Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 11:50

Ամենայն հայոց կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Ղպտի Եկեղեցու հովւապետին

Մայր Աթոռի տեղեկատւական համակարգի հաղորդմամբ՝ Ամենայն հայոց կաթողիկոսը Գերագոյն հոգեւոր խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանութեան եւ Հայոց եկեղեցու հաւատացելոց անունից ցաւակցութիւն է յայտնել Նորին Սրբութեանը եւ Ղպտի Ուղղափառ եկեղեցու հետեւորդներին:

«alikonline.ir» - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը նախօրէին ցաւակցական գիր է յղել Ղպտի Ուղղափառ եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ եւ Համայն Աֆրիկայի Թաւադրոս Բ Պատրիարքին` Տանտայի Մար Գիրգիս եկեղեցում եւ Ալեքսանդրիայի Ս. Մարկոս եկեղեցու առջեւ տեղի ունեցած ահաբեկչութիւնների առիթով, որոնց զոհ են դարձել եւ վիրաւորւել բազմաթիւ անմեղ մարդիկ: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Մայր Աթոռի տեղեկատւական համակարգի հաղորդմամբ՝ Ամենայն հայոց կաթողիկոսը Գերագոյն հոգեւոր խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանութեան եւ Հայոց եկեղեցու հաւատացելոց անունից ցաւակցութիւն է յայտնել Նորին Սրբութեանը եւ Ղպտի Ուղղափառ եկեղեցու հետեւորդներին:

«Այս ծանր պահին Մեր աղօթքներով ու մտքով զոհւածների ընտանիքների եւ Ձեզ հետ ենք»,- նշել է Վեհափառ Հայրապետը՝ դատապարտելով ահաբեկչական գործողութիւնները:

Ամենայն հայոց կաթողիկոսը հայցել է Ամենազօր Աստծուն երկնային օթեւաններում հանգստութիւն պարգեւել զոհւածների հոգիներին, մխիթարութիւն՝ նրանց ընտանիքներին եւ քոյր եկեղեցու բոլոր հաւատացեալներին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կը բնութագրէք Լիսբոնի տղաների գործողութիւնը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։