Հա

Քաղաքական

Կիրակի, 09 Ապրիլի 2017 11:00

Ովքե՞ր են ՀՀ ԱԺ-ի ընտրութիւններում ամենաքիչ ձայներ հաւաքած թեկնածուները. «առաջատարը» կոմունիստ է՝ 6 քւէով

Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններին մասնակցած 9 քաղաքական ուժերի կողմից առաջադրւած ամենաքիչ ձայն հաւաքող թեկնածուն «Հայաստանի Կոմունիստական» կուսակցութեան ներկայացուցիչ Գառնիկ Վարդանեանն է, որն առաջադրւել է Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիւ 8 ընտրական տարածքում եւ հաւաքել ընդամենը 6 ձայն, իսկ «Օհանեան-Րաֆֆի-Օսկանեան» կուսակցութեան թեկնածու Վիկտորեա Բունիաթեանը նոյն ընտրական տարածքում ամենաքիչ ձայն հաւաքող երկրորդ թեկնածուն է՝ 31 ձայն:

«alikonline.ir» - Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններին մասնակցած 9 քաղաքական ուժերի կողմից առաջադրւած ամենաքիչ ձայն հաւաքող թեկնածուն «Հայաստանի Կոմունիստական» կուսակցութեան ներկայացուցիչ Գառնիկ Վարդանեանն է, որն առաջադրւել է Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիւ 8 ընտրական տարածքում եւ հաւաքել ընդամենը 6 ձայն, իսկ «Օհանեան-Րաֆֆի-Օսկանեան» կուսակցութեան թեկնածու Վիկտորեա Բունիաթեանը նոյն ընտրական տարածքում ամենաքիչ ձայն հաւաքող երկրորդ թեկնածուն է՝ 31 ձայն:

Հաւաքած ձայների սակաւութեամբ նրանց յաջորդում են Արագածոտնի մարզն ընդգրկող թիւ 7 ընտրական տարածքում առաջադրւած «Ազատ դեմոկրատներ» կուսակցութեան թեկնածու Գիւի Վանեանն ու «Հայկական վերածնունդ» կուսակցութեան թեկնածու Մամիկոն Միքայէլեանը, որոնք հաւաքել են 9 ձայն, իսկ նոյն ընտրական տարածքում առաջադրւած «Ելք» դաշինքի թեկնածու Երուշ Մուսիկեանը հաւաքել է 37 ձայն:

Սիւնիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիւ 12 ընտրական տարածքում էլ ամենաքիչ ձայն հաւաքող թեկնածուն «Կոնգրես-ՀժԿ» դաշինքից է՝ Լիդա Մելիքեանը, որը հաւաքել է ընդամենը 13 ձայն, Արարատի մարզն ընդգրկող թիւ 5 ընտրական տարածքում էլ ամենաքիչ ձայն հաւաքողը ՀՀԿ թեկնածու Ռիմա Օհանեանն է՝ 24 ձայն, նրան յաջորդում է ՀՅԴ թեկնածու Լենա Տոնոպետեանը, որը նոյն ընտրական տարածքում երկրորդ ամենաքիչ ձայն հաւաքողն է՝ 47 ձայն: Շիրակի մարզն ընդգրկող թիւ 11 ընտրական տարածքում էլ ամենաքիչ ձայնը հաւաքել է «Ծառուկեան» դաշինքի թեկնածու Արմենուհի Մխիթարեանը՝ 70 ձայն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։