլ ուժերի քայլերի եւ գործողութիւնների հետ

    «ՀՅԴ-ն հաւատարիմ է մնում իր դիրքորոշումներին եւ մօտեցումներին, պէտք չէ հասարակութեանը քաղաքական ուժերի մօտեցումները ձեւախեղւած ներկայացնել, մենք դէմ չենք արտայայտւել, արտահերթ ընտրութիւնների անցկացման հետ կապւած որեւէ հարց չենք ունեցել, մենք դէմ ենք ժամկէտներին»,- ընդգծեց Արսէն Համբարձումեանը:

  • Դաշնակցութեան օրակարգում վարչապետ Փաշինեանի հետ յուշագիր ստորագրելու հարց չկայ
    Դաշնակցութեան օրակարգում վարչապետ Փաշինեանի հետ յուշագիր ստորագրելու հարց չկայ

    Դաշնակցութեան օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ յուշագիր ստորագրելու հարց չկայ, այսօր «Ազատութեան» հետ զրոյցում ասաց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Արսէն Համբարձումեանը։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։