Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 11:30

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին. «Տարածաշրջանում համատեղ ուժերով պէտք է կառուցւի դիմակայուն ապագայ»

Քննարկւեցին ՀՀ ԱԻՆ-ի եւ արտակարգ իրավիճակների ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետութեան մի շարք շահագրգիռ գերատեսչութիւնների միջեւ փորձի փոխանակման եւ համատեղ վարժանքների իրականացման հնարաւորութիւններն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարաւորութիւնները:

«alikonline.ir» - Ապրիլի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների (ԱԻ) նախարար Դաւիթ Տօնոյեանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ ԱԻ նախարարութեան պաշտօնական կայքից:

Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների եւ աղէտների ռիսկերի նւազեցման ու կանխարգելման ոլորտում հայ-իրանական համագործակցութեան ծաւալների ընդլայնումը:

Կողմերն ընդհանուր յայտարարի եկան առաւել սերտացնել ԱԻ ոլորտում համագործակցութիւնը երկու երկրների միջեւ՝ նշելով, որ դեկտեմբերին ստորագրւած «ՀՀ ԱԻՆ եւ ԻԻՀ ՆԳՆ միջեւ արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցութեան մասին» փոխըմբռնման յուշագիրն, ըստ էութեան, նոր էջ է բացում համատեղ գործունէութեան խորացման եւ ընդլայնման համար:

Քննարկւեցին ՀՀ ԱԻՆ-ի եւ արտակարգ իրավիճակների ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետութեան մի շարք շահագրգիռ գերատեսչութիւնների միջեւ փորձի փոխանակման եւ համատեղ վարժանքների իրականացման հնարաւորութիւններն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարաւորութիւնները:

Իր խօսքում նախարար Տօնոյեանը կարեւորեց Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան համատեղ գործունէութեան դերակատարումը Հարաւային Կովկասի տարածաշրջանում աղէտների ռիսկի նջազեցման եւ կանխարգելման հիմնախնդրում՝ նշելով նաեւ Իրանի Կարմիր մահիկի ներգրաւածութեան կարեւորութիւնը՝ յատկապէս Հայաստանի սահմանամերձ գօտիներում իրականացւող աշխատանքներում:

«Հարաւային Կովկասը բնական եւ մարդածին աղէտների ռիսկի տեսանկիւնից պէտք է հնարաւորինս անվտանգ լինի, քանի որ տնտեսութեան եւ զբօսաշրջութեան զարգացումն առանց աղէտների ռիսկի նւազեցման անհնար է: Պէտք է համատեղ ուժերով մեր տարածաշրջանում կառուցենք դիմակայուն ապագայ»,- շեշտեց ՀՀ ԱԻ նախարարը:

Ի լրումն նախարար Տօնոյեանն առաջարկեց Հայաստանում Իրանի քաղաքացիների զբօսաշրջութեան առաւել ակտիւ ժամանակահատւածում ՀՀ ԱԻՆ 911 ծառայութիւնում սահմանել պարսկերէն լեզւին տիրապետող օպերատորների հերթապահութիւն, որոնք կը սպասարկեն զբօսաշրջիկների կողմից ստացւող զանգերը:

Խօսելով 2 երկրների միջեւ փորձի փոխանակման հնարաւորութիւններից՝ դեսպանը բարձր գնահատեց պետական ոլորտում հաշմանդամ աշխատակիցների ներգրաւման ԱԻՆ-ի փորձը:

Հանդիպման աւարտին պայմանաւորւածութիւն ձեռքբերւեց նաեւ համատեղ աշխատանքներ իրականացնել ճգնաժամերին արձագանգելու անդրսահմանային մեխանիզմներ մշակելու ուղղութեամբ: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։