Հա

Քաղաքական

Կիրակի, 09 Ապրիլի 2017 19:40

Խորհրդարան են անցնում 4 ուժ. ՀՀ ԿԸՅ-ն հրապարակեց ԱԺ ընտրութիւնների վերջնական արդիւնքները

ՀՀ վեցերորդ գումարման խորհրդարանում ընտրութիւններին մասնակցած 9 ուժերից ու դաշինքներից, ինչպէս եւ նշւել էր, ներկայացւած կը լինեն չորսը:

«alikonline.ir» - ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովի (ԿԸՅ) այսօր ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի ընտրութիւնների վերջնական արդիւնքները: Ընտրութիւնների վերջնական արդիւնքները հրապարակեց ԿԸՅ-ի նախագահ Տիգրան Մուկուչեանը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ըստ նրա՝ 2017 թւականի ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրութիւնների ընտրողների մասնակցութեան ընդհանուր թիւը կազմել է՝ 1 մլն 575 հազար 786: Նախնական արդիւնքներով՝ 1 մլն 574 հազար 947 թիւն էր նշւել:

Մուկուչեանը նշեց, որ ընդհանուր անճշտութիւնների գումարային չափը կազմել է 2052:

Տիգրան Մուկուչեանը ներկայացրեց ըստ ընտրատարածքների կուսակցութիւններին կողմ քւէարկողների թիւը: Ըստ այդմ՝

«Հայաստանի  Հանրապետական» կուսակցութիւն - 770441 քւէ

«Ծառուկեան» դաշինք - 428836 քւէ

«Ելք» դաշինք - 122065 քւէ

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցութիւն - 103048 քւէ

«Հայկական վերածնունդ» կուսակցութիւն - 58265 քւէ

«Օհանեան-Րաֆֆի-Օսկանեան» դաշինք - 32508 քւէ

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք - 25950 քւէ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցութիւն - 14739 քւէ

«Հայաստանի կոմունիստական» կուսակցուիւն - 11741 քւէ

Մուկուչեանը առանձին-առանձին ներկայացրեց նաեւ տեղամասերից ստացւած քւէների թիւը եւ նշեց, որ ներկայացւել է տարածքային ընտրական ցուցակներում ընտրւած թեկնածուներից իւրաքանչիւրին կողմ քւէարկած ձայները:

Արձանագրութիւնը ՀՀ ԿԸՅ-ի անդամների կողմից  հաստատւեց ստորագրութեամբ:

Մուկուչեանը նշեց, որ յանձնաժողովն, ամփոփելով բոլոր տւեալները, ներկայացնում է ընտրութիւնների վերջնական արդիւնքները։ Միաժամանակ տեղեկացրեց, որ «Կոնգես-ՀԺԿ»-ն է պահանջում անվաւեր ճանաչել ՀՀ ԱԺ ընտրութիւնների արդիւնքները:

«ԸՕ-ի պահանջների հաշւառմամբ՝ արդիւնքներն անվաւեր ճանաչող դիմումների քննարկումը կատարւում է ամփոփման շրջանակներում եւ առանձին որոշում չի կայացւում, որտեղ էլ արտացոլւելու է դիմումի իրաւական դիրքորոշումը»,- ասաց նա:

Նշենք, որ ԿԸՅ-ի հրապարակած նախնական արդիւնքները հետեւեալն էին.

«Հայաստանի հանրապետական» կուսակցութիւնը (ՀՀԿ)՝ 771 հազար 247 ձայն կամ 49.12 տոկոսը,

«Ծառուկեան» դաշինքը՝ 428 հազար 965 ձայն կամ 27.32 տոկոսը,

«Ելք» դաշինքը ստացել է 122 հազար 049 ձայն կամ քւէների 7.77 տոկոսը,

«Հ.Յ. Դաշնակցութիւն» կուսակցութիւնը (ՀՅԴ)՝ 103 հազար 173 ձայն կամ 6.57 տոկոսը,

«Հայկական վերածնունդ» կուսակցութիւնը (ՀՎԿ)՝ 58 հազար 277 ձայն կամ 3.71 տոկոսը, 

«Օհանեան-Րաֆֆի-Օսկանեան» (ՕՐՕ) դաշինք՝ 32 հազար 504՝ 2.07 տոկոսը,

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25 հազար 975 ձայն կամ 1.65 տոկոս,

«Ազատ դեմոկրատներ» կուսակցութիւնը՝ 14 հազար 746 ձայն կամ 0.94 տոկոսը,

«Հայաստանի կոմունիստական» կուսակցութիւն (ՀԿԿ)՝ 11 հազար 745 ձայն կամ 0.75 տոկոսը: 

Ըստ այդմ էլ՝ վեցերորդ գումարման խորհրդարանում ընտրութիւններին մասնակցած 9 ուժերից ու դաշինքներից, ինչպէս եւ նշւել էր, ներկայացւած կը լինեն չորսը:

ՀՀ ԿԸՅ-ն շարունակում է քննարկել ընտրութիւններն անվաւեր ճանաչելու վերաբերեալ դիմումը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։