Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 11 Ապրիլի 2017 09:40

Շաւարշ Քոչարեան. «Մարաղայում յանցագործութիւնների անպատժելիութիւնը ամենաթողութեան մթնոլորտ ձեւաւորեց»

Մարաղայում իրականացւած յանցագործութիւնների անպատժելիութիւնը նպաստեց ամենաթողութեան մթնոլորտի ձեւաւորմանը եւ նոր յանցագործութիւնների իրագործման շարունակութեանը։ Դրա անհերքելի ապացոյցն են Արցախի դէմ անցած տարւայ ապրիլին ձեռնարկւած ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից իրականացւած բարբարոս քայլերը:

«alikonline.ir» - ՀՀ ԱԳՆ-ի մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայանութեան հետ կապերի բաժինը ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանի մեկնաբանութիւնն ապրիլի 10-ի՝ Մարաղայի ողբերգութեան 25-րդ տարելիցի կապակցութեամբ: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Այս օրը խորհրդանշում է ղարաբաղեան պատերազմի ամենամռայլ, սակայն ոչ այդքան յայտնի էջերից մէկը, երբ 25 տարի առաջ ադրբեջանական կողմն իր գործողութիւններով կոպտագոյն ոտնահարեց միջազգային հումանիտար իրաւունքը։

1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականներն աւերեցին ու հրկիզեցին ինքնորոշւած Արցախի Հանրապետութեան Մարաղա գիւղը, ողջակիզեցին ու անմարդկային դաժանութիւններով տանջամահ արեցին խաղաղ բնակիչներին, իսկ մի մասին էլ՝ գերեվարեցին․ ընդ որում՝ նրանցից ոմանց ճակատագիրը մինչ օրս մնում է անյայտ։

Մի քանի ժամ ադրբեջանական վերահսկողութեան տակ յայտնւած գիւղի բնակիչներն վերապրեցին ողջ այն վայրագութիւններն ու բարբարոսութիւնը, որոնք իրաւամբ համապատասխանում են մարդկութեան դէմ յանցագործութեան բոլոր չափորոշիչներին։

Մարաղայում իրականացւած յանցագործութիւնների անպատժելիութիւնը նպաստեց ամենաթողութեան մթնոլորտի ձեւաւորմանը եւ նոր յանցագործութիւնների իրագործման շարունակութեանը։ Դրա անհերքելի ապացոյցն են Արցախի դէմ անցած տարւայ ապրիլին ձեռնարկւած ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից իրականացւած բարբարոս քայլերը»։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք դոկտ. Ռոհանին իրագործել իր նախընտրական խոստումները:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։