Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 11 Ապրիլի 2017 17:40

Արմէն Ռուստամեան. «Ենթադրում եմ՝ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցութիւնը պէտք է շարունակւի»

«Ենթադրում եմ, որ այն համագործակցութիւն­ը, որի մասին դուք տե­ղեակ էք, պէտք է շարունակւի, որովհետեւ, ի վերջոյ, դա անժամկէտ էր, պայմանաւորւած չէր որեւէ ձեւաչափով, այլ` խնդիրների լուծմամբ, իսկ այն հարցերը, որ համագործակցութեան մէջ արձան­ագրւած են, դրանց զգալի մասը լուծւած չե­ն»,- ասաց Ռուստամեան­ը:

«alikonline.ir» - ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցութիւնների մէջ են. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: Հարցին՝ ովքե՞ր են կոնկրետ բանակցում, նա պատասխանեց, թէ ՀՅԴ եւ ՀՀԿ ղեկավարութիւնը՝ առանց անուններ նշելու: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Ենթադրում եմ, որ այն համագործակցութիւն­ը, որի մասին դուք տե­ղեակ էք, պէտք է շարունակւի, որովհետեւ, ի վերջոյ, դա անժամկէտ էր, պայմանաւորւած չէր որեւէ ձեւաչափով, այլ` խնդիրների լուծմամբ, իսկ այն հարցերը, որ համագործակցութեան մէջ արձան­ագրւած են, դրանց զգալի մասը լուծւած չե­ն»,- ասաց Ռուստամեան­ը՝ յաւելելով, որ ՀՅԴ-ի խնդիրն է` շարունակել ամէն ինչ անել այդ հարցերի վերջական լուծման համար:

Արձագանգելով դիտարկմանը, թէ ՀՅԴ-ն ընտրութիւններին վարչական ռեսուրս է կիրառել, Ռուստամեանը պատասխանեց, որ եթէ կիրառելու լինէին, նախորդին էլ կը կիրառէին, երբ արդիւնքները բաւարար չէին:

Նրա խօսքով՝ ՀՀԿ-ի հետ  բանակցութիւնները չեն ենթադրում, որ կը լինի ՀՅԴ-ականների պորտֆելների կամ մարզպետերի թւի աւելացում: «Խօսում ենք նոր ստեղծւած իրավիճակում նոր որակով համագործակցութեան մասին, որովհետեւ համագործակցութեան մէկ տարւայ փորձ ունենք, եւ սա լաւ առիթ է` հասկանալու՝ որքանո՞վ ենք կարողացել այդ համագործակցութիւնն աւելի  արդիւնաւետ օգտագործել՝ ի շահ մեր պետութեան, եւ այդտեղ էլ անելիքներ կան»,- ասաց Ռուստամեանը:

Հարցին՝ ինչպէ՞ս են տեսնում համագործակցութիւն մի քաղաքական ուժի հետ, որը, հէնց ՀՅԴ-ի գնահատականով, ընտրողներին ակնյայտ ուղղորդել է, Ռուստամեանը պատասխանեց. «Նախ՝ քաղաքականութիւնը հնարաւորինի արւեստ է, եւ մենք չենք կարող գործել այդ տրամաբանութիւնից դուրս։ Եւ ուրեմն պէտք է այնպիսի գործիքներ ունենանք, որ հնարաւորութիւն կը տան մեր առջեւ դրւած խնդիրները լուծելու: Այս  ընտրութիւններն էլ ցոյց տւեցին, որ բոլոր նրանք, ովքեր խօսում էին ինչ-ինչ արդիւնքների մասին, դրանք ձեռք են բերել համագործակցութեան դէպքում, եւ դա փաստ է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս ընտրութիւնները լաւ առիթ էին պոռոտախօսութիւնից ազատւելու համար։

Անդրադառնալով նրան, թէ ինչպէս եղաւ, որ Փարպի գիւղում հէնց իրենց դիմումով ընտրութիւնների արդիւնքներն անվաւեր ճանաչւեցին, Ռուստամեանը նշեց, որ Փարպիում ընտրութիւնն­երի անվաւեր ճանաչւելը հէնց համագործակցու­թեան, ներսից աշխատել­ու արդիւնք է: «Համատեղ եկանք այն եզրակա­ցութեան, որ չեն կարող այդ աստիճանի խայտա­ռակ, ակնյայտ ճչացող, ուղղորդւած ընտրութ­իւնները համարւել նո­րմալ: Գոնէ մի տեղ դա պէտք է արձանագրւի, որ սա անընդունելի է, եւ ստեղծւած նոր ընտրա­կան համակարգը պարտաւոր է դրան արձագանգել»,- ասաց նա:

Ռուստամեանը նշեց նաեւ, որ իրենք բազմիցս դէմ են արտայայտւել ընտրակաշառքներին եւ կոչ են արել չտրւել այդ ամէնին, ապա ասաց, որ բոլորն էլ բաժանել են, նաեւ` ընդդիմադիր ուժերից:

Հարցին՝ ՀՅԴ-ի՞ց  էլ են եղել բաժանողներ, պատասխանեց, որ եթէ կայ նման փաստ, պէտք է ներկայացնել: «Դժւարութիւնն այն է, որ յանցագործութիւն է՝ թէ՛ ընտրակաշառք տվողի, թէ՛ վերցնողի դէպքում»,- ասաց նա:

Արէն Ռուստամեանն անդրադարձաւ նաեւ  ՀՅԴ-ի՝ Երեւանի աւագանու ընտրութիւններին չմասնակցելուն: Հարցին՝ ինչպէ՞ս եղաւ, որ ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել Երեւանի աւագանու ընտրութիւններին, այն դէպքում, երբ աւելի վաղ յայտարարում էր, թէ պատճառ չունի չմասնակցելու, Ռուստամեանը պատասխանեց. «Նախ, վերլուծելով կոնկրետ Երեւան քաղաքում ստացած արդիւնքները, որը մեզ չէր գոհացնում, լուրջ եզրակացութիւն արեցինք, որ չենք մասնակցում ընտրութիւններին պարզապէս մասնակցելու համար, այլ իրական հնարաւորութիւնները պէտք էր գնահատել եւ դրա հետ կապւած վերանայումներ կատարւէին Երեւանի մակարդակով: Դրա համար ժամանակ շատ չէր մնում»,- ասաց նա՝ յաւելելով, որ այդ ընթացքում հնարաւոր չէր վերադասաւորւել եւ գնահատել բացթողումները եւ գնալ նոր ընտրութիւնների:

«Մենք գտանք ոչ նպատակայարմար այս փուլում մասնակցութիւնը»,- ասաց նա, սակայն ընդգծեց նաեւ, որ իրենք չեն մնայ մի կողմ այդ ընտրութիւններից: «Մեր կառոյցներն անպայման շարունակելու են իրենց բնականոն ընթացքով աշխատել եւ քաղաքային կառոյցն առնւազն իր առջեւ դրւած խնդիրը պէտք է լուծի, եւ մենք հետեւելու ենք մայրաքաղաքի զարգացումներին»,- ասաց նա:

Հարցին՝ կոալիցիոն գործընկերոջն աջակցելու կոչեր կը լինե՞ն, Ռուստամեանը պատասխանեց, որ նախ դեռ համագործակցութեան հետ կապւած բանակցութիւնները պէտք է աւարատեն: «Դեռ չի աւարտւել, երբ կաւարտւի մեր տեղն ու դերը յստակ կը մատնանշւի, դրան համապատասխան կը լինի յայտարութիւն»,- ասաց նա:

Յարակից Հրապարակումներ

  • ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ջանքերով 10 օրւայ ընթացքում` 38 հանդիպում
    ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ջանքերով 10 օրւայ ընթացքում` 38 հանդիպում

    «Արտասահմանեան 3 այցելութիւն եմ ունեցել, որոնցից 2-ը կազմակերպւել է Հայ Դատի կառոյցների կողմից՝ 2016 թւականին Եւրոպա եւ 2017 թւականին ԱՄՆ»,- ասաց Ռուբէն Մելիքեանը՝ ներկայացնելով ԱՄՆ այցելութեան ընթացքն ու արդիւնքները: ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների ջանքերով 10 օրւայ ընթացքում 38 հանդիպում էր կազմակերպւել բուհերի ուսանողների, իրաւապաշտպանների, Սփիւռքի կառոյցների եւ լրագրողական շրջանակների հետ:

  • ՀՅԴ-ն ջահերով երթ կանի ապրիլի 23-ին
    ՀՅԴ-ն ջահերով երթ կանի ապրիլի 23-ին

    Ամէն տարի Ազատութեան հրապարակում դաշնակցական երիտասարդները այրում են Թուրքիայի դրօշը, ապա ջահերով երթ անում դէպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանութեան տարելիցի կապակցութեամբ:

  • ՀՅԴ շարքերը համալրւեց 20 երիտասարդով
    ՀՅԴ շարքերը համալրւեց 20 երիտասարդով

    Երիտասարդները երդւեցին իրենց պատւով եւ հայրենիքով` միշտ հաւատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին, կանոնագրին եւ որոշումներին, իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դէպքում` անգամ կեանքի գնով պայքարել յանուն Հայաստանի եւ հայութեան ազատագրութեան դատի:

  • Արթուր Մկրտչեանի յիշատակի օրը
    Արթուր Մկրտչեանի յիշատակի օրը

    «Իմ կարծիքով` Արթուր Մկրտչեանը փորձեց բարոյականութիւնը բերել քաղաքականութիւն եւ դա շատ բնական ձեւով արեց, քանի որ Արցախեան շարժումը բարոյական շարժում էր իր էութեամբ»,- Արթուր Մկրտչեանի մասին ասաց Արմէն Սարգսեանը

    «alikonline.ir»- Այսօր`ապրիլի 14-ին լրանում է Արցախի Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի մահւան 25-րդ տարելիցը: Տեղեկացնում է «aparaj.am»-ը:

    Այդ առիթով ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամները, Արթուր Մկրտչեանի կուսակցական ընկերներն ու հարազատները ինչպէս նաեւ Արցախի քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին նրա յուշաքարին:

    Ի՞նչ քաղաքական մշակույթ իր հետ բերեց Արթուր Մկրտչեանը: Այս հարցով դիմեցինք Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանին: «Իմ կարծիքով` Արթուր Մկրտչեանը փորձեց բարոյականութիւնը բերել քաղաքականութիւն եւ դա շատ բնական ձեւով արեց, քանի որ Արցախեան շարժումը բարոյական շարժում էր իր էութեամբ»,- ասաց նա:

  • Ագրամունտի ջանքերը այս անգամ հազիւ թէ արդիւնք տան
    Ագրամունտի ջանքերը այս անգամ հազիւ թէ արդիւնք տան

    Ապրիլի 24-27-ը Ստրասբուրգում կանցկացւի Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Այս օրերին վեհաժողովում կը քննարկւի ԵԽԽՎ նախագահ Պեդրօ Ագրամունտի պաշտօնանկութեան հարցը: Նրա անունը կապւում է կոռուպցիոն գործարքների հետ, նա հովանաւորում է ԵԽԽՎ կոռումպացւած պատւիրակներին, չարաշահում է պաշտօնական դիրքը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։